ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




ԱՅՍ ՏԱՐԻ ՏՆԿՎԵԼ Է 90.000 ԾԱՌ

 

Մարիետա Մակարյան

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 20-11-2007

Ուսանողների միջազգային օրվա առիթով Նոր Նորք համայնքում կազմակերպված ծառատունկին մասնակցում էին համայնքի բնակչությունը` թաղապետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, «Միասնության ծառատունկի» կազմակերպիչ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը` պատվո նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, պատգամավորներ, հասարակական կազմակերպություններ: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանից տեղեկացանք, որ «այս տարի Երեւանում տնկվել է 90.000 ծառ, իսկ անցած 4 տարիներինՙ մոտ 400.000 ծառ, որից 70 տոկոսը ապահովել է կպչողականությունը»:

Ծառատունկը սկսվեց Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ տեղադրված 2006-ին Երեւան-Սոչի ավիավթարից զոհվածների հիշատակին կանգնեցրած հուշարձանի տարածքից: Ի դեպ, քաղաքապետարանի անցկացրած մրցույթով հաղթող են ճանաչվել քանդակագործ Մկրտչյան եղբայրները: Սպիտակ քարից հուշարձանին հարող 3 հեկտար տարածքում տնկվեցին սպիտակ ծաղկող 3000 թուփ, ի հիշատակ անմեղ զոհերի: Իսկ 9-րդ զանգվածում, քարքարոտ ու լքված 3000 քմ տարածքում հիմնադրվեց «Կանաչ պուրակ», որտեղ էլ տնկվեցին երկարակյաց ծառերՙ թխկի, լորենի, հացենի: Առաջին զանգվածում, Նանսենի անվան այգում եւս կտնկվի 1000 կեչի:

ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՏՆԿԱԾ ԾԱՌԻՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 02-03-2006

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ այս տարի հանրապետության ողջ տարածքում կտնկվի 3 միլիոն 200 հազար ծառ: Ինչպես տեղեկացանք «Ծառատունկ» շտաբից, միջոցառմանը միացել են նաեւ 40-ից ավելի հայրենակցական միություններ, որոնք մասնագետների հետ արդեն փորձագիտական ստուգումներ եւ ուսումնասիրություններ են անցկացրել հողային շերտում եւ ընդերքում` տնկիների կպչողականությունն ու ծլարձակումն ապահովելու համար: Կտնկվեն կեչիներ, սոճիներ, եղեւնիներ, կաղնիներ, բալենի, սալորենի, դեղձենի, ընկուզենի, որոնք էլ, հուսանք, կապահովվեն ոռոգման ցանցով: Հաշվի առնելով հանրապետության կլիմայական 40 գոտիները, ծառատունկը կսկսվի Մեղրիից (ամենատաք վայրից) եւ կավարտվի Ամասիայում ամբողջ տարվա ընթացքում: Միասնության-ծառատունկի խորագիրն է` «տեր կանգնենք մեր տնկած ծառին», որով ծնունդ կառնեն բազմաթիվ ծառուղիներ, պուրակներ եւ քաղաքամերձ ճամփեզրեր:

Share on Facebook