ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԸ

ՙ

Երեկ Հայաստանի պետական ագրարային համալսարանում (ՀՊԱՀ) տեղի ունեցավ  ՙՀՀ-ում անտառվերականգնման եւ կանաչապատման գործընթացի անհրաժեշտությունը եւ հիմնախնդիրները՚ թեմայով քննարկում: ՀՊԱՀ ուսխորհրդի նախագահ Ռոբերտ Մակարյանը խոսելով վերջին տարիներին Հայաստանում կատարված անտառհատումների մասին, նշեց, որ եթե 1993-ին Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում էր 11-12%, ապա այժմª 7-8%: Հայաստանի անտառների բնութագիրը ներկայացրեց աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հ. Սայադյանը, նշելով, որ մեր անտառների որակը լավ անտառի ցուցանիշ համարել չի կարելի: ՙՄեր անտառների տարեկան բացարձակ աճը կազմում է 0,43 մլն խմ: Լեռնային երկրների համար թույլատրվում է հատել 0,44 մլն խմ, բայց սկսած 1992-ից տարեկան հատումների ծավալը կազմում է 1 մլն խմ, որը թույլատրելի նորմաները գերազանցում է մոտ 3 անգամ՚,- նշեց Հ. Սայադյանը: Ըստ Հ. Սայադյանի, անտառվերականգնման հիմնահարցերը լուծելու համար պետք է լինի կառավարող համակարգ: Ունենալով երկու նախարարություն բնապահպանության եւ գյուղնախարարություն, որոնք զբաղվում են այդ հիմնահարցերով, բայց դրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է որոշակի խնդիրների համար, չկա մեկը, որն իր վրա կրի ամբողջ պատասխանատվությունը: Հայաստանի ՙԾառատունկ՚ ծրա•իրը փորձ է արել վերական•նել մի փոքր հատված, բայց դա օվկիանոսի մեջ ընդամենը կաթիլ է: Ներկաները բարձրացրին մի շարք հարցերª կապված ՙՄիասնության ծառատունկի՚ ընթացքում տնկված ծառերի հետագա խնամքի, աճի եւ ոռոգման վերաբերյալ: Ի պատասխան հնչեց, որ ծառատունկը իրականացվում է այն վայրերում, որտեղ ոռոգման համակարգ կա եւ, բացի այդ, յուրաքանչյուր ոք տնկելով մեկ ծառ, պարտավորված կլինի խնամել այն: Մի շարք երիտասարդական հ/կ-ներ ցանկացան ՙկարգի հրավիրել՚ այն պետական այրերին, որոնց կողմից կտրվել եւ ոչնչացվել են բազմաթիվ ծառե` շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԱՌԱՎՈՏ՚
25.03.06

Share on Facebook