ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Տեղի ունեցավ <Սրբոց Հրեշտակաց> եկեղեցու հողօրհնեքի արարողությունը

 

 

<Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը>  և Տառ-Քարերի պուրակը շուտով հարստանալու է ևս մեկ աննախադեպ կոթողով՝ ամբողջովին ապակուց կառուցվող  <Սրբոց Հրեշտակաց> եկեղեցով: Նախաձեռնության հեղինակ, ՙՆԻԳ-ԱՊԱՐԱՆ՚ հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը նշեց, որ տեղի ընտրությունը պատահական չէ, Սրբոց Հրեշտակաց եկեղեցին կառուցվելու է սուրբ Արարատ, Արագած և Արա լեռների միջև:

2013թ. հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ <Սրբոց Հրեշտակաց> եկեղեցու հողօրհնեքի արարողությունը, հոգևորականների, Ազգային ժողովի պատգամավորների, տարածաշրջանի համայնքների ղեկավարների և ՙՆիգ-Ապարան՚ հայրենակցական միության բազում անդամների մասնակցությամբ:

տեսանյութը դիտել՝

http://www.youtube.com/watch?v=GSE4xZYy46Q&feature=c4-overview&list=UUIgUgvWVgYeMPnY6FQ6Dc_w

http://artv.haytech.org/src/eter.html

 

DSC02007DSC02010DSC02012DSC02014DSC02014DSC02017DSC02046DSC02036DSC02029DSC02023DSC02055DSC02054DSC02049DSC02047DSC02071DSC02069DSC02067DSC02072DSC02077DSC02075DSC02085DSC02090DSC02095DSC02000

 

Share on Facebook