ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն



Հին տոմարով Նոր տարին՝ Ապարանում. Առավոտ

-файлы14-e1453040247843«Առավոտ»-ը մանրամասներ է ներկայացնում «Նիգ Ապարան» հայրենակցական միության՝ հունվարի 17-ին Ապարանում կազմակերպած «Հին տոմարով Նոր տարի» տոնահանդեսից:Ինչպես լրատվամիջոցն է նշում, տոնահանդեսի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր ներկայացնում էին ոչ միայն իրենց ավանդական ուտեստները, այլ նաեւ իրենց ավանդույթները, երաժշտությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ մի շարք պատգամավորներ:

Տոնախմբությունը բացեց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, որը ներկաներին շնորհավորեց ներկաների Նոր տարին՝ նշելով, որ 2015 թվականին Ապարանը ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ բացթողումներ է ունեցել: Նա հույս հայտնեց, որ 2016 թվականին դժվարությունները տեղի կտան, եւ երկիրը կընթանա զարգացման ուղիով:

Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր խոսքում ասաց, որ տարիներ առաջ այս արարողությունը բուռն ոգով-файлы8-e1453038316314 էր կազմակերպվում, բայց այսօր, ըստ նրա, տպավորություն է ստեղծվում, որ այն կազմակերպում է ինքը՝ ժողովուրդը. «Սա արդեն կարծես դարձել է մեր համազգային տոնացույցի ամենակարեւոր մասնիկներից մեկը, որտեղ գալիս ենք տոնելու Նոր տարի եւ չենք ասում միայն ապարանյան Նոր տարի, այլ շարունակում ենք մեր ջերմ խոսքերով մեկս մյուսին լրացնել: Ի՞նչ է պակասում մեզ, մեկ բան՝ ջերմություն, ջերմություն եւ ջերմություն»:

Արդեն 13-րդ տարին է, ինչ  Ապարանում տոնում են հին տոմարով Նոր տարին՝ բացառությամբ 2015 թվականի, երբ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության պատճառով, եւ հարգելով նրանց հիշատակը, կազմակերպիչները որոշել էին պարզապես տոնախմբություն չկազմակերպել:

Բացման արարողությունից հետո ԱԺ նախագահը, Վահրամ Բաղդասարյանի, Աղվան Հովսեփյանը վառեցին խարույկը եւ սկսեցին պարել նրա շուրջ:-файлы10-e1453040415760Այնուհետեւ շրջեցին տաղավարներով, շնորհավորեցին ներկաների տոները եւ համտեսեցին հյուրասիրությունը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի մեծ հաճույքով է մասնակցում այս տոնակատարությանը.«Իհարկե՛, բավականին մտածելու տեղիք տվեց, անցած տարի մենք չարեցինք Գյումրիի դեպքերի հետ կապված, եւ այս տարի սահմանային լարվածության դեպքերի հետ կապված նորից նման մտադրություն կար, որ այլ ձեւով այս միջոցառումը կազմակերպել: Համենայն դեպս, ընդհանուր խորհուրդը եկավ այն եզրահանգման, որ լացը պետք չէ միշտ լացով շարունակել, անընդհատ պետք է դրանց պսակել ուրախությամբ՝ հիշելով մեր բոլոր կորուստները:
Սա եւս մեկ առիթ է ամբողջ Հայաստանի մարդկանց հավաքելու, եւս մեկ անգամ մեկս մյուսի հետ շփվելու հնարավորություն ունենալու համար: Ես ողջունում եմ նմանատիպ միջոցառումները եւ մեծ հաճույքով իմ ընտանիքի հետ մասնակցում եմ»: 

 

 ԽԱՉԱԴՐՈՒՄ–1714

00Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում 2014 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ  Խաչադրման արարողություն՝ Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1714 -րդ  խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Քրիստոնյա Հայաստանի տարիքը:

  01Արագածոտնի թեմի առաջնորդ, Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսվեց 1714-րդ խաչի օծման արարողությունը: 1713-րդ Խաչի խաչքավոր, Հայ եկեղեցու պատվո բարձր`  <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>>  շքանշանով պարգևատրված, Աժ պատգամավոր Հակոբ  Հակոբյանը 1714-րդ խաչը փոխանցեց խաչադրման Խաչքավոր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, <<Մարտական Խաչ>>,   <<Արիության համար>> և 02<<Մխիթար Գոշ>>  մեդալների մեդալակիր Արմեն Երիցյանին: Օծման արարողության ավարտից հետո, օծված խաչը, հոգևոր դասի ուղեկցությամբ, ժողովրդի ձեռքերի վրա, միմյանց փոխանցելով, բարձրացվեց  և խաչքավորի ձեռմամբ  ամրակցվեց Սուրբ Խաչին:

041714-րդ օծված խաչը Սուրբ Խաչի վրա ամրակցելուց հետո, <<Նիգ-Ապարան>>  հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանն իր ողջույնի խոսքում շեշտեց` խաչի տեղադրումը նշան է այն բանի, որ <<Մենք արժեւորեցինք մեր պատմության 1714-րդ խաչը, խաչադրումը նշան է այն բանի, որ ժողովուրդը 1714 տարի պատվով կրում է իր խաչը: Մեր ժողովուրդը խաչակիր է եղել, եւ մեզանից յուրաքանչյուրը 655A3983խաչակիր է: Խաչակիր է, քանզի խաչի զորությամբ, խաչի ապավենով այսօր պետք է գոյատեւենք ու հարատեւենք: Բոլորս եկել ենք այստեղ մեր խաչով՝ մեր խաչը կրելով>>:

03Խաչադրման արարողության ողջ ընթացքում Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում ծովացած բազմության վրա թևածում էր  հոգեւոր երգչախմբի մասնակցությամբ մատուցվող Սուրբ պատարագի հնչյունները, որոնք միախառնվելով քամու շրշյունից Սուրբ Խաչի գլանաձև խողովակներից հնչող երգեհոնային երաժշտության 655A3553հետ, բարին էին ավետում մարդկանց, նրանց պատգամում տիեզերալույս հայրերից Գրիգոր Տաթևացու մեկնությունը, որ. <<քառաթև խաչը փրկություն է աշխարհի չորս  ծագերի համար, սրբություն է հոգու չորս առաքինությունների համար, մաքրություն է մեղքերից, որոնք հարկ է տարածել մեր ներքին մարդու մեջ՝ սեր, խոնարհություն, հնազանդություն և համբերություն>>։
Խաչադրման արարողությունից հետո Հույսի Խորանի աշխարհիկ բեմում և նրան շրջապատող տարածքում հնչում էր զուռնան ու դհոլը: Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Արուս Գուլանյանը, ՀՀ ժողովրդական արտիստԱրսեն Գրիգորյանը (Մրո),  Լեյլա Սարիբեկյանը եւ այլոք:Համաժողովրդական տոնախմբության մասնակից էին բազում հյուրեր սփյուռքից, Արցախից, հանրապետության մարզերից, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական  առաքելությունների հայաստանյան գրասենյակներից ու դեսպանատներից: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել նաև մտավորականներ, գրողներ, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, պետական բարձրաստիճան այրեր եւ հազարավոր քաղաքացիներ:

Միջազգային մրցանակ Գառնիկ Հովսեփյանին

 

ՀՀ Արագածոտնի մարգի Չքնաղ համայնքի պատվավոր անդամ Գառնիկ Հովսեփյանը Մշակութային ժառանգության «Եվրոպական միություն / «Եվրոպա Նոստբա»–2012» մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է անկախ փորձագետներից կազմված միջազգային ժյուրիի հատուկ գնահատականին և հավաստագրի՝ «Անհատի կողմից օրինակելի ներդրում մշակութային ժառանգության բնագավառում» անվանակարգում։ Այս անվանակարգում ժյուրիի նախագահ Ալեքսանդր Ֆյուրստ ցու Աայն-Վիտգեյնշտեյն-Աայնը (Դանիա) իր շնորհակալությունն է հայտնել Գ. Հովսեփյանին ՝ Եվրոպայի ընդհանուր հարստություն համարվող մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված երկարամյա ու նշանակալից ջանքերի համար։ Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Մշակութային ժառանգության

