ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




ԿՊԱՐԵՆՔ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ

   Շուրջպարին մնացել է մեկ շաբաթ

Մայիսի 28-ին Արագածի շուրջ տեղի ունենալիք ազգահավաք ակցիայից մեկ շաբաթ առաջ ինչպե՞ս են գործերը «Միասնության շուրջպարի» կենտրոնական շտաբում: Նախապատրաստական աշխատանքները ի՞նչ հանգրվանում են, Տառարձանների պուրակը պատրա՞ստ է դիմավորելու իր առաջին այցելուներին: «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է «Միասնության շուրջպարի» կազմկոմիտեի նախագահ, գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ: Նախապատրաստական աշխատանքներից շատ գոհ եմ: Անկեղծ ասած, ամեն ինչ շատ ավելի դյուրին ստացվեց, քան ի սկզբանե կարող էինք պատկերացնել: Երեւի պատճառն այն է, որ մեր ժողովուրդը մեծ ուրախությամբ եւ ջերմությամբ ընդունեց այս նախաձեռնությունը։ Բոլորը անխտիր՝ թե՛ մեր տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, թե՛ մտավորականները, թե՛ գործարարները ամենայն պատրաստակամությամբ ու մեծ սիրով աջակցեցին այն ամենին, ինչը մենք անվանում ենք նախապատրաստական աշխատանքներ:Մինչեւ շուրջպարն ընդամենը մեկ շաբաթ է մնացել։ Չնայած առանցքային հարցերը հիմնականում լուծված են, առջեւում դեռ ահռելի ծավալի կազմակերպչական աշխատանք կա:-Իր տեսակի եւ ծավալի մեջ հիրավի եզակի այս ակցիայի նախապատրաստությունը չի՞ խանգարում ձեր հիմնական աշխատանքին: Շուրջպարի կազմակերպական բեռը ինչպե՞ս եք հասցնում համատեղել գլխավոր դատախազի առօրյա պարտականությունների հետ:

-Հավանաբար հիշում եք, որ սկզբնական փուլում որոշ մարդիկ փորձեցին շահարկել, թե գլխավոր դատախազը, իր գործը անելու փոխարեն, զբաղված է հասարակական աշխատանքով: Իսկապես, սա հասարակական աշխատանք է, եւ ես, որպես ՀՀ քաղաքացի, ոչ միայն իրավունք ունեմ, այլեւ պարտավոր եմ զբաղվել հասարակական աշխատանքով, եթե այդ աշխատանքը, առավել եւս բարություն, սեր եւ միասնություն է բերում մեր ժողովրդին, նպաստում է, որ մարդիկ մի պահ կտրվեն իրենց ամենօրյա հոգսերից, համախմբվեն մի գաղափարի շուրջ, որի անունը «միասնության շուրջպար» է:

