ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն



<Նիգ-Ապարան> Հայրենակցական միության գործունեության վերաբերյալ

 Համառոտ նկարագիր

իգ-Ապարան>   հայրենակցական միության, որպես ավելի քան  հարյուր հազար անդամ ունեցող կազմակերպության ձեռքբերումներն են` 

  • առաջին`  <Նիգ-Ապարան>  -ի բազմահազար անդամները միասնական են, միակամ մեր նպատակների իրագործման ճանապարհին, իսկ այդ նվիրումը ամենակարևոր ձեռքբերումն է,
  • երկրորդ`  մեր գործերը այցեքարտ են և հիմք են ստեղծել, որ հասարակությունը մեզ վստահի և հավատա, իսկ այդ վստահությունը ամենակարևոր ձեռքբերումն է,
  • երրորդ`  <Նիգ-Ապարան>  -ը ոչ միայն առանձին, այլ միավորող մերանի դեր ստանձնեց մյուս հայրենակցականների համար ևս ու ստեղծեց <Հայրենակցական միությունների միաբանությունը>, իսկ այդ միասնությունը ամենակարևոր ձեռքբերումն է,
  • չորրորդ`  մենք չքաղաքականացվեցինք ու թեև մեր կազմակերպության մեջ արտացոլվում է պետության քաղաքական հատվածի ամբողջ գունապնակը, մնացինք միասնական ու միակամ երկրի կյանքում կատարվող կարևորագույն իրադարձությունների ժամանակ հայրենակիցներին կողմնորոշելու կարևոր գործընթացներում: Իսկ հատվածականության չգնալը ամենակարևոր ձեռքբերումն է,
  • հինգերորդ`  <Նիգ-Ապարան> -ը  սատարել է ժողովրդի միասնությանը, միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի ու նաև սիրո դրսևորմանը, որ ցուցանվեց <Միասնության շուրջպար> երևույթով, իսկ միասնականությունը ամենակարևոր ձեռքբերումն է,
  • վեցերորդ`  ուրիշներից տարբերվելով և <գործն է մնում> սկզբունքին հավատարիմ 2006 թվականից որդեգրվել է երկրի տարածքը կանաչապատելու գործին, իսկ կանաչապատումը ամենակարևոր ձեռքբերումն է,
  • յոթերորդ`  անցած տարիներին <Նիգ-Ապարան>-ը տարբեր նախարարությունների, կազմակերպությունների հետ համատեղ առողջապահական, կրթական, մշակութային բազմաթիվ միջոցառումների ակտիվ մասնակից ու կատարող է դարձել, նման համատեղումը ամենակարևոր ձեռքբերումն է:

Իրականացված աշխատանքներ

  • Ավանդական դարձած Ապարանյան  Հին  Նոր-տարվա,  ինչպես  նաև  Մայիսի  28-ին  Հանրապետության  օրվա  միջոցառումների ամենամյա տոնակատարությունների կազմակերպում
  • 2009 թվականին  այս ավանդական միջոցառումներին գումարվել  է  նոր  բաղադրիչ, այն է`  թե  Ապարանի տարածաշրջանի գյուղերի, թե տարածաշրջանից դուրս ապարանցիներով  բնակեցված  այլ բնակավայրերի  /օրինակ  Զովունի,  Քասախ,  Սիլիկյան,  Դավիթաշեն  գյուղերի/,  թե  հանրապետության  այլ  մարզերի  կազմակերպությանն  անդամագրված  բնակավայրերի  ներկայացուցիչները  միջոցառումներին  հանդես  են գալիս  որպես  առանձին  միավոր, ինչը փաստում է   միջոցառումների  աշխարհագրության  ընդլայնման ու համաժողովրդական տոնախմբության աստիճանական վերածման միտումների մասին.
  • Երևանի  Հովհաննես  Թումանյանի  անվան  միջնակարգ  դպրոցի  տնօրինությունը  դիմումի հիման վրա, այն է` դպրոցի  բակում  Հովհաննես  Թումանյանի  կիսանդրին  դնելու  խնդրանքը, քննարկվեց միության   Նախագահության  նիստում և  որոշում  կայացվեց  դպրոցի  բակում  մեծ  բանաստեղծի  կիսանդրին  տեղադրելու  մասին:  Արձանը  տեղադրվեց, և   հանդիսավոր  արարողությանը  մասնակցեցին  Երևանի  քաղաքապետը,  ՀՀ  կրթության  ու  գիտության  նախարարը,  բազում  հյուրեր:
  • Այդպիսի  բազմաթիվ  խնդրանքներ  դարձել  են  հրատարակված  գիրք,  ձայնագրված  երգ,  նկարահանված  տեսահոլովակ,  դահլիճային  համերգ:
  • 2005թ.-ին <Նիգ-Ապարան> հայրենակցական միության կողմից Երևանում, <Առագաստ> սրճարանին կից զբոսայգում տեղադրվեց վաղամեռիկ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի հուշարձանը:
  • Կազմակերպության  նախաձեռնությամբ, հայրենակցական միության  անդամներ,  համաշխարհային  ռինգը ներկայացնող  բռնցքամարտիկներ  Արթուր  Աբրահամի  և  Վախթանգ  Դարչինյանի    յուրաքանչյուր  հաղթանակից  հետո  <Մոսկվա՚> կինոթատրոնում  հաղթանակի  շնորհանդես  է  կազմակերպվում:  Այսօրինակ  միջոցառումները   հայրենասիրության  դաստիարակության, սպորտի նկատմամբ սեր և ձգտում սերմանելու  լուրջ  ավանդույթ են ձևավորում: Այս  առիթով   խիստ  ուսանելի  էր  նաև 2009թ. Զովունի  գյուղում  կայացած  հանդիպումը,  որին  մասնակցում  էին  Արթուր  Աբրահամը,  Վախթանգ  Դարչինյանը,  Սյուզի  Կենտրիկյանը  և   Երևանում  անցկացված  բռնցքամարտի  պատանիների  հայաստանցի  միակ  չեմպիոն,  զովունեցի  Կորյուն  Սողոմոնյանը:
  • Նոր  Նորքի  թաղապետարանի  և  <Նիգ-Ապարան> հայրենակցական միության  համագործակցության արդյունքում, և միության  լավ  բարեկամ  թաղապետ  Դավիթ  Պետրոսյանի ակտիվ ջանքերով  հարգանքի  տուրք  մատուցվեց  Արցախյան  հերոսամարտի  մարտիկ,  Ապարանի  Լուսագյուղ   գյուղի  բնակիչ,  1994թ-ի  հունվարին  Մռավի  ստորոտին  զոհված  Հայաստանի  և  Արցախի <ՙՄարտական  խաչ՚> 1-ին  աստիճանի  շքանշանների  ասպետ  Գագիկ  Ստեփանյանի  հիշատակին:  Թաղապետարանին  հարող  այգու  եզրին,  հասարակական  ամենատեսանելի  տեղում,  կարճ  ժամկետում  պատրաստվեց  ու  տեղադրվեց  հերոսի  կիսանդրին  և  բացման  արարողությունը  կազմակերպվեց  2009թ  մայիսի  9-ին:
  • 2007 թվականի  նոյեմբերի  13-ին,  միության  երրորդ  համագումարը  բացվեց  կազմակերպության  մասին  պատմող  20  րոպեանոց  տեսաֆիլմի  ցուցադրությամբ:  Համագումարից  հետո  աշխատանքն  այդ  ուղղությամբ  շարունակվեց  և  ընթացքում  պատրաստվեց  45  րոպե  տևողությամբ <ՙՀավատամք>  կինոնկարը:  Վերնագիրն  արդեն  հուշում  է,  որ <Նիգ-Ապարան> կազմակերպության գործունեության յոթ  տարիներն  արտացոլող  վավերագրական  ֆիլմը  հենց  մեր  հավատամքն  է  մեր  երկրին  ու  նրա  պետականությանը:  Ֆիլմի  ցուցադրությունը  կազմակերպվեց  <Մոսկվա՚> կինոթատրոնում:
  • 2010թ. մայիսի 27-ին կազմակերպվեց միասնության ջահերթ դեպի Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշարձան,
  •  2010 թվականների դեկտեմբերի վերջին կազմակերպվեցին արդեն ավանդույթ դարձած տարեմուտի երեկոներ,
  • 2011թ. մայիսին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ կազմակերպվեց այցելություն և նվերների հանձնում Արագածոտնի մարզի մի շարք համայնքների Մեծ հայրենականի  վետերանների և Արցախյան ազատամարտի զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
  • Կազմակերպության երիտասարդական թևի և ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի ղեկավարության կողմից 2011թ. մայիսին կազմակերպվեց Բաշ Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի  փառապանծ հաղթանակներին նվիրված  գիտաժողով:
  • Աննախադեպ էր երիտասարդների համար կազմակերպած <<Միասնության հրավեր>> միջոցառումը Շանթ ռեստորանային համալիրում, որին մասնակցեցին ավելի քան 1000 երիտասարդներ:
