ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Ախոյան Արագած

Ծնվել է 1962թ. օգոստոսի 29-ին Աշտարակի շրջանի Ձորափ գյուղում:

1982-1984թթ.  ծառայել է խորհրդային բանակում:

1985թ. ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:

1985-1987թթ. «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես հատային հրատարակչության խմբագիր: 1992-1999թթ. ՌԴ-ում զբաղվել է շինարարական գործունեությամբ: 1999-2001թթ. «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ում աշխատել է որպես տնտեսական դեպարտամենտի պետ: 2001-2002թթ.` «Սպիտակ տնակ» շինարարական ՍՊԸ որպես հիմնադիր տնօրեն, 2003-2004թթ. «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն, 2004թ. առ այսօր «Հայկ Արշին» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, այնուհետեւ` նախագահ:

15.12.2010-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 04.02.2011-31.05.2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի  պատգամավոր է  ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Share on Facebook