ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Խաչադրում 1715

IMG_9273Սուրբ խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում ս/թ. հոկտեմբերի 4-ին՝ ժ.12:00-ին, տեղի ունեցավ Խաչադրման արարողություն. Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1715-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:

Համաժողովրդական տոնախմբությունն սկսվեց հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից 1715-րդ խաչի օծման արարողությամբ, այնուհետև օծված խաչը բարձրացվեց և ամրակցվեց Սուրբ Խաչին:

Տոնախմբությանը մասնակցեցին և իրենց կատարումներով ժողովրդին ոգևորեցին հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, գեղարվեստական խմբեր: Արագածի լանջերին թևածում էր հայկական երգը և երաժշտությունը: Այնուհետև Միասնության շուրջպարն օղակեց Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն  Հույսի Խորան Հաղորդարանը: Խաչադրմանը հրավիրված էին նաև հասարակական և մշակութային գործիչներ, բարձրաստիճան այրեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

 

 

Share on Facebook