ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն



<ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ> ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Համաձայն կանոնադրության 2-րդ գլխի

 2.1. Կազմակերպության նպատակներն են.

 

2.1.1. նպաստել Նիգ գավառի գյուղերի վերաբնակեցմանը, հնարավոր արտագաղթի կանխմանը, նրանց բնականոն կենսա­պայմանների ապահովմանը, սփյուռքաբնակների՝ Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը և տարածաշրջանում առաջացած տարատեսակ խնդիրների լուծմանը.

2.2. Կազմակերպության խնդիրներն են.

 

2.2.1. նպաստել հանրապետության և ժողովրդի կենսական խնդիրների շուրջ օբյեկտիվ, իրատես և առողջ կարծիքի ձևավորմանը.

2.2.2. նպատակասլաց օգտագործել հայրենակից գիտնականների, գրողների, լրագրողների, մանկավարժների, արվեստի, մշակույթի և առողջապահության աշխատողների, ինչպես     նաև     գործարար     մարդկանց     գիտելիքներն     ու հնարավորությունները` ի նպաստ հայրենի բնօրրանի և հանրապետության զարգացման.

2.2.3. աջակցել հանրապետության բուհերում սովորող ապարանցի ուսանողներին խորը և բազմակողմանի գիտելիքներ ձեռք բերելու գործում, նպաստել նրանց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը.

2.2.4. նպաստել երիտասարդության շրջանամ ռազմահայ­րենասիրական դաստիարակությանը, նրանց մոտ սերմանել հար­գանք ու նվիրվածություն՝ նախորդ սերունդների թողած ժառան­գության պահպանման և զարգացման գործի նկատմամբ.

2.2.5. նպաստել տարածաշրջանի բնակչության կրթական, մշակութային և հոգևոր կարիքների բավարարմանը.

2.2.6. կազմակերպել ուսումնանյութական և գիտամեթոդա­կան օգնություն տարածաշրջանի դպրոցներին, հատուկ աշխա­տանք տանել շնորհաշատ երեխաների հետ, կարիքավոր ընտա­նիքների երեխաներին ապահովել անհրաժեշտ դասագրքերով, օժանդակել դպրոցների վերանորոգմանը.

2.2.7. կազմակերպել պատմամշակութային հուշարձաննե­րի, ազգագրական երգի ու պարի, մշակութային այլ արժեքների ու­սումնասիրության աշխատանքներ, գործուն մասնակցություն ունենալ տարածաշրջանի եկեղեցիների վերանորոգման և վերա­կառուցման աշխատանքներին.

2.2.8. ավանդական դարձնել մշակութային միջոցառումնե­րի անցկացումը։ Կազմակերպել Նիգ պատմական գավառից սե­րած հանրահայտ գործիչների /գրողներ, արվեստագետներ, երա­ժիշտներ, գիտնականներ, հասարակական-պետական գործիչներ, ազատամարտիկներ/ հուշարձանների կառուցման, տուն-թանգա­րանների ստեղծման աշխատանքներ.

2.2.9. օժանդակել պատերազմի և աշխատանքի վետերան­ներին, հաշմանդամներին, զոհված և վիրավոր ազատամարտիկ­ների ընտանիքներին.

42.2.10. ՀՀ առողջապահական ծառայությունների հետ համատեղ կազմակերպել բժշկական օգնություն Նիգ պատմական գավառի տարածաշրջանի բուժհիմնարկներին, նպաստել տեղի բնակչության բուժսպասարկման բարելավմանն ու այդ ոլորտի կարիքների բավարարմանը.

2.2.11. աջակցել Ապարան քաղաքի և գյուղերի վերակա­ռուցմանը և բարեկարգմանը,

2.2.12. նպաստել ապարանցիների սոցիալական վիճակի բարելավմանը,

2.2.13. իրականացնել ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն։

Share on Facebook