ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբացումը

DSC08527

2014  թվականին հուլիսի 27-ին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Արագած համայնքում հանդիսավոր կերպով ու մեծ շուքով վերաօծվեց ու վերաբացվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին:

 

DCA_8090Գրեթե 200-ամյա պատմություն ունեցող հոգևոր կոթողի վերաբացմանը ներկա էին <<Նիգ Ապարան>> հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, հայրենակցական միության նախագահ Սամվել Ալեքսանյանը, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամները, բազմաթիվ հյուրեր:

DCA_8015 Հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը և բարձրաստիճան հյուրերը ջերմորեն շնորհավորեցին համայնքի բնակչիչներին այս մեծ տոնի առթիվ և շնորհակալության խոսքեր հղեցին եկեղեցու վերակառուցման հեղինակ և բարերար, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, Արագած համայնքի պատվավոր անդամ  Աղվան Կարապետյանին։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը բարերարին պարգևատրվեց Հայոց Սուրբ եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի բարձր մեդալով, իսկ Արագածի համայնքապետ Հենրիկ Հովհաննիսյանը նրան հանձնեց համայնքի ողջ բնակչության երախտագիտությունը արտահայտող շնորհակալագիր։ Արագածի համայնքապետը նշեց նաև, որ այսուհետ ամեն տարի,  ավանդաբար հուլիսի 27-ը կնշվի որպես Սուրբ Աստվածածին եկեղեցու տոն: Հանդիսավոր մասի ավարտից հետո տեղի ունեցավ մեծ համերգ, որին մասնակցեցին արագածցիների ուրախությունը կիսելու եկած հյուրերը, ովքեր կրկին ջերմ շնորհավորանքներ ուղղեցին Արագածի բնակիչներին,  որ համայնքը ունեցավ հոգևոր տուն, և 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծված աղոթարանում արագածցիները դարձյալ կհնչեցնեն աղոթք առ Բարձրյալը ոչ միայն իրենց, այլ բոլոր նրանց համար, ովքեր ունեն Աստծո հովանու կարիքը և Եկեղեցու կամարների ներքո դարձյալ կվառվեն մոմեր, որոնք կտարածեն հոգևոր լույսը և բարությունը առ Հայոց Աշխարհ:

 

Պատմական ակնարկ

Գրեթե 185 տարի առաջ Արագած լեռան փեշերին հաստատվեցին Արևմտյան Հայաստանի Մուշ, Ալաշկերտ ու Մանազկերտ քաղաքներից գաղթած ընտանիքները ու քարը քարի վրա դնելով` սկսվեց վերապրելու դժվարին ուղին։ Մուշ քաղաքից գաղթականների խումբը իր հետ բերեց Էրգրում  թողած սրբազան մի մասունք` Մշո Կենաց Խաչքարը: Հիմնվեցին առաջին բնակավայրերը, ու 1834-1836 թվականներից սկսած  Արագած գյուղի բնակիչների հանգանակությամբ ու ջանքերով դրվեցին նաև գյուղի սրբավայրի հիմնաքարերը։ Կենաց Խաչքարի մի մասը դրվել է նորակառույց եկեղեցու պատի մեջ ու նոր կյանք տվել նորակառույց սրբավայրին: Արագածի Սրբավայրը  անվանակոչվեց Սուրբ Աստվածածին:

Հետագայում, եկեղեցին խոնարհվել է 1903 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ: Ապա վերակառուցվել է և 1916 թվականին առաջին անգամ վերաօծվել  ու վերաբացվել: Եկեղեցական արխիվներում պահպանված է  նամակ-հայտարարությունը, որը այդ առիթով գյուղի քահանա Տեր Դանիելն  ու  Հայ Առաքելական եկեղեցու օծյալ վարդապետ Բենիկը հղել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և գյուղի ողջ ժողովրդի անունից խնդրել` շնորհ անել ու օծել եկեղեցին: Սա առաջին վերակառուցումն էր, ու եկեղեցին կանգուն է եղել մինչև խորհրդային տարիները։ Այդ տարիներին գործածվել է որպես հացահատիկի պահեստ, ինչպես Հայաստանի բազում բնակավայրերի եկեղեցիներ, որոնք խորհրդային տարիներին վեր էին ածվել գյուղատնտեսական շինությունների: Զրկվելով իր հոգևոր գործառույթից ու անուշադրության մատնվելով` այդ  տարիներին Սուրբ Աստվածածինը ավերվում ու քայքայվում է: Անկախության տարիներին, չնայած գործադրված ջանքերին ու կատարած աշխատանքներին,   արդեն շատ դժվար է դառնում եկեղեցին նորից իր գործառույթին վերադարձնելը,  քանի որ պայմաններն անմխիթար էին, իսկ շենքը ավերվել ու դարձել էր վտանգավոր շինություն:  Արագածի նախկին համայնքապետ Գագիկ Պողոսյանը իր ղեկավարման տարիներին մշտապես փնտրում էր  ուղիներ ու միջոցներ եկեղեցին նորից ոտքի կանգնեցնելու և ժողովրդին վերադարձնելու համար: 2013 թվականին Արագած համայնքի պատվավոր քաղաքացի Աղվան Կարապետյանը դիմում է համայնքապետարանին, նշելով.<<Որպես համայնքի բնակիչ և պատվավոր քաղաքացի` ես նույնպես մտահոգված եմ հոգևոր այդ արժեքի ներկայիս վիճակով և գտնում եմ, որ եթե շուտափույթ չկազմակերպվի նրա վերանորոգումը, ապա մեր հասարակությունը անդառնալիորեն կկորցնի այն>>: Եվ սկսվեց եկեղեցու վերակառուցումը գործարար ու արագածցիների մեծ բարեկամ Աղվան Կարապեյանի շնորհիվ, ով ի թիվս այլ շնորհակալ գործերի ու բարեգործական ծրագրերի՝ քայս անգամ ևս, իր միջոցներով և մասնակցությամբ վերակառուցեց ու հանձնեց ժողովրդին հնօրյա հոգևոր արժեքը։ Արդեն երկուհարյուրամյա պատմություն կուտակած` Արագած լեռան լանջին բազմած Արագած համայնքի բնակիչը   հավատավոր հոգի ունի ու ամենուր ապրում և արարում է այնպես, որ իր բնօրրանի նման բարձր պահի իր արմատները վկայակոչող անունը:

DCA_8048DCA_7973DCA_8072DCA_8025DCA_8007DSC08489buklet jami_A3_2-rd ejbuklet jami_A3_1-in ej

Share on Facebook