ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




<Նիգ-Ապարան>-ից ՀՀ Սփյուռքի նախարարությանը

2010թ. մարտի 19-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ <Նիգ-Ապարան> հայրենակցական միության և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ կազմակերպած <<Արի տուն>> երգի շնորհանդեսը և հայրենակցական միության կողմից երգի նվիրատվությունը Սփյուռքի նախարարությանը: Այդ երգը դարձավ <<Արի տուն>> ծրագրի  հիմնը: Երգի խոսքերի հեղինակը <Նիգ-Ապարան> հայրենակցական միության անդամ Սերգեյ Հարությունյանն է, երաժշտության հեղինակը Լեյլա Սարիբեկյանը:

 

«Երգի նվիրատվություն» միջոցառումը ՀՀ սփյուռքի նախարարությունում

2010-03-19 

Մարտի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունեց «Նիգ-Ապարան» բարեգործական, հայրենակցական, հասարակական կազմակերպության պատվիրակությանը, որը պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ նոր երգ նվիրեց նախարարությանը…մանրամսը տես`

http://www.mindiaspora.am/am/News?id=695

ՀՀ գլխավոր դատախազը «Արի տուն» երգ է նվիրել ՀՀ սփյուռքի նախարարությանը

20 մարտի 2010 – 11:54 AMT

PanARMENIAN.Net - «Նիգ-Ապարան» բարեգործական, հայրենակցական, հասարակական կազմակերպության պատվիրակությունը ՀՀ Սփյուռքի նախարարությանը երգ է նվիրել` այդ կերպ մասնակցելու պետական քաղաքականություն դարձած «Արի Տուն» ծրագրին:  Նույնանուն երգը, որ հեղինակել է երգչուհի Լեյլա Սարիբեկյանը (խոսք` Սերգեյ Հարությունյան), նրա իսկ կատարմամբ ներկայացվել է սփյուռքի նախարարությունում….մանրամասը տես`

http://www.panarmenian.net/arm/society/news/45760/

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը երգ նվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին

19:48, 19 Մարտ, 2010

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը «Արի տուն» խորագրով երգ նվիրեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին, որն այսօր ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ ներկայացվեց նախարարությունում: Երգի խոսքերի հեղինակն է Սերգեյ Հարությունյանը, երաժշտությանը` Լեյլա Սարիբեկյանը: Նրանք «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի անդամներ են: Ինչպես նշեց հայրենակցկան միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, ցավոք, բռնությունների, կյանքի դժվարին իրավիճակների հետեւանքով հայերը սփռվել են աշխարհով մեկ: «Այսօր Հայաստանի Հանրապետությունը կայացած է եւ ունի նախարարություն, որը զբաղվում է սփյուռքահայերի խնդիրներով, աջակցում նրանց հնարավորության չափով եւ ամրապնդում Հայրենիք-Սփյուռք կապը: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գործունեության բոլոր տարիների ուղեցույցը միասնականության գաղափարախոսությունն է: Դրան են միտված մեր բոլոր ծրագրերը...մանրամասը տես`

http://armenpress.am/arm/news/595198/nig-aparan-hayrenakcakan-miutyuny-erg-nvirec-hh-spyurqi.html

Share on Facebook