ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Թորոսյան Նվեր

Նվեր Սուրենի Թորոսյան /1962, հունվարի 1, Ապարանի շրջան, Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղ/ հասարակական գործիչ, գործարար, տեխնիկական գիտությունների թեկնածու (15.01.2008 թ.), Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ակադեմիայի գեներալ-մայոր (1999 թ.), Կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ(2008 թ.), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2001 թ.), բարեգործ:

Կրթությունը

1979 թ. ավարտել է Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղի Դերենիկ Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոցը, 1984 թ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը, 1999 թ. Մոսկվայի Լազարյանների անվան արևելագիտության ինստիտուտի միջազգային դիվանագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը

1985-1986 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1979-1980 թթ-ին եղել է Աշտարակի թիվ 2 շարժական մեքենայացված շարասյան բանվոր: 1984-1985 և 1986-1997 թվականներին աշխատել է Ապարանի շրջկոոպում: 1984-1988 թթ-ին եղել է տնտեսագետ, 1988-1989 թթ-ին պլանտնտեսագիտական բաժնի պետ, 1989-1997 թթ-ին վարչության նախագահի տեղակալ:

]Հասարակական գործունեությունը

1999 թ-ին Երևանում հիմնել է “Եվրասիա” բարեգործական միությունը: 2000 թ-ին ընտրվել է “Նոբելյան դասախոսություններ-100″ միջազգային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմակերպական կոմիտեի անդամ: 2002 թ-ին նշանակվել է Միջազգային հայ կազակական միավորման գլխավոր շտաբի պետ, 2008 թ-ին ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի Հայաստանի ազգային ներկայացուցչության կենտրոնի տնօրեն:

Բարեգործական գործունեությունը

Մասնակցել ու մասնակցում է տարբեր բարեգործական միջոցառումների Հայաստանում ու Արցախում: Մի շարք ծրագրերի ու գրքերի հրատարակության հովանավոր է:

Պարգևատրվել է

  • ՀՀ ՊՆ “Մարշալ Բաղրամյան” գերատեսչական մեդալով (1997 թ.),
  • Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ակադեմիայի Անբասիր ծառայության 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի գերատեսչական մեդալներով,
  • Ռուսաստանի Կազակական միավորումների նախագահության “Նիկոլայ Երկրորդ” գերատեսչական մեդալով:
  • ԼՂՀ ներքին գործերի նախարարի հրամանով պարգևատրվել է անհատական զենքով (03.07.2003 թ.):
Share on Facebook