ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Ուսանողական Ծառատունկ Սուրբ Խաչի մոտ

Երևանի պետական ագրարային համալսարանի մի խումբ ուսանողներ, 2012թ. նոյեմբերի 3-ին, շաբաթօրյակ –ծառատունկ էին կազմակերպել Սուրբ Խաչի և Հույսի Խորանի հարակից տարածքում: Ուսանող երիտասարդները հատկապես առանձին ոգևորությամբ էին ընտրում տնկիները, և որպես ապագա մասնագետներ  հավատացնում, որ իրենց տնկածները  գարնանը անպայման բողբոջելու են` Սուրբ Խաչի տարածքը վերածելով գեղեցիկ ու կանաչազարդ պուրակի:

<Նիգ-Ապարան> հայրենակցական միության փոխնախագահ Ռոբերտ Մակարյանը, ով նույնպես նույն բուհի ուսանող և  բուհի ուսխորհրդի նախագահ է եղել, իր խոսքում նշեց, որ. <Ագրարային Համալսարանի ուսանողները միշտ էլ մեծ ոգևորությամբ են մասնակցել հայրենի բնության կանաչապատման աշխատանքներին և <Նիգ-Ապարան> հայրենակցական միության նախաձեռնած միջոցառումների`մասնավորապես ծառատունկի աշխատանքների մշտական մասնակիցներն են եղել>:

 

 

 

Ուսանողները գեղեցիկ և ուղիղ շարքերով, տարածքի կանաչապատման հատակագծին համապատասխան, տնկեցին հարյուրավոր տնկիներ, խնամքով ու հոգատար, շատ դեպքերում անգամ ձեռքերով ծածկելով տնկիների արմատները, հույսով ու համոզմունքով, որ դրանք բոլորը միասնաբար կանաչելու են գարնանը` գոտևորելով Սուրբ Խաչ և Հույսի Խորան  ժողովրդական ուխտատեղին:

Share on Facebook