ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն



<Նիգ-Ապարան> հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպություն

 Պատմական ակնարկ

<Նիգ-Ապարան> ՀԲՀԿ-ն հիմնադրվել և գործունեության իր առաջին քայլերը սկսել է  դեռևս Հայոց անկախ պետականության կերտման արշալույսին, և պետականության կայացմանը զուգահեռ, աստիճանաբար ձևավորվելով, դառնալով կուռ, միասնական հասարակական կազմակերպություն, միավորելով իր շարքերում հազարավոր քաղաքացիների, ծավալում է  հասարակական-բարեգործական գործունեություն` ի նպաստ  Հայաստանի Հանրապետության հզորացման, ամրապնդման,  ազգաբնակչության հոգևոր և մշակույթային կյանքի զարգացման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության առաքելությանը:

Կազմակերպության հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 1990 թ-ի հունիսի 23-ին Ապարան քաղաքի կինոյի տան դահլիճում: Մասնակցել են ինչպես Ապարանից դուրս բնակվող ապարանցիներ, այնպես էլ հարյուրավոր ներկայացուցիչներ Ապարան քաղաքից և շրջանի գյուղերից: Կազմակերպությունը նախնական կոչվել է <Ապարան> հայրենակցական-բարեգործական միություն: Հիմնադիր ժողովին ընտրվել է «Ապարան» հայրենակցական-բարեգործական միության վարչություն` 13 անդամով, այդ թվում՝ Թամարա Ալոյանը /ՀԿԿ Ապարանի կուսշրջկոմի առաջին քարտուղար/, Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը ( Արարատյան թեմի առաջնորդ), Գոհար Ենոքյանը («Գարուն» կարի արտադրական միավորման գլխավոր տնօրեն, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր), Սպարտակ Աղաբաբյանը («Ապարան» թերթի խմբագիր), Ասատուր Ասատրյանը (Ֆրեզնոյի հայ գաղութի վարժարանի տնօրեն) Տիգրան Պետրոսյանցը: «Ապարան» հայրենակցական-բարեգործական միության առաջին նախագահ է ընտրվել ճանաչված լրագրող, <Երևան>ստուդիայի տնօրեն Վլադիմիր Մուրադյանը:

1998 թ-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում գումարվել է «Ապարան» հայրենակցական միություն հասարակական կազմակերպության համաժողով, որը կազմակերպության նախագահ է ընտրել պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանին:

2002 թ-ի նոյեմբերի 9-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում գումարվել է հայրենակցական միության հերթական համագումարը: Համագումարի որոշմամբ <Ապարան> հայրենակցական-բարեգործական միությունը վերակազմակերպվել է <Նիգ-Ապարան> հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության: Համագումարին մասնակցել են ավելի քան 750 պատգամավոր, 200-ից ավել հյուրեր, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, նախարարներ, բազմաթիվ պատգամավորներ: Համագումարի մասնակիցներին ողջույնի ուղերձ են հղել Ամենայն Հայոց Գարեգին Բ  կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կազմակերպության նախագահ է ընտրվել  <Տիգրան Մեծ> հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը:

Համագումարը, հայրենակցական միության գործունեության ընթացքում, առաջին անգամ, «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը պատվավոր նախագահ է ընտրել  Աղվան Գառնիկի Հովսեփյանին:

<Նիգ Ապարան> ՀԲՀՄ-ն` 2004 թ-ին գումարել է կազմակերպության 2-րդ, 2007 թ-ին` 3-րդ, 2009 թ-ին` 4-րդ, 2011 թ-ին` 5-րդ համագումարները:

2002թ.-2009թ.—<Նիգ-Ապարան> հայրենակցական միության նախագահ է եղել Վրեժ Մարկոսյանը,

2009-2011թթ—կազմակերպության նախագահ է ընտրվել Հայկազ Նավասարդյանը

2011թ.—           կազմակերպության նախագահ է ընտրվել Սամվել Ալեքսանյանը:

Share on Facebook