ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԵՂՐԻՈՒՄ

Մարտ, 2006թ.

Անցած հանգստյան օրերին Մեղրիում մեկնարկեց «Նիգ-Ապարան» եւ 40 այլ հայրենակցական միությունների նախաձեռնած

«Միասնության ծառատունկ-2006» ծրագիրը, ըստ որի մինչ նոյեմբեր Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում պետք է տնկվի 3,2 մլն ծառ։ Ճիշտ այնքան, որքան Հայաստանի բնակչության թիվն է։
Նշենք, որ «Նիգ-Ապարանի» սույն նախաձեռնությունը կազմակերպվել էր անցյալ տարվա «Միասնության» ոգով. միության պատվավոր նախագահ, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ բարձրաստիճան այլ այրերի գլխավորությամբ

ծառատունկի մասնակիցները սյունեցիների հետ շուրջպար բռնեցին մարզի տարբեր համայնքներում եւ վայրերում՝ ձյունածածկ «Սյունիքի դարպասներ»-ից մինչեւ գարնանային տաք արեւով ողողված Մեղրի։
Իսկ ծառատունկի առաջին «արարը» մեկնարկեց շաբաթ օրը, Մեղրի գետի ձախափնյա հանդամասերից մեկում, որտեղ նախօրոք կատարվել էին հողահարթեցման եւ այլ աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ միայն այդ տարածքում համատեղ ջանքերով տնկվեց 320 ծառ, ինչը, կազմակերպիչների բնորոշմամբ, միտված էր

խորհրդանշել ծրագրով նախատեսված ընդհանուր տնկիների թիվը՝ 3,2 մլն։
Միջանկյալ հանգստի պահին Սյունիքի մարզպետ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ իր տպավորությունը հայտնեց լրագրողներին։ «Միասնության ծառատունկը այսօր սկսվեց Մեղրիում՝ պատմական Արեւիկ գավառում, եւ ուրախալի է, որ այն այստեղից պետք է շարունակվի Հայաստանի մյուս մարզերում։ Սա ամենասուրբ գործերից է, քանի որ ընդունված խոսք կա, թե յուրաքանչյուր մարդ

պետք է զավակ ունենա, ծառ տնկի եւ տուն կառուցի»,- ասաց մարզպետը` հավաստիացնելով, որ միայն վերջին երկու օրվա ընթացքում Սյունիքի համայնքներում տնկվելու է 7-10 հազար բերքատու եւ վայրի ծառատեսակ, իսկ Մեղրիում այդ թիվը

կգերազանցի 2 հազարը։
Մարզպետը նաեւ համոզված է, որ տնկիները կպահպանվեն խնամքով, առանց լուրջ դժվարությունների, ինչը մի կողմից բացատրվում էր տեղի բնակլիմայական բարենպաստ պայմաններով, իսկ մյուս կողմից՝ մեղրեցու տնտեսության մեջ պտղատու ծառերի ունեցած անփոխարինելի դերով։

