ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Ծառատունկ «Հաղթանակ» զբոսայգում

 

Հայոց Աշխարհօրաթերթ, 2006թ. մարտ

Անցած շաբաթ օրը՝ մարտի 25-ին, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում յուրօրինակ տոնախմբություն էր։ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնած «Միասնության ծառատունկ-2006»-ը, Սյունիքի եւ Տավուշի մարզերից հետո հասնելով մայրաքաղաք, այստեղ իր կանաչ ընթացքը մեկնարկեց «Հաղթանակ» զբոսայգում։
Ողջույնի խոսքով հանդես գալով, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, հանրապետության գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ասաց.
-Մենք ծրագրել էինք, որ ծառատունկն իրականացնենք 2006 թվականին։ Ձեր խանդավառությունը, ժողովրդի խանդավառությունը մեզ հույս տվեց, որպեսզի հայտարարենք՝ մենք պետք է իրականացնենք միասնության ծառատունկի տասնամյակ։
Տասը տարի շարունակ ծառ ենք տնկելու մեր բնաշխարհում։ Ժամանակն է արդեն, որ դատարկ խոսակցություններից անցնենք կոնկրետ գործերի, ժամանակն է արդեն, որ մեր պարտքը տանք բնությանը։ Մենք իրոք պարտք ունենք, եւ ոչ միայն վերջին տասնամյակների ընթացքում, այլեւ դարերով բնությունը մեզ օգնել, օժանդակել է, երբ ժողովուրդը նեղության մեջ է եղել։ Այժմ մենք հնարավորություն ունենք այդ պարտքը վերադարձնել։
Մշտապես ասում ենք, որ Հայաստանը տեղակայված է մի թիզ հողի վրա։ Պետք է արժեւորենք մեր մի թիզ հողը, քանի որ առանց ծառ ու ծաղկի, առանց բուսական աշխարհի, առանց շենք ու շինությունների, հողը ոչ մի արժեք չունի։ Մենք այնքան փոքր հայրենիք ունենք, որ իրավունք չունենք թույլ տալ, որ մահանա, արժեզրկվի թեկուզ մի մատնաչափ հող։
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության զանգվածային ծառատունկի նախաձեռնությանը միացել են շուրջ 50 հայրենակցական միություններ։
-Մեր բոլոր հայրենակցական միությունները պաշտպանել են այս նախաձեռնությունը, սա իսկական հայրենանվեր նախաձեռնություն է,- ասաց «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ ԷԴՎԱՐԴ ԲԱԼԱՅԱՆԸ։ -Մենք շատ ենք խոսում ժողովրդի միասնության մասին։ Ինչպե՞ս է ստեղծվում միասնությունը։ Միասնությունը ստեղծվում է համատեղ աշխատանքով։ Ոչ մի դեպքում չենք կարող միասնական լինել տներում նստած, առանձին-առանձին, չենք կարող՝ գրասենյակներում խոսելով, ինչքան էլ դրանք լինեն հայրենասիրական ճառեր։
-Շատ կարեւոր է այս միջոցառումը, ծառ տնկելը բարիք է տալիս ժողովրդին, հովանի անում, թթվածին տալիս,- ասաց Քանաքեռ-Զեյթուն համայնքի հոգեւոր հովիվ, քահանա ՍԱՀԱԿ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ։ -Իհարկե, ավելի լավ կլիներ պտղատու ծառեր տնկեին։ Ես ուրախ կլինեի ավելի, որ վայելեի նաեւ պտուղները։ Երեւի մյուս անգամ պտղատու ծառեր օրհնենք։
Երեւանի քաղաքապետի հավաստմամբ, ծառերն անպայման կաճեն, քանի որ ոռոգման համակարգ կա, եւ դրանք կջրվեն։
-Եթե ծառերը ջրվեն, ինչպե՞ս կարող են չկանաչել,- ասաց ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ։
Ըստ նրա, մայրաքաղաքում այս տարի տնկվելու է մոտ 90 000 ծառ՝ անցյալ տարվա 30 000-ի դիմաց։ Շաբաթ օրը Երեւանում, ընդհանուր առմամբ, տնկվելու էր մոտ 9000 ծառ, որից մոտ 2500-ը՝ «Հաղթանակ» զբոսայգում։
-Ծառատունկի խորհուրդը հենց կյանքն է, կյանքի արժեւորումը, հողի արժեւորումը եւ միասնությունը, քանի որ այսօր բոլորս միասնականորեն ծառ ենք տնկում,- ասաց Ա.Հովսեփյանը։
«Հաղթանակ» զբոսայգուց հետո, ծառատունկի մասնակիցների մի խումբ նույն գործը շարունակելու համար ուղեւորվեց Մալաթիա-Սեբաստիա համայնք, մի մասն էլ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանի հետ միասին` Պարույր Սեւակի փողոցի հարեւանությամբ գտնվող Սեւակի պուրակ։ Թաղապետարանի աշխատակազմի եւ ֆինանսական բաժնի աշխատակիցների, թիվ 127 եւ Քանաքեռի թիվ 103 դպրոցների երեքական դասարանների աշակերտների ուժերով այստեղ տնկված տնկիները հուսանք, որ շուտով կդառնան սաղարթախիտ ծառեր։

Share on Facebook