ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Պետրոսյանց Տիգրան

ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ /ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ/՝ (Tigran Petrosyants) հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ /2000 թ./, Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգայն ակադեմիայի ակադեմիկոս /2006 թ./, Երևանի ,,ԵՐԱ,, բիզնեսի և քաղաքականության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր /2006 թ./, Ապարանի շրջանի Վարդենիս /2003 թ./, Կոտայքի մարզի Նորգյուղ /2006 թ./ համայնքների պատվավոր քաղաքացի, ,,Նիգ-Ապարան,, ՀԲՀԿ ,,Պատվո անդամ,, /2009 թ./:

Կենսագրությունը

Ծնվել է 1951 թվականի մարտի 26-ին Ապարանի շրջանի Վարդենիս գյուղում: 1968 թվականին արծաթե մեդալով ավարտել է Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցը, 1982 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի մատենագիտության բաժինը /հեռակա/, 2000 թվականին՝ նույն համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան (հայցողի կարգավիճակով): 1973-1983 թվականներին եղել է Ապարանի շրջանային թերթի խմբագրության գրական աշխատող, ապա` թերթի պատասխանատու քարտուղար, 1983-1985 թվականներին Ապարանի շրջանի Վարդենուտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1985-1987 թվականներին` Ապարանի շրջանային կուլտուրայի բաժնի վարիչ, 1987-1989 թվականներին` ՀԽՍՀ հուշարձանների պահպանության հայկական ընկերության գիտքարտուղար, 1988-1991 թվականներին` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, 1989-1995 թվականներին` «,Անբերդ,, հասարակական կազմակերպության նախագահ: 1993-1994 թվականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել է վաշտի հրամանատար: 1995-2002 թվականներին, ծառայել է ՀՀ զինված ուժերի շարքերում, զբաղեցրել զինվորական բարձրագույն պաշտոններ: 2002 թվականին զորացրվել է զինվորական ծառայությունից ,,փոխգնդապետի,, աստիճանով: 2002-2009 թվականներին եղել է նաև իր ջանքերով ստեղծված «,Նիգ-Ապարան,, հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ – գործադիր տնօրեն: 2009 թվականի նոյեմբերի 2-ին նշանակվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն – համալսարանի գիտական խորհրդի անդամ:

Քաղաքական գործունեությունը

1967 թվականին Էջմիածին քաղաքում ստեղծել է ,,Հող,, ընդհատակյա հակախորհրդային կազմակերպությունը, հրատարակել է թերթեր և 70-ից ավելի թռուցիկներ: Նույն տարվա սեպտեմբերին կառույցը մատնությամբ բացահայտվել է, իսկ Տիգրանը` ձերբակալվել ու պահվել ՊԱԿ-ի նկուղում: 1987 թվականին ստեղծել է ,,Անբերդի ֆոնդ,, հասարակական կազմակերպությունը, որը մշակութային ուղղվածությունից շուտով դարձել է քաղաքական ուղղվածության թերթ` Հայաստանի Թագավորական կուսակցության խոսափողը: 1988 թվականին ստեղծել է Հայաստանի Թագավորական կուսակցությունը: 1990 թվականին այդ կուսակցության կողմից առաջադրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու Երևանի Նարեկացու անվան թիվ 80 ընտրատարածքում, իսկ 1991 թվականին այդ կուսակցության կողմից ընտրվել է Ապարանի շրջանային խորհրդի պատգամավոր: 1988-1993 և 2002-2006 թվականներին եղել է կուսակցության նախագահը: 1991 թվականին կուսակցությունը ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է և գործել է մինչև 2006 թվականը, մինչև դատարանի որոշմամբ փակվելը: 2007 թվականին Երևան քաղաքի Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ընտրությանը:

Խմբագրական գործունեությունը

1967 թվականին հիմնադրել և խմբագրել է ,,Հող,, և ,,Արև,, թերթերը /մեկական համար յուրաքանչյուրից/: 1987 թվականին հիմնադրել և ինքնահրատ եղանակով տպագրել է ,,Անբերդի ֆոնդ,, հանդեսը /6 համար/: 1989-1990 հրատարակել է ,,Անբերդ,, թերթը: 1996 թվականին հրատարակել է N զորամիավորման ,,Հայրենյաց վահան,, թերթը:

Գիտական գործունեությունը

1975-1980 թվականներին ինքնուրույն ուսումնասիրել է 13-15-րդ դարերում Արագածոտնում /ամբողջ Հայաստանում/ գործած Վաչուտյան իշխանների հասարակական-քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային գործունեության պատմությունը, երեսունից ավելի հոդվածներ տպագրել ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ,,Պատմա-բանասիրական,,, ,,Լրաբեր,,, Երևանի պետական համալսարանի ,,Բանբեր,,, ՀԽՍՀ պետական արխիվի ,,Բանբեր,, հանդեսներում: Ավարտուն թեման պաշտպանության չի ներկայացրել ռուսերեն թարգմանության պահանջի պատճառով: 2001 թվականին ,,Վաչուտյաններ,, ուսումնասիրությունը հրատարակել է: Գիտական հետաքրքրությունների շրջանակում եղել են Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները, Նիգ-Ապարանի գյուղերի պատմությունը, 1918 թվականի Ապարանի հերոսամարտի պատմությունը, Հայոց ռազմարվեստի պատմությունը, հայ զինվորականության և դիվանագիտության երևելի ներկայացուցիչների կենսագրությունները: Այդ թեմաներով հրատարակել է 37 գիրք ու գրքույկ /օրինակ` ,,Հայկազունք,,, ,,1000 հայազգի գեներալներ, ծովակալներ,,, ,,200 հայ զորավարներ,, հանրագիտարանները/:

