ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՕՐՀՆԱՆՔ Է ՀՂՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Ա1+

18:56 | Մայիս 27, 2005 |  ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

 Անկախության Օրվա և Միասնության Շուրջպարի առիթով


Հայրապետական սիրով ողջունումեւ շնորհավորում ենք ձեզ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս եւ բերում ամենքիդ լույսն ու օրհնությունը հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի »,- իր ուղերձում նշում է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Մայիսի 28-ի`Հանրապետության օրվա առիթով իր ուղերձում կաթողիկոսը նշում է, որ կրկնակի տոն է այս տարի. «Կրկնակի է մեր խնդությունն այսօր, քանզի այս տարի համընկել են Անկախության Օրը եւ հավատի մեր հոր` Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից ելնելու հիշատակի տոնը։ Տոնում ենք հայոց պատմության երկու պայծառ ու հաղթական իրադարձություն` մահը մերժող իրենց հավերժական խորհրդով»:

Իր ուղերձում Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձել է նաեւ «Միասնության շուրջպարին:

«Մխիթարություն ու քաջալերություն է Մեզ համար, որ նվիրված Անկախության Օրվան, մեր ժողովրդի զավակները նախաձեռնել են Միասնության շուրջպար բռնել Արագած լեռան շուրջ։ Ոգեշնչող է աննախադեպ այս միջոցառումը իր նպատակով` արտահայտելու եւ արթուն պահելու մեր ժողովրդի սրտում միաբանության ոգին, որը առաջնորդել է մեզ հաղթանակների։ Մեր աղոթքն ու մաղթանք է, որ Միասնության շուրջպարը մեր ժողովրդի կյանքում դառնա ուխտավորի պար եւ զորացնի մեր զավակների հավատարմության ոգին։»,- նշում է կաթողիկոսը` վերջում իր հայրապետական օրհնությունը հղելով կազմակերպիչներին.

«Մեր գնահատանքն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Միասնության շուրջպարը կազմակերպող «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամներին` գլխավորությամբ նրա Պատվո Նախագահ Տիար Աղվան Հովսեփյանի եւ շուրջպարի բոլոր մասնակիցներին»։

http://www.a1plus.am/am/official/2005/05/27/10264

Share on Facebook