ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Աղվան Հովսեփյան

ՀՈՎՍԵՓՅԱՆ
Իրավաբանական գիտությունների դոկտոր,
Արդարադատության պետական խորհրդական

Ծնվել է 1953 թվականի հունվարի 7-ին Երեւանում:
Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1974 թվականին:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին եւ անգլերենին:

Մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ աշխատելով Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում որպես քննիչ:

1978-1986 թթ. – աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում նախ որպես  ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական:

1986-1989 թթ. – Արթիկի շրջանի դատախազության քննիչ:

1989 – 1998 թթ.- ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ:

1998 թ. ապրիլից մինչեւ սեպտեմբեր -  գլխավոր դատախազության քննչական մասի պետ:

1998 -1999 թթ. – ՀՀ գլխավոր դատախազ:

1999 – 2004 թթ. – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

2004-2013  թթ.-  ՀՀ գլխավոր դատախազ:

2014թ. հուլիսի 18-ին,  ՀՀ Նախագահի հրամանագրով Աղվան Հովսեփյանը նշանակվել  է ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ:

Օրինականության եւ իրավակարգի պահպանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար , Հայաստանի Հանրապետության  նախագահի հրամանագրով, պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Իրավակարգի եւ օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 14.04.12թ. հրամանագրով Ա.Գ.Հովսեփյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով:

Հեղինակել է մի շարք գիտական մենագրություններ՝

Քրեագիտական համառոտ բառարան Երևան, 1999 թ.,  Դատախազական հսկողությունը Հայաստանում, 2000թ.,  Խուլիգանության պատճառներն ու նախականխումը, Երևան, 2004 թ.: Դատախազական գործունեությունը և խուլիգանության դեմ պայքարի հիմնախնդիրները: Երևան, 2005թ:

  ՙՆԻԳ-ԱՊԱՐԱՆ՚ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՆԱԽԱԳԱՀ,

ԱՂՎԱՆ   ՀՈՎՍԵՓՅԱՆԻ   ԵԼՈՒՅԹՆԵՐԸ   ԵՎ   ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ

“Կարոտն ամեն ինչի շարժիչ ուժն է”

- Ես “Նիգ-Ապարան” հայրենակցական միության պատվավոր նախագահն եմ արդեն 10 տարի, եւ ոչ թե շարունակում եմ հետեւել, այլ անմիջական մասնակիցն եմ այդ բոլոր միջոցառումների: Միությունն արդեն 10 տարեկան է, նախաձեռնող խմբով հիմնեցինք այն 2002 թվականի աշնանը, հիմնադիր համագումար արեցինք, եւ նախագահ ընտրվեց Վրեժ Մարկոսյանը, ինձ էլ առաջադրեցին եւ ընտրեցին պատվավոր նախագահ: Եվ, ինչպես նախկինում, հիմա էլ լուրջ ծրագրեր ունենք:      http://www.mediamax.am/am/news/off-the-record/4598/

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթը՝ «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորագրով» Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ.   http://genproc.am/am/169/item/7892/

Ոտքով մինչև աշխատանքի վայր.   —http://www.youtube.com/watch?v=1YrKMPUrJ4E

ՙՀարցազրույց՚ հաղորդաշար, 1-ին լրատվական ալիք 

http://www.1tv.am/hy/10-07-13—Interview

Սիրուց է ծնվում ամեն ինչ

Արդեն 10 և ավելի տարիներ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը մայիսի 28-ին Ապարան քաղաքում համախմբում է ինչպես հանրապետության տարբեր համայնքներում բնակվող ապարանցիներին, այնպես էլ գյումրեցիներին, լոռեցիներին, երևանցիներին, սյունեցիներին ու բոլոր նրանց, ովքեր թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից իրենց սրբազան պարտքն են համարում այդ նվիրական օրը հարգանքի տուրք մատուցել մեր հերոս նախնիներին:   http://www.haynews.am/hy/1369751792#.UaTJ-Cvh2xo.facebook

Աղվան Հովսեփյանը ֆինանսավորեց այս հիանալի նախագիծը

SLAQ.am

Աղվան Հովսեփյանը ֆինանսավորեց այս հիանալի նախագիծը

Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ շատերը չեն հասցնում այցելել գրադարաններ, բացի այդ գրադարաններում առկա գրքերը բավական հնացած են,առաջ են գալիս գրքերի աուդիո տարբերակները, որոնք հասանելի են դառնում հասարակության լայն շերտերին։ Այսպիսով՝ «Peoplemeter» PR ընկերության՝ հայ մեծերի գրքերն աուդիո տարբերակով ներկայացնելու նախագիծն իրականություն դարձրեց նաև Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Նրա ֆինանսավորմամբ՝ Գրիգոր Նարեկացու գիրքը հասանելի կլինի նաև աուդիոտարբերակով: Հայ մեծերի աուդիոգրքերը շատ շուտով կթարգմանվեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով։

ՄԵԶ ՊԵ՛ՏՔ ԵՆ ԱՅՍՊԻՍԻ ԽԵՆԹԵՐ

-Տարիներ առաջ եւ, ընդհանրապես, դարեր առաջ մեր ժողովուրդը նման միջոցառում իրականացնելու ե՛ւ հնարավորություն չուներ, ե՛ւ նաեւ չկար պետականություն, չկար պետական մտածողություն, չկար միասնության գաղափար։ http://www.armworld.am/detail.php?paperid=141&pageid=5085&lang=

 

Share on Facebook