ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Կազմակերպության մասին

             <Նիգ-Ապարան> հայրենակցական – բարեգործական հասարակական կազմակերպությունը  ՀՀ տարածքում և սփյուռքում բնակվող Նիգ պատ­մական գավառից սերված անձանց ջանքերը միավորող, Նիգ պատմական գավառի տարածքում բնակվող իրենց հայրենակից­ների հոգևոր, կրթական, մշակութային և տնտեսական կարիքների բավարարմանն ուղղելու նպատակով, կամավորության սկզբուն­քով և իր անդամների շահերի ընդհանրությամբ միավորված ան­ձանց շահույթ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների մեջ չբաշխող անկախ հասարակական կազմակերպություն է։

Կազմակերպությունը ունի իրավաբանական անձի կարգա­վիճակ, ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային և այլ հաշիվներ բանկերում Հայաստանի Հանրապետության արժույթով և արտար­ժույթով:

Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրության, գործող օրենսդրության, Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության համաձայն։

Կազմակերպությունը իր գործունեությունն իրականաց­նում է օրինականության, իրավահավասարության, հրապարակայ­նության, կամավորության, ինքնաֆինանսավորման, ինքնակառա­վարման և ղեկավարման կոլեգիալության սկզբունքներով։

Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրա­պետության ողջ տարածքում, արտասահմանյան երկրներում կա­րող է ունենալ մասնաճյուղեր և ներկայացչություն այդ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կազմակերպությունն իր կանոնադրական խնդիրներն իրա­կանացնելու նպատակով կարող է համագործակցել Հայաստանի Հանրապետության պետական, հասարակական, կուսակցական, կրոնական կազմակերպությունների և տնտեսական ընկերություն­ների, այնպես էլ միջազգային և օտարերկրյա կազմակերպություն­ների ու անձանց հետ։

Կազմակերպաթյունը կարող է անդամակցել միջազգային հասարակական կազմակերպությունների, ունենալ միջազգա­յին կապեր, կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ։

Կազմակերպությունը ունի <Երիտասարդական միություն>, որի նպատակն է, երիտասարդների գիտելիքներն ու փորձը ի բարօրություն Ապարան քաղաքի և ապարանցիների, ինչպես նաև Հանրապետության և ողջ հայ ժողովրդի օգտագործելը, միության խնդիրների և ծրագրերի իրականացման շուրջ երիտասարդների համախմբումը:

 

Կազմակերպությունն ունի խորհրդանիշ, որտեղ պատկերված է քառագագաթ Արագածի ուրվագիծր, վերևում՝ Լուսավորչի կանթեղով, որի ներքին կորագծի տակ մեծատառերով գրված է՝ «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպու­թյուն։

Կազմակերպությունը ունի դրոշ, ծիրանագույն, որտեղ պատկերված է սպիտակ խաչը` կազմակերպության խորհրդանիշով,

Կազմակերպությունը ունի հուշամեդալներ ,որոնց գաղափարական բովանդակությունր հիմնականում կայացել է մեդալին պատկերված կերպարի միջոցով արտահայտել 1918 թվականի Բաշ֊-Ապարանի ճակատամարտում Աշխարհազորի, կամ որ նույնն է՝հայ ժողովրդի մղած հերոսամարտր։ Հուշամեդալի մի երեսին պատկերված է Աշխարհազորի այն փրկարար հզոր բազուկը,  որը իր ափի մեջ պահելով` փրկեց Հայոց ծիլը կորստից, արժանանալով 1918 թվականը խորհրդանշող ադամանդե մատանուն։ Աջ ու ձախ մասերում, սիմվոլիկ ձևով, իրենց փառապանծ նախնիների առջև խոնարհվում են Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչատարածքային 11 մարզերը խորհրդանշող և խոնարհվելով մեկ բռունցքի վերածվող ներկայիս սերունդը։ Հուշամեդալի մյուս երեսին պատկերված է Արագածը՝ հավերժական չքնաղ վկան Բաշ– Ապարանի հերոսամարտի։

Հուշամեդալի ստեղծման գաղափարր առաջարկել է Նիգ-Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը և այն շնորհելու կարգը հաստատվել է կազմակերպության համագումարով։

Ըստ այդմ հաստատվել է կազմակերպության հուշամեդալի երկու անվանակարգ՝ «Պատվավոր անդամ» և « Սեր Բարեկամ»։

Կազմակերպությունը ունի օրհներգ` <Ապարանից աշխարհ ճամփան…>

ՕՐՀՆԵՐԳ

Ապարանից աշխարհ ճամփան լեռ ու քարոտ,

Ապարանն իմ սրտում սեր ու կարոտ,

Ծնողներս արդար՝ նմանության քո նույն,

Հավատավոր ու լուռ, ծով համբերություն։

 

Արի, եղբայր, էսօր նորից նստենք հացի

Ու Ապարան երգենք, չքնաղ ապարանցի,

Իմ գյումրեցի ընկեր, իմ անուշ լոռեցի,

Ղարաբաղցի անպարտ, իմ հպարտ սյունեցի։

 

Իմ Ապարան, սիրո իմ վեհարան

Մեր հայրենյաց երկիր զինվոր ու շինական,

Եդեմական հողից թեկուզ մի բույլ չունես,

Բայց զուլալ աղբյուր ու բաց սիրտ ունես։

 

Արի, եղբայր, էսօր նորից նստենք հացի

Ու Ապարան երգենք, չքնաղ ապարանցի,

Իմ գյումրեցի ընկեր, իմ անուշ լոռեցի,

Ղարաբաղցի անպարտ, իմ հպարտ սյունեցի։

ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կազմակերպության պաշտոնական անվանումն է`

Հայերեն` Նիգ-Ապա­րան» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմա­կերպություն>

Ռուսերեն`  Благотворительная земляческая обшественная организация <Ниг-Апаран>

Անգլերեն` <Charity non-governmental organization of countrymen <Nig-Aparan>

Կազմակերպության գտնվելու վայրի իրավաբանական հասցեն` Երևան, Կորյունի 19ա, 8-րդ հարկ:

Share on Facebook