Ես իմ պարտքն եմ համարում դրանով զբաղվել, ուստի այդ աշխատանքը է՛լ ավելի ակտիվ եւ ավելի արդյունավետ կազմակերպելու համար արձակուրդ եմ ձեւակերպել: Եւ փաստորեն այդ հարցերով զբաղվում եմ իմ արձակուրդի հաշվին:
-Տառաքարերի պուրակի տեղի ընտրությունը, մատչելիության առումով, որքանո՞վ արդարացված էր: Եթե պուրակը Երեւանում լիներ, այցելուների, զբոսաշրջիկների հոսքը ավելի ակտիվ չէ՞ր լինի:
-Մի մոռացեք, որ մեր բազում վանքեր, եկեղեցիներ գտնվում են անառիկ դժվարամատչելի տեղերում, ինչը չէի ասի մեր այբուբենի տառարձանների պուրակի մասին, որը գտնվում է Երեւան-Ապարան մայրուղու 20-րդ կիլոմետրի վրա, Արտաշավան գյուղից 2 կիլոմետր այն կողմ՝ հենց ճանապարհահատվածին կից: Այնպես որ, այդ առումով որեւէ խնդիր չեմ տեսնում:
Ինչպես գիտեք, տեղը ընտրվել է՝ նկատի ունենալով, որ այս տարի նշվում է Հայոց գրերի 1600-ամյակը, եւ հիշյալ տեղանքը ծովի մակերեւույթից ուղիղ 1600 մետր բարձրության վրա է գտնվում: Տեղի ընտրությունը նաեւ որոշակի խորհուրդ ունի, բացի այդ՝ տեղանքը շատ հարմար է. կարծես հե՛նց դրա համար ստեղծված լինի: Մյուս կողմից՝ արդեն ժամանակն է, որ մենք մեր քաղաքաշինական, մշակութային ծրագրերով դուրս գանք Երեւանի սահմաններից:
-Պրն Հովսեփյան, որքան էլ անհեթեթ է, տարօրինակ ձայներ են լսվում, թե մարդկանց «զոռով» ցուցակագրում են՝ ստիպելով պար բռնել Արագածի շուրջ, սպառնում են, շանտաժի ենթարկում եւ նման բաներ: Ձեր մեկնաբանությունը:
-Դուք շատ ճիշտ նշեցիք, որ դրանք իսկապես անհեթեթ, չնչին խոսակցություններ են: Ուղղակի, հատկապես սկզբնական շրջանում, ոմանք փորձեցին դրանով նույնպես ստվեր նետել մեր նախաձեռնության վրա: Բայց մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ սա պետական միջոցառում չէ, եւ որեւէ հարկադրանքի, վարչահրամայական մեթոդների մասին խոսելը, մեղմ ասած, ծիծաղելի, անիմաստ է: Նույնիսկ բուհերում այդ աշխատանքները կազմակերպվում են ոչ թե ռեկտորատների, դեկանատների, այլ ուսանողական, հասարակական կազմակերպությունների կողմից:
Իսկապես, տարօրինակ կլիներ, եթե որեւէ մեկը ասեր, թե կարելի է իրեն ստիպողաբար պարելու տանել: Իսկ որ նախապատրաստական աշխատանքները պահանջում են բարձր կազմակերպվածություն, անշուշտ, երկու կարծիք չի կարող լինել: Իհարկե, անհրաժեշտ են ցուցակներ, անհրաժեշտ է կարգավորել մարդկանց, փոխադրամիջոցների շարժը, նախօրոք ճշգրտել երթուղիները, հստակեցնել ժամանակացույցը՝ որ խմբերը որ ժամին դուրս կգան, ուր կգնան, որտեղ կտեղակայվեն: Սա մանրակրկիտ աշխատանք է, որ պետք է արվի, ընդ որում՝ պետք է արվի շատ հստակ: Հակառակ դեպքում պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե այդ ամենը ինքնահոսի թողնվի:
-Շուրջպարին մասնակցելու ցանկություն ունեցողների հոսքը դեռ շարունակվում է, մինչդեռ մասնակիցների «կրիտիկական» թիվը վաղուց արդեն լրացել է:
-Եթե որեւէ մեկը ուզում է մասնակցել, իհարկե, որեւէ խնդիր չի ունենա: Շատերը այսօր էլ գալիս են կենտրոնական շտաբ եւ ցուցակագրվում ընտանիքներով, աշխատանքային խմբերով, մի մասը իրենց փոխադրամիջոցներով կլուծեն տեղափոխման խնդիրը: Որպեսզի խճճվածություն չառաջանա, այդ ամենը նույնպես համակարգվում է։ Յուրաքանչյուրը պետք է նախապես իմանա՝ հատկապես որ հատվածում է մասնակցելու շուրջպարին: Ցուցակագրվածների մի մասը, հատկապես երիտասարդներ, ցանկություն են հայտնել մի օր առաջ մեկնել եւ իրենց վրաններով, իրենց տրանսպորտային միջոցներով մայիսի 27-ին կգնան, վրաններ կխփեն, ճամբարներ կհիմնեն ու կգիշերեն այնտեղ, որտեղ մայիսի 28-ին պետք է պարեն: Այս հարցերը նմանապես ինքնահոսի չի մատնվել՝ «պլանավորվել» են տեղական շտաբների կողմից, եւ ոչ մի հախուռն, անկառավարելի իրավիճակներ չեն ակնկալվում:
Բոլոր հազարապետերը, բացի այն, որ կենտրոնական շտաբ են ներկայացրել իրենց մասնակիցների, փոխադրամիջոցների ցուցակները, կազմել են նաեւ «տեղական» մշակութային ծրագրերը: Այնպես որ, յուրաքանչյուր մեկ կիլոմետրի վրա տեղի կունենան մշակութային միջոցառումներ:
Ինչ վերաբերում է եղանակային անակնկալներին, ապավինում ենք Աստծո կամքին: Հույս ունենք, որ այդ օրը եղանակը բարենպաստ լինի՝ տրամադրող եւ պարային: Բայց եթե անձրեւոտ էլ լինի, Աստծո կամքն է՝ կպարենք նույնիսկ անձրեւի տակ:

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

<Հայոց Աշխարհ>

Մայիս, 2005թ.

Share on Facebook