ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 2006թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում գործող հայրենակցական միությունների համընդհանուր, միավորիչ համագումարը, որը հռչակեց նոր կառույցի` <Հայրենակցական Միությունների Միաբանության> ստեղծումը: <Նիգ-Ապարան> հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը, հանձինս միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի  հետևողական ջանքերի արդյունքում կյանքի կոչեցին <Հայրենակցական Միությունների Միաբանություն> կառույցը, որպես հայրենակացական միությունները միավորող, ընդհանուր ջանքերը մեկտեղող, միակուռ կառույցի:  Ավելի քան 30 հայրենակցական միություն միավորող <Հայրենակցական Միությունների Միաբանության> նախագահ ընտրվեց  <Հանուն Գուգարաց աշխարհ> հայրենակցական միության նախագահ Վահրամ Բաղդասարյանը: Միաբանության խնդիրների վերաբերյալ, միության նախագահ Վահրամ Բաղդասարյանը համագումարի ժամանակ նշեց, որ.<Միաբան լինելը, համախոհ լինելը մեր ազգի պատմական պրոբլեմներից մեկն է եղել: Ինձ թվում է, որ Միաբանության մեջ ընդգրկված յուրաքանչյուր անձ, բոլորս պետք է լինենք հավասար, անկախ զբաղեցրած դիրքից, անկախ նրա պաշտոնից, բոլոր պրոբլեմները պետք է համարենք մեր պրոբլեմները եւ խնդիրների լուծումը պետք է համարենք միասնական: Եվ ամենակարեւոր հանգամանքը, որ այո, այս կազմակերպությունը, այս հասարակական կազմակերպությունը միանշանակ պետք է լինի ապաքաղաքական: Հակառակ դեպքում անիմաստ կլինի այս բոլոր չարչարանքները եւ այն նպատակները, որ դրված են Միաբանության առաջ>:

<Հայրենակցական միությունների միաբանությունը> համագումաում ընդունեց նաև միաբանության կանոնադարություն: Համաձայն Միաբանության կանոնադրության.

<Միաբանության նպատակն է միավորել Հայաստանի եւ Սփյուռքի հայրենակցական միությունները, նրանց համար ընդհանուր, համազգային, համապետական խնդիրների լուծմանը նպաստելու, աջակցելու եւ գործուն մասնակցություն ունենալու նպատակով:

Նպաստել հայ ժողովրդի դարերով ձեւավորված հոգեկերտվածքի եւ ազգային ինքնության, պատմամշակութային արժեքների եւ ազգային նկարագրի պահպանմանը:

Միավորել ազգի մտավոր, հոգեւոր, մշակութային ներուժը, ինչպես նաեւ նյութական հնարավորությունները, եւ դրանք նպատակաուղղել հայոց անկախ պետականության ամրապնդմանն ու տնտեսական հզորացմանն ուղղված համազգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Հայ դատի եւ հայկական հիմնահարցի վերջնական լուծումը, այդ թվում ԼՂՀ միջազգային ճանաչումը, Շահումյան-Գետաշենի, Գարդմանի, Նախիջեւանի, Ջավախքի եւ հայկական մյուս մասնատված տարածքների հետ առնչվող խնդիրների լուծումը>:

<Նիգ-Ապարան> հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, համագումարի ավարտին, իր ամփոփիչ խոսքում նշեց, որ ամենակարևոր ձեռքբերումը այն է, որ.<Բոլորը միավորված են կամավորության սկզբունքով: Սա ամենամեծ գրավականն ու երաշխիքն է այս կառույցի: Երկրորդը, կառույցը բաց է բոլոր հայրենակցական կազմակերպությունների համար, եւ երրորդ` շատ կարեւոր հանգամանք, որ մեր գործունեությունը թափանցիկ է եւ հրապարակային>:

            Հարկ է նշել, որ <Հայրենակցական միությունների միաբանությունը> իր ստեղծման օրից գործում է ակտիվ, միավորելով միաբանության մեջ ընդգրկված տարբեր հասարակական կազմակերպությունների, ներգրավվելով վերջիններիս բազում միջոցառումների, քննարկումների, նախագծերի իրականացման և նախապատրաստական աշխատանքների: Միաբանության անդամների թիվը այս տարիների ընթացքում ավելացել է շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններով և ներկայում ընդգրկում է մոտ 40 կազմակերպության, հիմնականում հայրենակցական միությունների, ինչպես Հայաստանի Հանրապետությունում գործող, այնպես էլ Սփյուռքի հայկական կազմակերպությունների:

Share on Facebook