ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




ԱՊԱՐԱՆԻ ՆՈՐ ՏԱՐԻ

 

<Նիգ-Ապարան>  հայրենակցական միությունը, արդեն 10-րդ անգամ, յուրաքանչյուր տարի, հունվարին, Ապարան քաղաքում կազմակերպում է հին տոմարով Նոր Տարվա տոնախմբություն, որին մասնակցում են ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ հանրապետության այլ մարզերի և Երևան քաղաքի ազգաբնակչությունը:

2013թ. հունվարի 13-ին, կրկին Ապարան քաղաքի հրապարակը ծով բազմությամբ լեցուն, տոնում էր  Հին Նոր Տարին, որը  ի շնորհիվ ամենամյա կազմակերպման ու մասնակցության աշխարհագրական ընդլայնման, դարձել է ավանդական համաժողովրդական տոն, որտեղ միմյանց են հանդիպում և շնորհավորում հանրապետության տարբեր մարզերից ժամանած մեր հայրենակիցները:

Մարզերից ժամանող հյուրերը ներկայացնում են իրենց տեղական ազգագրական երգն ու պարը, ուտեստներն ու աղանդերը, հյուրասիրում միմյանց, բարին կամենում և բարին ստանում:

Ապարանյան ցուրտ ձմեռը անգամ նահանջում է  մարդկանց ջերմ մաղթանքներից, ժպիտներից, շնորհավորանքներից,  ջերմանում է մարդկանց հոգին, սեր, խնդություն ու ուրախություն է թևածում ամենուր:

<ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ> հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, շնորհավորելով բոլորին, նշեց,  որ արդեն 10 տարի շարունակ, ավանդաբար տոնվում է Հին Նոր Տարին  և շեշտեց, որ.« այսուհետ ոչ թե «հին տոմարով նոր տարի», այլ այն անվանում ենք «Ապարանի Նոր տարի»։ Այս տարվա առատ ձյունն ավելի է ջերմացրել մեզ, ավելի է մերձեցրել։    Եվ այդ առատ ձյունը այսօր մեզ համար ե՛ւ ջերմություն է, ե՛ւ մաքրություն, ե՛ւ ազնվություն, ինչը մեր տարածաշրջանում հենց ձյան խորհրդանիշով՝ ավելի շատ է։    Շնորհավոր բոլորիդ Նոր տարին։ Բարեկեցություն բոլորիդ օջախներին, ընտանիքներին, երեխաներին, թոռներին>:

Շարունակելով  ողջյունի իր խոսքը, Աղվան Հովսեփյանը, նշեց, որ. <բոլոր պայմանները այսօր մեր պետությունը ստեղծել է ժողովրդի համար, հասարակության համար, ստեղծելու, արարելու, սիրով ու համերաշխությամբ ապրելու ու գործելու համար:Աշխատենք, որպեսզի շենացնենք մեր տունը, մեր գյուղերն ու քաղաքները, մեր հայրենիքը։ Հայաստան աշխարհը վեր է ածվել մեզանից յուրաքանչյուրի տան, որովհետեւ այս մեր երկիրը այնպես փոքր է, որ չենք կարող տարանջատել ապարանցուն գյումրեցուց, վանաձորցուց, սիսիանցուց, գորիսեցուց։ Մենք բոլորս մի օջախի զավակներ ենք, ու մեզանից յուրաքանչյուրը պիտի իր տունը շենացնի։ Ու կտեսնենք, որ շեն կդառնա մեր երկիրը, ողջ Հայաստան աշխարհը, մեզանից յուրաքանչյուրի հայրենի աշխարհը»։

    Հրապարակի կենտրոնում, հսկա խարույկը գոտևորած, շուրջպար են բռնում լեռնեցիները, հզորության ու միասնության շուրջպար, որը տարածվելով պետք է ընդգրկի մեր ողջ ժողովրդի հավաքական ոգին ու կամքը:

Տոնախմբությունը ընթանում է երգ ու պարով, ասմունքներով, ելույթ են ունենում հանրապետության սիրված երգիչ-երգչուհիները:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս, ապարանյան Հին Նոր տարվա միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, մտավորականներ, բարձրաստիճան պաշտոնյաններ:

Իսկ տեղացած առատ ձյունն էլ հնարավորություն էր ընձեռնել Ապարան քաղաքի հրապարակը տոնախմբության մասնակիցներին ներկայացնել բազում հետաքրքիր ձյունե քանդակներով ու նկարազարդ պատկերներով:

/ տոնախմբության վերաբերյալ հրապարակումները և տեսագրությունները տես այստեղ…/

http://www.youtube.com/watch?v=P0LRlT2LANg

http://www.youtube.com/watch?v=Wzzm20ljey8   /azdararTv.am/

http://armenpress.am/arm/news/704683/nig-aparan-y-aparani-hraparakum-hin-tomarov-nor-tarva.html

http://www.aravot.am/2013/01/10/148119/

http://www.armworld.am/detail.php?paperid=4503&pageid=138622&lang=

http://noratert.am/news/id/55102.html

http://shamshyan.com/arm/DPbCWvLQVF.html

https://168.am/2013/01/14/164057.html

http://asbarez.com/arm/151270/

http://armenpress.am/arm/news/704865/aparanum-anckacvec-hin-nor-tarva-avandakan-tonakatarutyuny.html

http://www.aravot.am/2013/01/14/149107/

http://www.panorama.am/am/society/2013/01/14/aparan/

http://aparan.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=548

 

800_6384 800_6240 800_6243 800_6256 800_6265 800_6325

 

 

 61

 

Share on Facebook