ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Արշակյան Գագիկ

Գագիկ Արշակյան, (հունվարի 3, 1961 թ., Ապարանի շրջան, Վարդենուտ), պետական ծառայող, Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ պատվո անդամ (2009 թ):

1978 թ-ին ավարտել է Վարդենուտի միջնակարգ դպրոցը, 1981 թ-ին` գերազանցության դիպլոմով Երևանի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումը, 1989 թ-ին` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1981-1983 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1983-1989 թթ-ին աշխատել է Վարդենուտի միջնակարգ դպրոցի զինղեկ: 1991-2001 թթ-ին եղել է “Հայ գործարար” թերթի տնօրեն: 2002 թ-ի մայիսին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության անվճարունակության վարչության կառավարիչ: 2003-2007 թթ-ին եղել է Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ կենտրոնական ապարատի հաշվապահ: 2007-2008 թթ-ին եղել է ՀՀ գլխավոր դատախազության արարողակարգի վարչության պետ: 2008 թ-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Share on Facebook