ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Բաղրամյան Վահրամ

Ծնվել է 1961թ. հունիսի 15-ին Վանաձորում:

1984թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1992թ.` ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան, 1998թ.` Երեւանի արտաքին տնտեսական կապերի եւ կառավարման ինստիտուտի տնտեսաիրավագիտություն ֆակուլտետը: Մաթեմատիկոս: Տնտեսագետ: Տեխնիկական գիտությունների թեկնածու: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

1978 -1979թթ. «Կինշինտրեստ»-ում, 1980-1984թթ. Երեւանի «Երազ» ավտոգործարանում (ուսմանը զուգընթաց) աշխատել է բանվոր: 1984-1988թթ. եղել է Կիրովականի «Արդավտոմատիկա» ԳԱՄ  գիտաշխատող: 1986թ. դասավանդում է Կիրովականի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ): 1992թ. աշխատել է Վանաձորի կահույքի ԱՄ փոխտնօրեն, 1993թ.` գլխավոր տնօրեն: 1995թ. ՎՊՄԻ ինֆորմատիկա եւ տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի վարիչ է:  2009թ. ընտրվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ,  2011թ.` փոխնախագահ:

1988թ. ընտրվել է ՎՊՄԻ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:

1990-1996թթ. ընտրվել է Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր:

1995-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 60 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀ ԱԺ ներկայացուցիչ ԱՊՀ երկրների միջպառլամենտական ասամբլեայում: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 46 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, այնուհետեւ` «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 37 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար: Անկուսակցական:

2011թ. ՀՀԿ կուսակցության անդամ է:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ  պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ կուսակցությունից:

Չորս գրքի եւ հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Share on Facebook