ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Հին տոմարով Նոր տարին՝ Ապարանում. Առավոտ


-файлы14-e1453040247843«Առավոտ»-ը մանրամասներ է ներկայացնում «Նիգ Ապարան» հայրենակցական միության՝ հունվարի 17-ին Ապարանում կազմակերպած «Հին տոմարով Նոր տարի» տոնահանդեսից:
Ինչպես լրատվամիջոցն է նշում, տոնահանդեսի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր ներկայացնում էին ոչ միայն իրենց ավանդական ուտեստները, այլ նաեւ իրենց ավանդույթները, երաժշտությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ մի շարք պատգամավորներ:

Տոնախմբությունը բացեց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, որը ներկաներին շնորհավորեց ներկաների Նոր տարին՝ նշելով, որ 2015 թվականին Ապարանը ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ բացթողումներ է ունեցել: Նա հույս հայտնեց, որ 2016 թվականին դժվարությունները տեղի կտան, եւ երկիրը կընթանա զարգացման ուղիով:

Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր խոսքում ասաց, որ տարիներ առաջ այս արարողությունը բուռն ոգով-файлы8-e1453038316314 էր կազմակերպվում, բայց այսօր, ըստ նրա, տպավորություն է ստեղծվում, որ այն կազմակերպում է ինքը՝ ժողովուրդը. «Սա արդեն կարծես դարձել է մեր համազգային տոնացույցի ամենակարեւոր մասնիկներից մեկը, որտեղ գալիս ենք տոնելու Նոր տարի եւ չենք ասում միայն ապարանյան Նոր տարի, այլ շարունակում ենք մեր ջերմ խոսքերով մեկս մյուսին լրացնել: Ի՞նչ է պակասում մեզ, մեկ բան՝ ջերմություն, ջերմություն եւ ջերմություն»:

Արդեն 13-րդ տարին է, ինչ  Ապարանում տոնում են հին տոմարով Նոր տարին՝ բացառությամբ 2015 թվականի, երբ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության պատճառով, եւ հարգելով նրանց հիշատակը, կազմակերպիչները որոշել էին պարզապես տոնախմբություն չկազմակերպել:

Բացման արարողությունից հետո ԱԺ նախագահը, Վահրամ Բաղդասարյանի, Աղվան Հովսեփյանը վառեցին խարույկը եւ սկսեցին պարել նրա շուրջ:-файлы10-e1453040415760Այնուհետեւ շրջեցին տաղավարներով, շնորհավորեցին ներկաների տոները եւ համտեսեցին հյուրասիրությունը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի մեծ հաճույքով է մասնակցում այս տոնակատարությանը.«Իհարկե՛, բավականին մտածելու տեղիք տվեց, անցած տարի մենք չարեցինք Գյումրիի դեպքերի հետ կապված, եւ այս տարի սահմանային լարվածության դեպքերի հետ կապված նորից նման մտադրություն կար, որ այլ ձեւով այս միջոցառումը կազմակերպել: Համենայն դեպս, ընդհանուր խորհուրդը եկավ այն եզրահանգման, որ լացը պետք չէ միշտ լացով շարունակել, անընդհատ պետք է դրանց պսակել ուրախությամբ՝ հիշելով մեր բոլոր կորուստները:
Սա եւս մեկ առիթ է ամբողջ Հայաստանի մարդկանց հավաքելու, եւս մեկ անգամ մեկս մյուսի հետ շփվելու հնարավորություն ունենալու համար: Ես ողջունում եմ նմանատիպ միջոցառումները եւ մեծ հաճույքով իմ ընտանիքի հետ մասնակցում եմ»: 
Share on Facebook