«Եվրոպական միություն / «Եվրոպա Նոստրա»– 2012» մրցանակաբաշխությանը և արժանացել միջազգային ժյուրիի հատուկ գնահատականին: Գառնիկ Հովսեփյանը` «Անհատի կամ կազմակերպության կողմից օրինակելի ներդրում»    անվանակարգում    ժյուրիի հատուկ գնահատականին    արժանացել է  ՀՀ    Արագածոտնի    մարգի    Չքնաղ    համայնքի    գյուղական ժառանգության վերականգնման և վերակենդանացման համար։   2012թ. սեպտեմբերի 30-ին       Չքնաղի մշակույթի տանը տեղի  ունեցավ Գառնիկ Հովսեփյանի պատվոգրի հանձնման արարողությունը: Միջոցառման նպատակն է անդրադառնալ Հայաստանի գյուղական վայրերի պատմամշակությանին ժառանգության պահպանության և համայնքի համար օգտակար գործառույթներով օգտագործման խնդիրներին՝ ցուցադրելով իրականացված նախագծեր՝ տեղական ժառանգության վերակենդանացման եվրոպական փորձից։ Ցուցադրվեց նաև Եվրոպական ժառանգության պահպանության հաջողված փորձը ներկայացնող և «Պահպանություն հանուն ապագայի» խորագիրը կրող տեսաշար, որը ներկայացրեց այն պատմությունը, թե ինչ համատեքստում է  Չքնաղի Սբ Ստեփանոս եկեղեցական համսղիրի վերականգնման նախագիծն արժանացել  հատուկ գնահատականի։«Անհատի կամ կազմակերպության կողմից օրինակելի ներդրում»      անվանակարգում   նույնական   պատվավոր գնահատականին   են   արժանացել   նաև   Բելգիան,   Ֆինլանդիան,   Իտալիան,   Լեհաստանը, /              Շվեդիան և Իսպանիան։Սա Եվրոպական միության/ Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխությանը Հայաստանի Հանրապետության առաջին մասնակցությունն է։ Մշակութային              ժառանգության             բնագավառում              Եվրոպական             միության մրցանակաբաշխությունը իրականացվում է 2002 թվականից՝ Եվրոպական հանձնաժողովի «Մշակույթ» ծրագրի շրջանակում։ Մրցանակաբաշխությունը վարում է «Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը՝ երկարամյա փորձի և եվրոպական հասարակության շրջանում ունեցած ճանաչման, ինչպես նաև հանուն եվրոպական ժառանգության ծավալած երկարամյա գործունեության համար։ Ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է հայտնաբերել և խրախուսել պաամամշակութային ժառանգության պահպանության բնագավառում հաջողված փորձը, խթանել գիտելիքների և փորձառության փոխանակությունը Եվրոպայով մեկ, բարձրացնել եվրոպական հասարակության գիտակցությունը դեպի իր ժառանգությունը։  Մրցանակաբաշխության հայտերը թեև կարող են ներկայացնել մեծ կամ փոքր, տեղական կամ միջազգային նշանակության նախագծեր, սակայն ամեն դեպքում վճռորոշ է հանդիսանում ժառանգության պահպանության որակը։ 2012 թվականի մրցանակաբաշխությանը մասնակցել են 31 երկրների 226 հայտեր, որոցից մրցանակի են արժանացել 28-ը՝ 15 երկրներից, այդ թվում 6 գլխավոր մրցանակ՝ յուրաքանչյուրը 10-հազարական եվրո։ 226 հայտերից 29-ը ժառանգության պահպանության և հանրահռչակման տեսանկյունից ժյուրին ճանաչել է որպես «բացառիկ իրականացումներ» և արժանացրել է հատուկ գնահատականի և հավաստագրի։

Share on Facebook