ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Ծառատունկ Շենգավիթում

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԾԱՌ ԵՆ ՏՆԿՈՒՄ

Հայոց Աշխարհօրաթերթ

Շաբաթ օրը «Միասնության ծառատունկի» հերթական օրն էր, այս անգամ՝ մայրաքաղաքի Շենգավիթ եւ Նոր Նորք համայնքներում։
Շենգավիթում, ավելի ճիշտ՝ միայն Կոմիտասի այգում, քրտնաջան աշխատեց էներգետիկայի նախարար Ա.Մովսիսյանը, իսկ Նոր Նորքում նրան փոխարինեց գյուղատնտեսության նախարար Դ.Լոքյանը։
Սակայն ոչ մեկն իր տոկունությամբ չէր կարող մրցել ծառատունկի ծրագրի հեղինակ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի հետ. նա բահն ու տնկին ձեռքից ցած չդրեց. մինչեւ վերջին փոսը չգտավ իր հասցեատիրոջը։ Դա այն դեպքում, երբ երկու համայնքներում էլ հավաքված բնակիչների հիմնական մասը զվարճանում էր համերգային ծրագրով, դես ու դեն նայելով։
Թերեւս պաշտոնյաներն այս կերպ փորձում են քավել հոգու խորքում նստած կանաչ տարածքները չպահպանելու մեղքի զգացումը։
Բնապահպանության նախարարության աշխատակիցները հորիզոնում չերեւացին. նախարարը` հիվանդության պատճառով, իսկ «արբանյակները», պետք է ենթադրել, նրա բացակայության պատճառով։
Ինչ վերաբերում է ծառատունկի ընթացքին, ապա, ըստ պատասխանատուների, Շենգավիթի համայնքում շաբաթ օրը տնկվեց շուրջ 7500 ծառ, որից 500-ը՝ Կոմիտասի անվան զբոսայգում, 200-ը՝ Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու շրջակայքում։ Իսկ Նոր Նորքում այդ օրը նախատեսված էր տնկել 2 հազար ծառ, մինչեւ ապրիլի 20-ն այդ թիվը կհասնի 7 հազարի։ Տնկիները տրամադրել էր «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը։
Ծառերի ի՞նչ տեսակներ են տնկվում, եւ դրանց ընտրությանն ինչպիսի՞ մասնակցություն է ունեցել Երեւանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը։ Մեր այս հարցին վերջինս պատասխանեց. «Հիմնականում ինձ հետ խորհրդակցել են։ Տնկիները բերել են հանրապետության տնկարաններից։ Տնկվում են հիմնականում դեկորատիվ տեսակներ՝ լորենի, բոխի, հացենի, բարդի։ Մենք պայման ենք դրել՝ չտնկել ոռոգման ցանցից զուրկ տարածքներում»։ Ի դեպ, այդ օրը ծառապատված երեք տարածքում էլ ոռոգման ցանցն անցկացված չէր, բայց ջրատար խողովակն արդեն մոտեցրել էին, ու նախատեսվում էր մոտ օրերս ցանկապատել հիշյալ ծառաստանները։
Նույն օրը ծառատունկ էր ընթանում նաեւ դպրոցների, հիմնարկների եւ բնակելի շենքերի բակերում, որտեղ ջրի խնդիրը համեմատաբար լուծված է։ Նոր Նորքում ծառատունկին մասնակցում էր նաեւ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սովորողներից մի խումբ։ Նրանց ղեկավարում էր ծագումով ապարանցի մայոր Աշոտ Ղազարյանը։
Կիրակի օրը ծառատունկը շարունակվեց Արմավիրի մարզում։

Share on Facebook