ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն



ՍՈՒՐԲ   ԽԱՉԻ     և    ՀՈՒՅՍԻ   ԽՈՐԱՆԻ   ՕԾՈՒՄԸ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 14.00-ին, Երևան-Ապարան ճանապարհի, «Տառ-Քարերի» պուրակի բարձրադիր մասում տեղի ունեցավ «Սուրբ Խաչի» և «Հույսի  Խորանի» օծման արարողությունը, որը ուղեկցվեց տոնախմբությամբ և գիշերային մոմավառությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ<Նիգ-Ապարանհայրենակցական միության պատվավոր նախագահԱղվան Հովսեփյանի մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ հայության համար սիրված վայր դարձած Տառքարերի պուրակի մոտ գտնվող բլրին վեր է խոյանում 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչ-կոթողը և Հույսի  խորանը:

<Սուրբ Խաչ>-ի ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհդանշում է քրիստոնեության և հայ ժողովրդի պատմական և հոգևոր նշանակալից իրադարձությունները.

Այսպես.

<Սուրբ Խաչ>-ի բարձրությունը` 33 մետր է`  Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը:

<Սուրբ Խաչ>-ը հյուսված է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Նախատեսվում է ամեն տարի <Սուրբ Խաչ>-ի վրա տեղադրել այդ տարին խորհրդանշող ևս մեկ խաչ:

<Սուրբ Խաչ>-ի համար որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի բարձրությունը` 301 սմ է, որն էլ հիշատակում է 301թ.-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու տարեթիվը: <Սուրբ Խաչ>-ը քառաթև է և յուրաքանչյուր թևի տակ տեղակայված են 4 մատուռներ`մոմավառության սեղանիկներով, և Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հենց հոկտեմբերի 20-ին նշում է 4 Ավետարանիչների հիշատակի օրը: <Սուրբ Խաչ>-ի կառուցումը հատուկ գլանաձև խողովակներով նույնպես յուրահատուկ իմաստ ունի, քանզի գլանաձև խողովակները ձայնային էֆեկտներ արձակելու հնարավորություն ունեն և  տարբեր ուժգնության քամիների ժամանակ տարբեր ձայնային հնչերանգներ են արձակում, որը հիշեցնում է եկեղեցական երգեհոնային երաժշտություն:

<Սուրբ Խաչ>-ը ունի նաև արտաքին լուսավորություն և գեղագիտական լուծումով այնպես է լուսավորությունը տեղադրված, որ գիշերային ժամերին Սուրբ Խաչը պատկերվում է որպես երկնքից կախված լուսավոր խաչ, ինչը  Արագած լեռան գագաթին սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղի մարմնավորումն է:

Բլրի ստորոտում կառուցված է <Հույսի  խորան>, որը բացի հոգևոր խորանից, ունի նաեւ աշխարհիկ միջոցառումների հարթակ, ծիսական միջոցառումներից հետո հանդիսություններ անցկացնելու, աշխարհիկ տոնախմբություններ կատարելու համար, նախատեսված բազմահազար հանդիսականի համար: <Սուրբ Խաչ>-ը և <Հույսի  խորան>-ը տեղակայված են հայ ժողովրդի համար նվիրական Արարատ, Արագած և Արա լեռների եռանկյան մեջ:

<Սուրբ Խաչ> և <Հույսի խորան> հուշահամալիր ուխտատեղին <Նիգ Ապարան> հայրենակցական միության  պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից նախաձեռնած հերթական կոթողն է, որը գալիս է լրացնելու համաժողովրդական այնպիսի միջոցառումների` <Միասնության Շուրջպար>, <Միասնության Ծառատունկ>, <Տառ քարերի պուրակ>, հայ ժողովրդի պատմական գործիչների, հերոսների, գրողների և մյուս արժանավոր զավակների հիշատակները հավերժացնող արձանախմբերի և բազում այլ հայրենանվեր գործերի շարքը, որոնք իրականացվել և իրականացվելու են ի զորություն Հայոց պետականության և ի փառս հայ ժողովրդի:

<ՍՈՒՐԲ  ԽԱՉ և ՍՈՒՐԲ  ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ> Ֆիլմը արդեն եթերում է…

2013թ. հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան օրը, Սուրբ Ծննդյան պատարագից հետո, Հանրային հեռուստատեսությամբ, ցուցադրվեց <Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն> ֆիլմը, որը նվիրված էր Ապարան-Երևան մայրուղու հարակից տարածքում կառուցված <Սուրբ Խաչ> հուշակոթողին: Ֆիլմը հանգամանալից ներկայացնում է <Սուրբ Խաչի> մտահղացման, նախագծման, կառուցման աշխատանքները, հոգևոր ու  գաղափարական բովանդակությունը, որը ամբողջությամբ մտահղացել ու նախաձեռնվել է <Նիգ-Ապարան> հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից:/ տեսաֆիլմը դիտել այստեղ`… http://www.youtube.com/watch?v=5Ebic9xBOfA

