ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Գևորգյան Ռուբեն

Ծնվել է 1954թ. հունիսի 18-ին Երեւանում։

1980թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ճարտարապետ-շինարար։

1990թ. հիմնադրել եւ ղեկավարել է «Սասնա ծռեր» ջոկատը, 1990-1993թթ. ակտիվորեն մասնակցել է Երասխավանի, Ոսկեպարի, Կիրանցի, Ճամբարակի, Արծվաշենի, Ասկերանի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի պաշտպանական մարտերին։

1991-1994թթ. եղել է Մաշտոցի շրջանային խորհրդի պատգամավոր: 1993թ.-ից ԵԿՄ վարչության անդամ է, 1994թ.՝ ԵԿՄ Մաշտոցի, հետագայում Դավիթաշենի տարածքային  կազմակերպության նախագահ, 1996-1999թթ.` Երեւանի Դավիթաշեն համայնքի ղեկավար։

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական  հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։

2009-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 21.10.2009-16.04.2010թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 16.04.2010-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի  պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Կատարել է մի շարք բարեգործություններ. Դավիթաշենում կառուցել է «Սրբոց Նահատակաց» եկեղեցին, հիմնել է «Դեյզի» այգին, ստեղծել անապահով ծերերի ճաշարան:

Գրողների միության պատվավոր անդամ է, 5 գրքի հեղինակ:

ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով` Արիության մեդալով, ՀՀ ՊՆ նախարարի հրամանագրով` «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սպարապետ», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Արցախի մայրերի երախտագիտության» մեդալներով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով:

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Share on Facebook