ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Անձրևային եղանակն ու արտակարգ իրավիճակը չխանգարեցին ԱԻ նախարարին կատարելու խաչքավորի իր «միսիան».

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2014.09.28 17:49

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Արագածոտնի մարզի Ապարանի Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի մոտ տեղադրված խաչի վրա ավելացվեց 1714-րդ խաչը:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքավորը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էր: Եթե նախորդ տարի միջոցառումը սակավաթիվ էր, ապա այս տարի այն բազմամարդ էր:

Մասնակցելու էին եկել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորներ, հարյուրավոր քաղաքացիներ:

Թեպետ եղանակն անձրևային էր, սակայն մասնակիցները բարձր տրամադրությամբ մասնակցեցին միջոցառմանը, որի սկզբում նախորդ տարվա խաչքավոր, ԱԺ ՀՀԿ պատգամավոր, մարտունեցի Հակոբ Հակոբյանը տեղադրվելիք խաչը փոխանցեց ԱԻ նախարար, խաչքավոր Ա. Երիցյանին, որից հետո խաչը ոտքով բարձրացրին խաչի մոտ և այն տեղադրվեց հսկայական խաչի վրա:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միջոցառման ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ օգնությամբ դիմում էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով, երևի՝ աստվածաշնչյան խորհրդով վարակված, ոչ ոքի չէր մերժում:

Հավաքվածներն անգամ կատակում էին՝ ասելով. «Անցյլա տարի, երբ Գառնիկիչն ազատվեց գլխավոր դատախազի պաշտոնից, միջոցառմանը ներկա էին նրա հավատարիմ մարդիկ, իսկ այս տարի շատերը երևի միջոցառմանը եկել են մասնակցելու քծնանքից դրդված»:

Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից:

Share on Facebook