<Սուրբ Խաչ> երգի շնորհանդեսը

2012 թ. դեկտեմբերի 19-ին, <Մոսկվայի Տան> հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ Անահիտ Սարգսյանի <Սուրբ Խաչ> երգի շնորհանդեսը: Խոսքերի հեղինակն է Սերգեյ Հարությունյանը, երաժշտության հեղինակն է Գրիգոր Առաքելյանը…տեսահոլովակը` / տես այստեղ../ http://www.youtube.com/watch?v=PHJjhPhcZ30

«Տառ-Քարերի» պուրակի հարևանությամբ օծվեց «Սուրբ Խաչ»-ն ու «Հույսի Խորան»-ը

20.10.2012 17:57

Միջոցառմանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետեր, քաղաքապետեր, բազմահազար հյուրեր Հայաստանից և արտերկրից..մանրամասը տես.. http://shamshyan.com/arm/Aparan-Tar-qarer.html

 Տառերի պուրակում տեղի ունեցավ 33 մետրանոց Սուրբ խաչի բացումը

       Սուրբ խաչն ու Հույսի խորանը տեղակայված են Արարարատ, Արագած եւ Արա լեռների եռանկյան մեջ: Մտահղացումը Հայաստանի գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցանկան միության նախագահ Աղվան Հովսեփյանինն է, ով տիկնոջ ուղեկցությամբ մասնակցում էր տոնակատարությանը:Բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ընդդիմադիր ու իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչներ էին եկել խաչը տեսնելու…մանրամասը տես` http://www.azatutyun.am/content/article/24745783.html

33 մետրանոց Սուրբ խաչն ու Հույսի խորանը օծվել են

4 Ավետարանիչների հիշատակի օրը` հոկտեմբերի 20-ին, օծվել են Տառ-քարերի պուրակի մոտ գտնվող բլրին վեր խոյացած 33 մետրանոց Սուրբ խաչ կոթողը, որի բարձրությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը…մանրամասը տես` http://www.bravo.am/news/33-%D5%B4%D5%A5%D5%BF%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81-%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%AD%D5%A1%D5%B9%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%80%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%AB-%D5%AD%D5%B8%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%85%D5%AE%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6/

Սուրբ խաչ և Հույսի խորան` Տառերի պուրակում

Հրապարակված է 20 Հոկտեմբեր 2012, Լրաբեր բաժնում

Ապարանում այսօր մեծ տոնախմբություն էր. օծվել են Տառերի պուրակից վերև տեղադրված Սուրբ խաչը և Հույսի խորանը: Միջոցառմանը մասնակցել են մոտակա գյուղերի բնակիչներ, հյուրեր մայրաքաղաքից, արվեսի ու մշակույթի, քաղաքական գործիչներ: Հուշահամալիրը կառուցվել է Նիգ-Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի մտահղացմամբ ու նախաձեռնությամբ..մանրամասը տես`http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ciGiQNsE4sI

«Տառ-Քարերի» պուրակում օծվեցին «Սուրբ Խաչ»-ն ու «Հույսի Խորան»-ը

20:00, 20 Հոկտեմբեր, 2012 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը նշեց, որ փորձ է արվել միաձուլելու հոգեւորն ու աշխարհիկը:«Մի կողմից բաց խորանն է, որն անվանել ենք «Հույսի խորան» եւ մյուս կողմից` բեմահարթակ հանդիսատեսի համար»,- ասաց նա…մանրամասը տես`http://armenpress.am/arm/news/696964/tar-qareri-purakum–otsvecin-surb-khach-n–u-huysi.html

 Աղվան Հովսեփյանի նախաձեռնած կոթողը

«Սուրբ խաչ» և «Հույսի խորան» հուշահամալիր ուխտատեղին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության և նրա պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից կառուցված հերթական կոթողն է, որը գալիս է լրացնելու համաժողովրդական այնպիսի միջոցառումների’ «Միասնության շուրջպար», «Միասնության ծառատունկ», «Տառ քարերի պուրակ», հայ ժողովրդի պատմական գործիչների, հերոսների, գրողների և մյուս արժանավոր զավակների հիշատակները հավերժացնող արձանախմբերի և բազում այլ հայրենանվեր գործերի շարքը, որոնք իրականացվել և իրականացվելու են ի զորություն Հայոց պետականության և ի փառս հայ ժողովրդի«,- հայնտում է «Նիգ-Ապարանը»..մանրամասը տես`http://hetq.am/arm/news/19629/axvan-hovsepyani-nakhadzernats-kotoxy.html