  • Արդեն ավանդական են դարձել Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումները,  ամանորյա երիտասարդական հավաքները Քուչակի, Ապարանի տարածաշրջանի երիտասարդների մասնակցությամբ:
  • 2009-11թթ. ընթացում կազմակերպության ջանքերի և կատարած աշխատանքների արդյունքում բացվեցին մի շարք կառույցներ և հուշահամալիրներ`
  • -Չքնաղ գյուղի մշակույթի տան բացումը,
  • -Շենավանում հուշարձանի բացումը,
  • -Ծաղկաշենում` Էդիկ Սուքիասյանի նախաձեռնությամբ հուշահամալիրի բացումը,
  • -Նիգավանում Վահրիճ Գևորգյանի նախաձեռնությամբ տեղադրված գյուղի տարելիցին նվիրված խաչքար-հուշարձանը
  • -Արագածում Նվեր Թորոսյանի կառուցած մատուռի բացումը
  • Ավանդույթ է դառնում  2009 և 2010 թվերի դեկտեմբերի վերջին օրերին Ապարանի և Արագածի տարածաշրջանների բոլոր համայնքների տարրական դասարանների աշակերտներին Ամանորյա նվերների հանձնումը:
  • 2010-2011 թ. կազմակերպությունը ակտիվ մասնակցություն է ունեցել պետական, տարբեր կազմակերպությունների, հայրենակցական միությունների, անհատ անձանց կողմից կազմակերպած տասնյակ միջոցառումների:
  • 2010թ. մարտին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ <<Արի տուն>> երգի շնորհանդեսը և երգի նվիրատվությունը Սփյուռքի նախարարությանը:
  • 2010թ. ՀՀ բնապահպանության նախարարության և <<Նիգ Ապարան>>  հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքվեց փոխըմբռման հուշագիր` բնության պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ:
  • <<Լոռվա Ձոր>> հայրենակցական հասարակական կազմակերպության հետ կազմակերպվեց  և Նկարիչների միության ցուցասրահում ներկայացվեց <<Ապարանը տարվա չորս եղանակներին>> ավելի քան 110 բնանկար:
  • Կազմակերպության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից, 2009թ.-ին կազմակերպած սեփական լուսանկարների և բնանկարների ցուցահանդես վաճառքից առաջացած ամբողջ գումարը տրամադրվեց Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքի տարեցների տան վերանորոգման, ջեռուցման համակարգի սարքավորումների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Տարեցների տան բնակիչները ստացան թանկարժեք նվերներ:
  • 2009թ. Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում մեր կազմակերպության անդամ Արշավիր Սարգսյանի նախաձեռնությամբ ու միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման և տարեցների տան շահագործման արարողությանը մասնակցեցին ավելի քան հարյուր նիգապարանցիներ:
  • Տիգրան Պետրոսյանցի նախաձեռնությամբ և ուժերով Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում կազմակերպվեց Ալեք Կարապետյանի գործերի անհատական և 11 ապարանյան հեղինակների նկարների միասնական ցուցահանդես:
  • Սամվել Ալեքսանյանի աջակցությամբ իրագործվեց Ափնա գյուղի ոռոգման ցանցի կառուցումը, իսկ Յուրա Ղարիբյանի նախաձեռնությանբ և միջոցներով կազմակերպվեց Եղիպատրուշ համայնքի փողոցների էլեկտրական լուսավորության, եկեղեցու շրջակայքի բարեկարգման աշխատանքները և գյուղի անվանակոչմանը նվիրված միջոցառումը:
  • Ադիբեկ Ղազարյանի անմիջական պատասխանատվության և աշխատանքների շնորհիվ լուծվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում  Տառ  քարերի պուրակի ոռոգման ջրի խնդիրը:
  • Որոշ համայնքներում շարունակվել են կատարվել մշակույթի տների, դպրոցների վերանորոգման, ճանապարհաշինարարական, ասֆալտապատման  աշխատանքներ:
  • Հայրենակցական միության <Առողջապահական հանձնախումբը> անցած տարիների ընթացքում թե տարածաջրջանում, և թե Երևանում կատարել է բազմաթիվ և բազմաբնույթ աշխատանք:  Առողջապահական հանձնախմբի ղեկավար Լիդա Մուրադյանի նախաձեռնությանբ 2010 թ. դեկտեմբերին Նորք Մարաշ բժշկական կենտրոնում Ապարանի և Արագածի տարածաշրջանների առողջապահական  ոլորտի աշխատակիցների համար կազմակերպվեց մեկօրյա դասընթաց:
  • Գործարար Էդիկ Մխիթարյանի միջոցներով Եղիպատրուշ համայնքի բնակիչները անցել են բժշկական ամբողջական զննություն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
  • թվականին  մեկնարկած  ու  արդեն  ավանդական  դարձած,  գարուն-աշուն  իրականացվող  <Միասնության  ծառատունկը՚> անցած  տարիներին  ևս  շարունակվել  է:  Ծառատունկ է իրականացվել Երևան քաղաքի և հանրապետության տարբեր մարզերում:  Ծառատունկի շարունակականության նպատակն է. որ մեր հայրենակիցները մասնակցեն ծառատունկի, մարդիկ գիտակցեն անտառային գոտու, կանաչ տարածքներ ստեղծելու անհրաժեշտությունը: Անցած տարիների ընթացքում շարունակվել են այդ աշխատանքները և ծառեր են տնկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում, Տառ քարերի պուրակում, Ապարանի տարածաշրջանի ավելի քան տասը համայնքներում, Ափնա գյուղ –Շենավան մայրուղու  եզրին անվանական ծառուղի է բացվել:

 <Նիգ-Ապարան> ՀԲՀԿ գործունեությունը շարունակական է` ի հզորություն Հայոց պետականության և հայ ժողովրդի:

Share on Facebook