ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Զատկի տոնին նվիրված ժողովրդական տոնախմբություն՝ Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի խորան Հաղորդարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ այսօր Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի խորան Հաղորդարանում կազմակերպվել էր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը՝ Զատիկին նվիրված ժողովրդական տոնախմբություն:

«Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ` տոնախմբությանը մասնակցում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քաղաքական գործիչներ ու մտավորականներ, ինչպես Ապարանի տարածաշրջանից, այնպես էլ երկրի տարբեր մարզերի ու մայրաքաղաք Երևանի բնակիչներ:

Ժողովրդական տոնախմբությունը սկսվեց հոգևոր դասի կողմից կատարվող Անդաստանի արարողությամբ, որից հետո «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ Սուրբ Երրորդություն Հույսի խորան Հաղորդարանին հարակից տարածքում տկնվեցին եղևնիներ:

Ազգագրական երգ ու պարի ուղեկցությամբ տոնախմբության մասնակիցները խմբվեցին Զատիկի տոնական սեղանի շուրջ:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով Զատկի տոնի խորհրդի մասին, նշեց, որ թե՛ Քրիստոսից առաջ, թե՛ հետո,  մարգարեները բոլորը սահմանափակվել են հրաշագործությունների մեջ, բայց Քրիստոսի հավատքի առանցքը դա հարությունն է:

«Հավատքը յուրաքանչյուրիս մոտ պետք է լինի անպայման, դա հարության գաղափարն է, դա անդրշիրիմյան կյանքի իմաստն է»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

 

Հեղինակ:
«Փաստինֆո»

 

Share on Facebook