ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Կանաչապատ Հայաստան

ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀՄ հայտարարությունը

<Նիգ-Ապարան> հայրենակցական միությունը 2006 թվականը հայտարարեց  <Միասնության ծառատունկի> տարի և հանրապետության ողջ տարածքում մեկնարկեցին ծառատունկի միջոցառումներ, տնկվեցին հազարավոր ծառեր: Աշխատանքները համակարգելու համար ստեղծվել էր ծառատունկի կազմկոմիտե: <Նիգ-Ապարան> հայրենակցական միության նախաձեռնությանը միացան 40-ից ավելի հայրենակցական միություններ: <Կանաչապատ Հայաստան>, սա է խորհրդանշում <Միասնության ծառատունկի>  խորհրդանիշը, որտեղ գլոբուսի վրա առանձնացված է Հայաստանն ու ամբողջությամբ ներկված կանաչով: Ընդհանուր առմամբ նախատեսված է տնկել 3մլն 200 հազար ծառ: Այս թիվը պայմանականորեն համապատասխանեցվել է մեր ազգաբնակչության թվի հետ, ինչն էլ հենց խորհրդանշում է միասնության գաղափարը: Ծառատունկի շտաբի աշխատանքներին ընդգրկվեցին մասնագետներ, որպեսզի ոչ մի ծառ պատահական վայրում չտնկվի, ինչպես նաև շտաբում ստեղծվեց  մասնագիտական խումբ, որն  ուսումնասիրեց ողջ հանրապետության տարածքը, հատուկ քարտեզներն էլ օգնեցին ծառատունկը կազմակերպել  ջրով ապահովված վայրերում: Նախատեսված է վերականգնել նաև մութ ու ցուրտ տարիներին վնասված անտառները: Արդյունքում կունենանք բազմաթիվ պուրակներ իրենց անվանումներով: Այս գործով զբաղվում են հայրենակցական միության անդամ  ճարտարապետների խումբը:

1991 թվականին Հայաստանը  ունեցել է 2848 քառ. կմ  անտառ, իսկ 2006-ին 1588 քառ.կմ: Չի բացառվում, որ  տնկված ծառերի մի մասը նույնիսկ չկպնի, սակայն նպատակն ավելի քան պարզ է`  կանաչապատում ենք մեր Հայաստանը: Այսպիսով, նկատի ունենալով բնակլիմայական պայմանները, մասնագետները խորհուրդ էին տվել միասնության ծառատունկը սկսել հանրապետության հարավային դարպասներից`  Սյունիքի մարզից` Մեղրիից: Այնուհետև   Երևանում` Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Նոր-Նորք, Էրեբունի և Նորք-Մարաշ համայնքներում, ապա հանրապետության մյուս մարզերում և  նաև ԼՂՀ-ում:

  Միասնության ծառատունկն ամենուր ուղեկցվեց երգ- երաժշտությամբ ու հրավառությամբ: Բնակչության հետ կողք-կողքի ծառեր տնկեցին նաև մարզերի ղեկավարները, թաղապետերն ու քաղաքապետերը: Նրանք նշեցին, որ տնկված ծառերի պաշտպանության հարցում ավելի քան հետևողական են լինելու:

 <Նիգ-Ապարան> հայրենակցական միության  պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը <Միասնության ծառատունկ>-ի գաղափարը ձևակերպեց որպես բնության առջև պարտքի կատարում.<ՙԾառատունկ ենք կազմակերպել, որովհետև բնությանը պարտք ունենք տալու, որովհետև հողն առանց ծիլ ու ծաղկի , առանց ծառ ու անտառի, մեռյալ տարածք է:Ապրեցնենք մեր հողը, որից ուժ ենք ստանում և չթողնենք մահանա: Յուրաքանչյուր հայ, ծառ տնկելով պետք է հասկանա, որ դա միասնաբար է անում ու իր տնկածը մի մասնիկն է տնկվելիք  միլիոնների մեջ>:

<Միասնության ծառատունկ>-ի անցած ուղին արդեն իսկ  հավաստումն է ծրագրի գաղափարական ճշմարտացիության: <Միասնության ծառատունկ>-ի շուրջն են համախմբվել ու դեռ ստվարանում են ահել-ջահել, կին-տղամարդ, պաշտոնավորներ ու ողջ մի ժողովուրդ:

 Իսկ սա դեռ սկիզբն է …..

Share on Facebook