ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1715-րդ խաչը

655A3493Սուրբ խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում ս/թ. հոկտեմբերի 4-ին, ժ.12:00-ին տեղի կունենա Խաչադրման արարողություն. Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1715-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:

Համաժողովրդական տոնախմբությունն սկսվելու է հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից 1715-րդ խաչի օծման արարողությամբ, այնուհետեւ օծված խաչը կբարձրացվի եւ կամրակցվի Սուրբ Խաչին:

Տոնախմբությանը կմասնակցեն եւ իրենց կատարումներով ժողովրդին կոգեւորեն հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, գեղարվեստական խմբեր: Արագածի լանջերին կթեւածի հայկական երգը եւ երաժշտությունը: Այնուհետեւ Միասնության շուրջպարն է օղակելու Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն  Հույսի Խորան Հաղորդարանը: Խաչադրմանը հրավիրված են նաեւ հասարակական եւ մշակութային գործիչներ, բարձրաստիճան այրեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Սիրելի հայրենակիցներ, Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում (Արագածոտնի մարզ, Երեւան-Ապարան մայրուղու 33կմ) տոնահանդեսի ժամանակ դուք կարող եք կազմակերպել մկրտության եւ մատաղի օրհնության արարողություններ:

«Նիգ-Ապարան»  հայրենակցական միություն

 Ավտոշարասյունը 10:30-ին կշարժվի Հասրաթյան 13 հասցեից՝ «Շանթ» պաղպաղակի գործարանի մոտից:

Լրատվամիջոցների համար հատկացված է առանձին տրանսպորտային միջոց:

Share on Facebook