ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




|Զատկի տոնակատարություն Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հաղորդարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, 2015թ. ապրիլի 05-ին, ժ 14.00-ին, Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում կազմակերպել էր  Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը` Զատկին նվիրված հոգևոր ժողովրդական տոնախմբություն:

Մարդկանց Սուրբ Խաչի գրկում էր համախմբել «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը` միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ: Հայրենակցական միությունը` հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին ու արժեքներին, շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել տարածաշրջանի հոգևոր-մշակույթային կյանքի զարգացման, հոգևոր արժեքների պահպանման ուղղությամբ՝ կազմակերպելով լայնածավալ միջոցառումներ, ներգրավելով ժողովրդական լայն զանգվածներին: Հայրենակցական միության հերթական միջոցառումը նվիրված էր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը` կազմակերպելով Սուրբ Զատիկի ժողովրդական տոնախմբություն:

Տոնախմբությունը սկսվեց Արագածոտնի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր-Մկրտիչ եպիսկոպոսի օրհնությամբ, թեմի ողջ հոգևոր դասի կատարմամբ հնչեց «Անդաստանի» արարողությունը` օրհնելով Արագածոտնի մարզին և նրա հավատավոր ժողովրդին: Հոգևոր դասի արարողությունից հետո, Սուրբ Երրորդություն Հույսի Խորանում կատարվեց Սուրբ Զատիկի խորհրդանիշ հանդիսացող հավկիթների օրհնության կարգը:

Օրհնության կարգից հետո մեկնարկեց արդեն աշխարհիկ տոնախմբությունը, հնչեցին ավանդական զուռնա-դհոլի և ժողովրդական երգի խրոխտ հնչյունները:

 

Share on Facebook