ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Խաչատրյան Լյովա

Ծնվել է 1955թ. մայիսի 2-ին Երեւանում:

1978թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-մեխանիկ:

1978-1995թթ. աշխատել է «Ստավրոպոլտեխմոնտաժ» Բուդյոնովսկի (ՌԴ) մոնտաժային ձեռնարկությունում, 1995-1999թթ.` Աստրախանի (ՌԴ) երկաթբետոնեկոնստրուկցիաների գործարանի գլխավոր տնօրեն: 2002թ. եղել է «Կոնցեռնէներգիա» ՍՊԸ եւ «Արմավիր լույս» ՍՊԸ խորհուրդների նախագահ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 20 ընտրատարածք): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 14 ընտրատարածք): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել:

2012թ. մայիսի 6-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 12 ընտրատարածքից:

Ամուրի է:

Share on Facebook