Ապարանի ճանապարհին տեղադրվեց 33 մետրանոց «Սուրբ Խաչը»

Միջոցառմանը ներկա էին Հանրապետական կուսակցության պատգամավորներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, այս միջոցառումը առանձնանում է նրանով, որ իր մեջ ներառում է հոգևորն ու աշխարհիկը..մանրամասը տես` http://www.panorama.am/am/society/2012/10/20/cross-aparan/

 Օծվելու է Սուրբ Խաչն ու Հույսի խորանը

Հոկտեմբեր 18, 2012 | 12:17

ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, Աղվան Հովսեփյանի մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ հայության համար սիրված վայր դարձած Տառքարերի պուրակի մոտ գտնվող բլրին վեր է խոյանում 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչ-կոթողը եւ Հույսի  խորանը..մանրամասը տես` http://news.am/arm/news/125260.html

 Սուրբ Խաչի և Հույսի  խորանի օծումը

16.10.1217:16 

Հոկտեմբերի 20-ին, ժամը 14.00-ին, Երևան-Ապարան ճանապարհի, «Տառ-Քարերի» պուրակի բարձրադիր մասում տեղի կունենա «Սուրբ Խաչի» և «Հույսի Բաց Խորանի» օծման արարողությունը: Միջոցառումը ուղեկցվելու է տոնախմբությամբ և գիշերային մոմավառությամբ:…մանրամասը տես http://www.slaq.am/arm/news/88507/

Ապարանի Տառերի պուրակից քիչ հեռու նոր սրբատեղի է կառուցվում

14:20 . 22/09

Ապարան տանող ճանապարհին` Տառերի պուրակից քիչ հեռու, կառուցվում է նոր համալիր` 33 մետր բարձրություն ունեցող երկաթե խաչով եւ բաց խորանով: Նախաձեռնությունը “Նիգ Ապարան” հայրենակցական միությանն է: Աշխատանքների մեծ մասն արված է եւ շուրջ մեկ ամսից համալիրը կօծվի:Երեւանից Ապարան տանող ճանապարհին` բարձրության վրա երեւում է հսկայական մետաղյա խաչը: 3 ամսում է կառուցվել` մեծ ու փոքր երկաթյա խաչերով: Կոթողի բարձրությունը, խաչերի քանակն. ամեն ինչ խորհրդանշական է:…..մանրամասը տես <Երկիր Մեդիա> ՀԸ. http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=9754

 «Տառերի պուրակի» հարեւանությամբ տեղադրվում է 33 մետր բարձրությամբ խաչ    

 Երեւանից Ապարան տանող ճանապարհին` «Տառերի պուրակի» մոտ գտնվող բլրի վրա տեղադրվում է 33 մետր բարձրությամբ մետաղական խաչ:
Խաչը բաղկացած է 1712 մեծ ու փոքր խաչերից, որոնք խորհրդանշում են Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո անցած տարիները, եւ դրանց թիվը ամեն տարի կավելանա եւս մեկով: Խորհրդանշական է նաեւ խաչի համար որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի բարձրությունը` 301 սմ. այդ թվականին է քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել որպես պետական կրոն: Վերջապես խորհրդանշական է նաեւ խաչի բարձրությունը` 33 մետր. Հիսուս Քրիստոսը խաչվեց հենց այդ տարիքում…մանրամասը տես <Ազատություն> ռադիոկայան http://www.azatutyun.am/content/article/24708708.html

                                           Սուրբ-Խաչ ֆոտոդարան

Ծառատունկ Սուրբ Խաչի մոտ-լուսանկարներ

Սուրբ Խաչի և Հույսի  խորանի կառուցման և օծման վերաբերյալ տեսանյութեր

http://www.youtube.com/watch?v=b0O866e2iLg&feature=plcp

http://www.youtube.com/watch?v=QZ9s2JvPTv4&feature=plcp

http://www.youtube.com/watch?v=ciGiQNsE4sI&feature=player_embedded&noredirect=1

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=SJ5kSxD-DiM

http://www.youtube.com/watch?v=Nj7FXmfqzzU&feature=plcp

http://www.youtube.com/watch?v=W8gPjq9IRao&feature=plcp

http://www.youtube.com/watch?v=sTokYZSfT7o&feature=plcp

http://www.youtube.com/watch?v=cJtSh253GXw&feature=plcp

Share on Facebook