Հասկանալի պատճառներով մեկնարկած ծառատունկին ընդգծված եռանդով էր մասնակցում գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, որն իր տնկած վերջին ծառը ջրելուց հետո մասնավորապես ասաց. «Ես հպարտ եմ, որ ծառատունկի ծրագիրն սկսվեց Մեղրիից։ Ինչո՞ւ հենց Մեղրիից։ Պարզ է, որ Հայաստանում գարունը առաջինը սկսվում է Մեղրիում։ Մենք Մեղրին համարում ենք ոչ թե երկրի ծայրամաս, այլ մի վայր, որտեղից սկսվում է Հայաստանը։ Մեղրին Հայաստանի հարավային դարպասն է։
Դուք նոր ականատես եղաք, թե ինչպես միասնաբար տնկեցինք ամեն մի ծառը։ Այս ծրագիրը շարունակվելու է։ Եւ ընդհանրապես ծրագրի ընթացքում ձեւավորվելու են ոչ միայն պուրակներ եւ անտառներ, այլեւ համապատասխան միասնական հոգեբանություն եւ վարքագիծ մեր բնաշխարհի հանդեպ։ Կարծում եմ` յուրաքանչյուրն իր պարտքը կհամարի տնկված ծառերը խնամելը, պահպանելը։ Յուրաքանչյուր ծառ մեր Կենաց ծառն է»,- ասաց Ա.Հովսեփյանը, նկատելով, որ ծառատունկի գաղափարը բխել է հիմնականում տարերային ծառահատման հետեւանքները վերացնելու, անտառներին հասցված ծանր վնասները փոխհատուցելու մղումով։
   «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահը նաեւ համոզմունք հայտնեց, որ ծրագրով նախատեսված 3,2 մլն-ի ցուցանիշը գերազանցվելու է մինչեւ նոյեմբեր։ Հարցին՝ իսկ ծառատունկը չունի՞ որեւէ քաղաքական ենթատեքստ, Ա.Հովսեփյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Չեմ կարծում, որ տնկված այս ծառերն իրենց մեջ քաղաքականություն են պարունակում»։
Քիչ անց ծառատունկի «էպիկենտրոնը» արդեն տեղափոխվել էր Մեղրիի միակ մանկապարտեզի բակ, որի հարեւանությամբ էլ մեղրեցիներին իրենց կատարումները ներկայացրին Երեւանից ժամանած «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը եւ մյուս երգիչ-երգչուհիները։ Մինչ այդ, տնկարկին զուգընթաց զրուցելով գյուղնախարար ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԻ հետ, պարզեցինք, որ «Միասնության ծառատունկի» վերջնարդյունքում, միայն 2006թ. Հայաստանի ծառածածկույթը կարող է ավելանալ մոտ 3 հազար հեկտարով։ Իսկ նույն ժամանակաընթացքում Մեղրիում տնկվելու է ավելի քան 175 հազար բերքատու եւ վայրի ծառատեսակ։
Իսկ ծագումով սյունեցի էներգետիկայի նախարար ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ զրուցելու հարմար առիթ ներկայացավ Ագարակի հիվանդանոցի բակում ընթացող ծառատունկի ժամանակ։ «Բնականաբար ծառատունկին մասնակցելու են բոլորը։ Այն կիրականացվի նաեւ էներգետիկայի համակարգի օբյեկտներում, ենթակայաններում։ Անշուշտ խոսքս վերաբերում է ոչ միայն Սյունիքին, այլեւ մեր մարզային բոլոր կառույցներին, որոնք այսօրվանից արդեն տնկիներ են պահանջում մեզանից։ Իմ կարծիքով, ծառատունկը պետք է դառնա համազգային սովորություն եւ շարունակվի հետագա տարիներին։
Լինելով այս հող ու ջրի հետ անմիջականորեն կապված մարդ, մի քիչ ավելի լավատեղյակ եմ նման խնդիրներին։ Ի վերջո, առաջին անգամ չեմ ծառ տնկում եւ շատ լավ գիտեմ, թե, օրինակ, հողապակաս Մեղրիի բնակչի համար ինչ արժեք ունի պտղատու ծառը կամ այգին»,- նշեց Ա.Մովսիսյանը։
Սակայն Երեւանից ժամանած հյուրերին Ագարակում սպասում էր «ոչ օրակարգային» եւ ուրախալի մի անակնկալ. ծառատունկի մասնակիցների ժամանելուց ընդամենը 1-2 ժամ առաջ լույս աշխարհ էր եկել Ագարակի ամենափոքրիկ քաղաքացին։ Այդ կապակցությամբ հայտնելով շնորհավորանքի խոսքեր, «Նիգ-Ապարանի» նախագահ Վրեժ Մարկոսյանը, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանպատրաստից դրամական «պարգեւ» սահմանեցին եւ շնորհեցին նորածնի հորը՝ Արամ Հայրապետյանին։
Իսկ հաջորդ օրվա կեսօրին, տոնական համերգից առաջ, Երեւանից ժամանած ստվարազանգված պատվիրակությունը Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, երիտասարդ սոսիներ եւ պտղատու ծառեր տնկեց Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում՝ դրանով իսկ եզրափակելով «Միասնության ծառատունկի» առաջին փուլը։

Հայոց Աշխարհ” օրաթերթ

տես նաև..

http://www.aravot.am/old/am/articles/society/8334/view

Share on Facebook