ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Փոխըմբռման Հուշագիր <Նիգ-Ապարան> ՀԲՀԿ և ՀՀ Բնապահպանության նախարարության միջև

 Կարևորելով ՀՀ տարածքում  բնության պահպանության խնդիրները 2010 թվականի նոյեմբերին  ՀՀ բնապահպանության նախարարության և <<Նիգ Ապարան>>  հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքվեց փոխըմբռման հուշագիր` բնության պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Կողմերը, մասնավորապես, սույն հուշագրով, արտահայտելով ընդհանուր կամք և ձգտում` Հայաստանի Հանրապետության   տարածքում բնության պահպանության, բնական պաշարների կայուն կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ,

Նշելով` բնապահպանության և կենսառեսուրսների վերարտադրության և արդյունավետ (բանական) օգտագործման ոլորտների  արդիականությունը,

Ընդգծելով` էկոլոգիական կրթության կարևորությունը հանուն պետության կայուն զարգացման,

Հաշվի առնելով նախարարության և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության, գործնական կապերի զարգացման նշանակալիությունն ու կարևորությունը`

Պայմանավորվում են Փոխըմբռման Հուշագրի կիրառման և համատեղ գործունեության հետևյալ բնագավառների վերաբերյալ.

ա) լանդշաֆտային համակարգերի, նրանց կենսաբազմազանության պահպանության,  անտառային  համակեցությունների  վերականգնման ու նոր տարածքների ստեղծման ոլորտներ,

բ)   բնական պաշարների կայուն օգտագործման վարչական, իրավական, սոցիալական և տնտեսական ասպեկտներ,

գ)   կենդանական և բուսական աշխարհի պահպանություն,

դ)   անտառահատման, անտառվերականգնման և  անտառապատման հետ կապված հարցեր,

ե)   կլիմայի փոփոխության և անապատացման հետ կապված նպատակներ,

զ)   ներազդված բնական էկոհամակարգերի վերականգնում,

է)   աջակցություն էկոլոգիական ուսուցման և փորձի փոխանակման ծրագրերին,

ը)   էկոհամակարգերի հետազոտական աշխատանքներª հիմնված բնության պահպանության և բնական պաշարների կառավարման  ոլորտում միջազգային փորձի և գիտելիքների վրա,

թ)   կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների կադաստրային գրանցում վարելու հետ կապված հարցեր,

ժ)   անհետացող տեսակների պոպուլյացիաների վերականգնում,

ի)   նախարարության և ՀԲՀԿ-ի միջև համաձայնեցված և օրենսդրությանը համապատասխանող այլ բնագավառներ,

2.  Հատուկ ուշադրություն պետք է դարձվի փոխադարձ հետաքրքրության և հանրապետությունում էկոլոգիական հիմնախնդիրներ պարունակող հարցերին,  բնության պահպանության և բնական պաշարների կայուն օգտագործման, ինչպես նաև ուտիլիզացիայի  ոլորտում լուծումների մշակմանը:

Նախարարության և ՀԲՀԿ-ի միջև համագործակցությունը իրականացվելու է հետևյալ միջոցներով`

ա)  համատեղ նախագծերի, ծրագրերի մշակում և իրականացում;

բ)  էկոլոգիական ուսուցման ծրագրերի կազմակերպում;

գ)  տեղեկատվության փոխանակում;

դ)  գիտաժողովների, համաժողովների, աշխատանքային հանդիպումների, սեմինարների և ցուցահանդեսների կազմակերպում;

ե)  հոդվածների, համաժողովների նյութերի և մենագրությունների  հրատարակում;

զ)  Նախարարության և ՀԲՀԿ-ի միջև համաձայնեցված այլ միջոցառումներ:

Մամուլը` Հուշագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումների վեաբերյալ

 Ծառուղիներ՝ ճանապարհի երկայնքով

Նիգ–Ապարան հայրենակցական միությունը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը հուշագիր են ստորագրել, որ բնակլիմայական խիստ պայմաններ ունեցող Ապարանի նախկին շրջանի տարածքում, Աշտարակ–Ապարան ավտոմայրուղու, ինչպես նաեւ միջհամայնքային ճանապարհների որոշ հատվածներում (ընդհանուր առմամբ՝ 7 կմ) ծառուղիներ ստեղծվեն։ Նախաձեռնությունը հայրենակցականինն է։ Անցյալ շաբաթ օրը ծառատունկը մեկնարկեց Աշտարակ–Ապարան ավտոմայրուղու՝ Ափնագյուղ–Հարթավան հատվածում..Մանրամասը տես` http://www.hhpress.am/index.php/index.php?sub=hodv&hodv=20110524_22&flag=am

Տեսանյութ` Հուշագրի շրջանակներում իրականացված միջոցառումների վերաբերյալ

 http://www.youtube.com/watch?v=bAoHDLg2Uqw&feature=plcp

Share on Facebook