ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն



ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ  5.9 կետի

 Կազմակերպության խորհուրդը.

 

5.9.1 Համագումարների մրջև ընկած ժամանակահատվա­ծում խորհուրդը համարվում է Կազմակերպության ղեկավար մար­մինը։ Այն բաղկացած է համագումարի կողմից ընտրված թվով երեք հարյուր և սույն կանոնադրությամբ սահմանված ի պաշտոնե՛ ընտրված այլ անձանցից.

5.9.2. քննարկում և որոշումներ է կայացնում Կազմակեր­պության գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Կազմակերպու­թյան համագումարի լիազորությունների մեջ.

5.9.3. հաստատում է Կազմակերպության տարեկան բյու­ջեն, Կազմակերպության հիմնական միջոցառումների տարեկան պլանները, ծրագրերը և հսկում դրանց կատարման ընթացքը.

5.9.4. նախագահության ներկայացմամբ հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը.

5.9.5. համագումարների միջև ընկած ժամանակահատվա­ծում կենսագործում է   համագումարի որոշումները.

5.9.6. Սահմանում է նախագահության թվակազմը, կատա­րում նրանում առաջարկվող փոփոխությունները, ընտրում նախա­գահ և նախագահի ներկայացմամբ հաստատում թվով հինգ փոխ– նագահներ, նախագահության և փոխնախագահների կազմում կա­տարում փոփոխություններ։

5.10. Կազմակերպության խորհուրդը իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում են Խորհրդի անդամների ընդհա­նուր թվի առնվազն կեսից ավելին։ Որոշումներն ընդունվում են

ձայների պարզ մեծամասնությամբ։

5.11. Կազմակերպության խորհուրդը իր հերթական նիստե­րը հրավիրում է ոչ պակաս, քան տարին երկու անգամ։ Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել նրա անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր պահանջով, ինչպես նաև Կազմակեր­պության նախագահության կամ նախագահի որոշմամբ։

Կազմակերպության մասնաճյուղերի և հանձնախմբերի նա­խագահները ի պաշտոնե համարվում են խորհրդի անդամ։

<Նիգ-Ապարան> ՀԲՀԿ խորհուրդը կազմը ունի 301 անդամ:

Share on Facebook