ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Ծառատունկ Փարոսի բլուրում

2006թ. Մարտի 25-ին Երևանում` <Մայր Հայաստան>  զբոսայգում մեկնարկած միասնության ծառատունկն իր շարունակությունը ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Իսկ հայերն էլ ինչպես պետք է դիմավորեին երկար սպասված հյուրերին, եթե ոչ դհոլ-զուռնայով, երգ ու պարով…

Թաղապետարանի և կրթության բաժնի աջակցությամբ 24 մանկապարտեզները միացել և 10 տաղավար էին պատրաստել, որոնցից յուրաքանչյուրն ուներ  իր խորհուրդն ու խոր իմաստը:

Համայնքում ծառատունկը սկսվեց <Փարոսի> անտառից: 20 տարի շարունակ չհոսող ոռոգման ցանցի ջուրն այսօր արդեն վերականգնվել է: Համայնքի թաղապետ Աղվան Գրիգորյանը համոզված է, որ ՙՓարոսի՚ անտառը բնակչության ջանքերով ևս  կվերականգնվի:

<Այսօր մոտ 8000 ծառ է տնկվել: Ծրագրով նախատեսված է 15 հազարից ոչ պակաս ծառ տնկել`ՙՓարոսի՚ անտառը վերականգնելու համար: Ծանր ու դժվար տարիներին այն բավական ընտանիքների է պահել, այսօր օրն է փոխհատուցելու>-ասում է թաղապետը:

<Նիգ-Ապարան> հայրենակցական միության մշակությանի հանձնախմբի ղեկավար Օֆելյա Պետրոսյանն այս համայնքի բնակիչն է: <Համայնքում մեկ ամիս ծառատունկը կշարունակվի, բազում պուրակներ կհիմնվեն, իսկ այս երեկո մեծ հրավառություն կլինի ՙՓարոսի՚ գագաթին: Այսօր անառակ որդու վերադարձով մենք վերադարձանք: Եկանք մեր ՙՓարոսի՚ անտառի խռովքը փարատելու, շատ էր խռոված մեզանից: Սա մի ժամանակ սիրո այգի էր, առաջին համբույրի այգի էր: Այս այգին այնքան խորհուրդ ուներ իր մեջ՚>-ասում է տիկին Օֆելյան:

Ա ն ի     Մ ն ա ց ա կ ա ն յ ա ն

տես նաև…

http://www.aravot.am/old/am/articles/society/8476/view

Share on Facebook