ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Աղվան Հովսեփյան. «Պետք է կարողանալ վանել չարը մեր բարությամբ»

01«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունն  այս տարի ևս  Ապարան քաղաքի հրապարակում  նշում է  ավանդական դարձած ՝ հին տոմարով Նոր տարին:
«Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր կազմակերպված տոնախմբությանը մասնակցում են ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ երկրի տարբեր մարզերի ու մայրաքաղաք Երևանի բնակիչներ:  Ապարանում են գտվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քաղաքական գործիչներ ու մտավորականներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Վրեժ Մարտիրոսյանը, Լեզվի պետական տեսչության  պետ Սերգո Երիցյանը, Կոմիտաս վարդապետը,  այլոք:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ «պետք է կարողանալ պահպանել ազգային ավանդույթները և վանել չարը մեր բարությամբ»:
Ա.Հովսեփյանը  բոլորին բարեմաղթեց 2014թ. ապրել խղճով  և ոչ խղճահարությամբ: Սեր ու ջերմություն մաղթելով բոլորի ընտանիքներին՝ Աղվան Հովսեփյանը բոլորին ուղեկցեց ավանդական խարույկի մոտ:
Ներկաները միասնաբար նշեցին հին տոմարով Նոր տարին՝ Ապարանի տարածաշրջանի գյուղական համայնքների ազգագրական երգով ու պարով, ավանդական ուտեստներով ու աղանդերներով:
Ներկաներին երգ ու պարով ողջունեցին նաև  հայտնի երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր:
Հեղինակ:
«Փաստինֆո»
Տեսանյութ`

Առավոտ օրաթերթ

Ապարանում՝ ավանդական հին նոր տարին խարույկ շուրջ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

http://www.aravot.am/2014/01/11/421656/ 

Share on Facebook