ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Գալստյան Հայրապետ

Կրթություն

1960թ. ավարտել է ԵրԲԻ բուժական ֆակուլտետը

1967թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1975թ. դոկտորական ատենախոսությունը «Հաստ աղու դիստալ բաժինների քաղցկեղի բուժման և ախտորոշման որոշ հարցեր» թեմայով։

Բժկական պրակտիկան

1962թ-ից սկսել է իր գիտապրակտիկ աշխատանքը ՀՀ ԱՆ ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ-ում, որպես կլինիկական օրդինատոր, այնուհետև՝ ասպիրանտ։

1975թ. ընդհանուր ուռուցքաբանության բաժնի վարիչ :

1981-2001թթ. հանդիսացել է ՀՀ ԱՆ ՈւԳԿ-ի գիտության գծով փոխտնօրեն։

1994թ. աո այսօր՝ ՀՀ ԱՆ ակ.Ա. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչ։

1999թ. ՀՀ ԱՆ ՈւԳԿ ԳԽ նախագահ:

2001 թ-ից՝ «Բժշկական ռադիոլոգիա» և «Ուռուցքաբանություն» մասնագիտություններով Մասնագիտական ԳԽ նախագահ։

2002թ-ից նշանակվել է ՀՀ ԱՆ ՈւԳԿ-ի տնօրեն։
Առաջիններից մեկն է ՍՍՀԱ-ում ներդրել ուռուցքաբանական հիվանդների բուժման պրակտիկայում չարորակ ուռուցքների նախավիրահատական խոշոր ֆրակցիաներով ճառագայթային բուժում:

2002թ-ից ՝ Պետբյուջեից գիտական թեմաներով ֆինանսավորման Հանրապետական փորձաքննական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան։

2004թ-ից՝ Ուռուցքաբանների հայկական ասոցիացիայի պատվավոր նախագահ, ճառագայթային ուռուցքաբանների և ռադիոլոգների ասոցիացիայի պատվավոր նախագահ:

Անդամակցությունը

1981-1991թթ.՝ՀՀ ԱՆԲԳԽ-ի անդամ, ԲԳԽ նախագահի տեղակալ։

1994թ-ից՝ ՀՀ ԱՆ ակ.Ս.Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ Գիտական Խորհրդի անդամ։

1995թ-ից՝ Վիրաբուժություն մասնագիտությամբ Մ.Հերացու անվ. ԵրՊԲՀ Մասնագիտական Խորհրդի անդամ։

1997թ. ընտրվել է ԲԳԱ անդամ:

1998թ. ՌԴ ԲԳԱ իսկական անդամ:

2000թ. ՀՀ ԳԱՄ Բժշկական գենետիկայի կենտրոնի ԳԽ անդամ։

2000թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ:

Պարգևներ

1997թ. ամերիկյան Կենսագրական ինստիտուտի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով և «1997թ. մարդ» դիպլոմով։

1999թ. պարգևատրվել է Ի. Պավլովի անվ. մեդալով՝ Առողջապահության և բժշկության զարգացման համարպարգևատրվել է կառավարական պարգևով՝ «Մ. Հերացու անվ. մեդալով», ինչպես նաև մի շարք պատվոգրերով, շնորհակալագրերով, մեդալներով և շքանշաններով:

2006թ. շնորհվել է ՀՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչում, նույն թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի:

Գիտական աշխատանքներ

Հանդիսանում է 20-ից ավելի մեթոդական հանձնարարականների և ռացիոնալիզատորական առաջարկների, հեղինակային վկայականների, ինչպես նաև 312 հրատարակված գիտական աշխատանքների, այդ թվում 6 մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ:

Share on Facebook