ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




<Սուրբ Խաչ> երգի շնորհանդես

 

 2012 թ. դեկտեմբերի 19-ին, <Մոսկվայի Տան> հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ Անահիտ Սարգսյանի <Սուրբ Խաչ> երգի շնորհանդեսը:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը, բացելով երեկոն, ողջյունի խոսքում նշեց, որ, երգը ծնվել է ոչ թե հենց այնպես, այլ կոնկրետ գաղափարի համար և որ այն դեռ երկար ճանապարհ է անցնելու: <Այս երգի ստեղծման, ոգեշնչման ակունքում կանգնած է <Նիգ-Ապարան> հայրենակցական միության պատվավոր նախագան Աղվան Հովսեփյանի նախաձեռամբ կառուցված  <Սուրբ Խաչը>,-ասաց Արմեն Ամիրյանը,-հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտահղացմանը հաջորդեց այդ խաչին բանաստեղծություն նվիրելու գաղափարը: Կարճ ժամանակ անց բանաստեղծությունը դարձավ երգ, որի հիման վրա էլ նկարահանվեց տեսահոլովակը>:


Երգի խոսքերի հեղինակն է Սերգեյ Հարությունյանը, ով <Նիգ-Ապարան> ՀՄ կողմից պարգևատրվեց ոսկյա գրչով:            Երաժշտության հեղինակն է Գրիգոր Առաքելյանը, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, օպերատոր` Սուրեն Թադևոսյանը:

<Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում միշտ կրել է իր խաչը,-նշեց <Նիգ-Ապարան> ՀՄ մշակույթային ծրագրերի ղեկավար Օֆելյա Պետրոսյանը,-դարերի ընթացքում, մենք աշխարհից աշխարհ ենք քշվել օտար հողմերի կողմից, աշնան խաշամի նման տարածվել ողջ աշխարհով, բայց մեզ հետ տարել ենք մեր խաչը, մեր տառապանքի, մեր հավատի, մեր հույսի ու հավատի խաչը: Եւ այդ խաչը, այսօր, մեր նախնինների կանչով, Աստծո զորությամբ և Աղվան Հովսեփյանի ձեռամբ կանգնեց, որպես առհավատչյան մեր դարավոր ուղու և անցնելիք դարերի, մեր հոգևոր հավատի ու զորության, մեր անսասան կամքի ու միասնության>:

Տիկին Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց տեսահոլովակի ողջ ստեղծագործական անձնակազմին, Հանրային ռադիոյի <Արևիկ> համույթին, շեշտելով,  որ այս հոգևոր երգը իր կատարմամբ, գեղարվեստական ու երաժշտական ձևավորմամբ  նոր մոտեցում, նոր աշխարհայացք է ձևավորում հոգևոր արժեքների նկատմամբ:

      <Նիգ-Ապարան> ՀՄ նախագահության որոշմամբ երգչուհի Անահիտ Սարգսյանին շնորհվեց <Նիգ-Ապարան> հայրենակցական միության  <Պատվավոր Անդամ>-ի կոչում, և ինչպես նշեց տկն. Պետրոսյանը. < սիրելի Անահիտ, չնայած քո երիտասարդ տարիքին, դու  այս երգի կատարմամբ այնքան հասունություն դրսևորեցիր, այնքան հոգևոր հասունությամբ կատարեցիր, որ քեզ շնորհելով հայրենակցական միության պատվավոր անդամի կոչում, ուրախ ենք, մեր շարքերում տեսնել քեզ պես երիտասարդ , հրաշալի, տաղանդավոր երգչուհու, մեր սիրասուն զավակին…>:

 

 

 

 

Հանդիսության ավարտին ևս մեկ անգամ ցուցադրվեց տեսահոլովակը` / տես այստեղ../ http://www.youtube.com/watch?v=PHJjhPhcZ30

<Սուրբ Խաչ>

Մեր խոնհարումի նորաբաց խորան

Ապավեն Խաչիդ շուքով գոտևոր,

Մենք գալիս ենք քեզ, Սիրո գոյարան,

Սպասումների հույսով հոգևոր:

Հոգին մեր հավերժ`հավատքիդ ամրոց,

Մենք հավատավոր` խաչիդ կենարար,

Փա’ռք, փա’ռք, փա’ռք մերոց:

Մեր եղբայրներին անքեն հոգեկից,

Գտած մեկնություն, հաշտարա’ր, գթա~ծ,

Մեր անապական ու անպարագիծ

Երկրպագության խաչ երկնասլաց:

 

 

Share on Facebook