ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆԸ ` ԶԱՏԻԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԳԵՎՈՐ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

 

8ccfb9dff62f95a7e7bfb7ca3ae11887«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, 2014թ. ապրիլի 20-ին, ժ 14.00-ին, Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում կազմակերպել էր  Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը` Զատիկին նվիրված հոգևոր ժողովրդական տոնախմբություն: Վաղ առավոտից, հայոց նվիրական Արարատի, Արագածի և Արա լեռներով պարփակված քառաթև Սուրբ Խաչի և Սուրբ Երրորդություն Հույսի Խորանի գողտրիկ հովտում  խմբվում էր մարդկանց հոծ բազմությունը, ովքեր ժամանել էին մայրաքաղաք Երևանից, տարածաշրջանի և հանրապետության տարբեր բնակավայրերից: Մարդկանց, Սուրբ Խաչի գրկում էր համախմբել «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը` միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ: Հայրենակցական միությունը` հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին ու արժեքներին, ակտիվ գործունեություն է ծավալում տարածաշրջանի հոգևոր-մշակույթային կյանքի զարգացման, հոգևոր արժեքների պահպանման ուղղությամբ, կազմակերպելով լայնածավալ միջոցառումներ, ներգրավվելով ժողովրդական լայն զանգվածներին: Հայրենակցական միության հերթական միջոցառումը նվիրված էր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը` կազմակերպելով Սուրբ Զատիկի ժողովրդական տոնախմբություն:

5f8ade1b1196b855b1c6559811a433c0Տոնախմբությունը սկսվեց Արագածոտնի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր-Մկրտիչ եպիսկոպոսի օրհնությամբ, թեմի ողջ հոգևոր դասի կատարմամբ հնչեց «Անդաստանի» արարողությունը` օրհնելով Արագածոտնի մարզին և նրա հավատավոր ժողովրդին: Հոգևոր դասի արարողությունից հետո, Սուրբ Երրորդություն Հույսի Խորանում կատարվեց Սուրբ Զատիկի խորհրդանիշ հանդիսացող հավկիթների օրհնության կարգը: Օրհնության կարգից հետո մեկնարկեց արդեն աշխարհիկ տոնախմբությունը, հնչեցին ավանդական զուռնա-դհոլի և ժողովրդական երգի խրոխտ հնչյունները:

LeylaՏոնախմբության մասնակիցներին իրենց երգ ու պարով ոգևորեցին հանրապետության ճանաչված ու սիրելի երգիչ-երգչուհիները, ժողովրդկան երգի ու պարի համույթները: Մինչև ուշ երեկո տևած ժողովրդկան տոնախմբությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր արտերկրից, մտավորականներ, արվեստի ու գիտության ներկայացուցիչներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 
Սուրբ Զատիկի արարողության

տեսանյութ`

https://www.youtube.com/watch?v=Z9Vs1QL4MLs&list=UUIgUgvWVgYeMPnY6FQ6Dc_w

Ֆոտոդարան

http://nigaparan.am/%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%A6%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%AB-%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-2014%D5%A9/

 Մամուլի արձագանքները

http://www.aravot.am/2014/04/20/452957/

http://www.golosarmenii.am/article/23241/pasxa-u-podnozhiya-svyatogo-kresta

http://shamshyan.com/hy/article/2014/04/20/11603/

 

Share on Facebook