Հրատարակել է /գրքեր/`
1. Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները: Ե., 1988 թ.:
2. Զարզանդ Դարյան: Կենսամատենագիտություն: Ե. 1988 թ.:
3. Հայրենիքի համար (համահեղինակ` Հրաչյա Պետրոսյանց): Ե., 2001 թ.:
4. Վաչուտյաններ: Ե., 2001 թ.:
5. Հայկազունք (համահեղինակ` Հայկ Խաչատրյան): Ե., 2002 թ.:
6. Հայկական իշխանական զինանշաններ: Ե., 2005 թ.:
7. Ապարանի հերոսամարտը: Ե., 2005 թ.:
8. Հայրենիքի սերը սրտերում: Ե., 2005 թ.:
9. Խենթերը: Ե., 2008 թ. :
10. Վարդենիս: Հանրագիտարան: Ե., 2009 թ.:
11. 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ (համահեղինակ` Գարեգին Ղազարյան): Ե., 2009 թ.:
12. 200 հայ զորավարներ (համահեղինակ` Հրաչյա Պետրոսյանց): Ե., 2011 թ.:
13. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորները: Ե., 2011 թ.:
14. ,,Մանկավարժ,, թերթի խմբագիրները: Կենսամատենագիտություն: Ե., 2011 թ.:
15. 2010 թվականի լավագույն ընթերցող: Ե., 2011 թ.:
16. Ատենախոսություններ. 1968-2010 (համահեղինակ` Անուշ Բաբայան): Մատենագիտական ցանկ: Մաս Ա: Ե., 2011 թ:

Խմբագրել է /գրքեր/`
1. Ա.Ն.Մնացականյան, Հ.Ղ.Հակոբյան: Անդրանիկ Զորավար: Ե., 1991 թ.:
2. Մելանյա Պետրոսյանց, Հատուկ գունդ /առաջին մաս, 1990-92 թթ./: Ե., 2001 թ.:
3. Համլետ Գևորգյան, Սեդրակ Ջալալյան: Գործը և հուշերը: Ե. 2011 թ.:

Նրա մասին տես`
1. Տիգրան Հայազն: Կենսամատենագիտություն: Կազմողներ` Աիդա Ադամյան, Հրաչյա Պետրոսյանց: Ե. 2006 թ.:

Պարգևները`

1. 1968 թ. ՀԽՍՀ լուսավորության նախարարության արծաթե մեդալ,
2. 1983 թ. ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալ,
3. 1984 թ. ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալ,
4. 1986 թ. ՀԽՍՀ լուսավորության նախարարության ,,Ստեղծագործող ուսուցիչ,, մեդալ,
5. 1996 թ. ՀՀ Մարտական ծառայության մեդալ,
6. 1997 թ. ՀՀ պաշտպանության նախարարության ,,Պատերազմի մասնակից,, կրծքանշան,
7. 2000 թ. ԼՂՀ ,,Արիության համար,, մեդալ,
8. 2000 թ. ՀՀ ՊՆ ,,Մարշալ Բաղրամյան,, մեդալ,
9. 2000 թ. ԼՂՀ ,,Մայրական երախտագիտություն,, մեդալ,
10. 2006 թ. Ազգային գրադարանի ,,Հակոբ Մեղապարտ,, մեդալ,
11. 2007 թ. ,,Նիգ-Ապարան,, ՀԲՀԿ ,,Պատվո մեդալ,,
12. 2009 թ. Ֆրիտյորֆ Նանսեն հիմնադրամի ,,Ֆրիտյորֆ Նանսեն,, մեդալ,
13. 2011 թ. ՀՀ ՊՆ ,,Գարեգին Նժդեհ,, մեդալ,
14. 2011 թ. Հայաստանի Երկրապահ կամավորների միության ,,Երկրապահ,, մեդալ,
15. 2011 թ. Արցախյան վետերանների միության մեդալ,
16. 2011 թ. ,,Զինվոր,, համակարգող խորհրդի ,,Զինվոր հայրենյաց,, մեդալ:

Հղումներ
persons.am / ,,Հայաստանի հայտնի անձինք,, կայք
lccn.ioc.gov/2007552064 / ԱՄՆ կոնգրեսի գրադարան
Openlibrary.org / անգլերեն կենսագրությունը և ,,Տիքնայք փափկասուն Հայոց աշխարհի,, գիրքը
Մանկավարժ / Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի պաշտոնական կայք

Share on Facebook