ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Սուրբ Խաչ-հուշարձանի վրա ավելացավ հերթական՝ 1714-րդ խաչը

Կիր, 09/28/2014 – 18:52
 (լուսանկարներ)

Սեպտեմբերի 28-ին Ապարանի Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կառույց-հուշարձանի վրա ավելացավ հերթական՝ 1714-րդ խաչը: Խաչի «քավոր»-ն  այս տարի  Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է:

Նոր խաչը, մինչ հուշարձանի վրա տեղադրելը, նախորդ տարվա խաչքավորի՝ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, մարտունեցի Հակոբ Հակոբյանի կողմից փոխանցվեց այս տարվա խաչքավորին՝ նախարար Ա.Երիցյանին, որից հետո այն օրհնվեց, մատուցվեց պատարագ:

Հիշեցնենք, որ այս կառույց-հուշարձանը նվիրված է Հայաստանում Քրիստոնեության ընդունմանը և նրա վրա յուրաքանչյուր տարի ավելանում է մեկ խաչ՝ խորհրդանշելով Հայաստանում Քրիստոնեության տարիքը:

Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն է: Այսօրվա միջոցառմանը մասնակցում էին մի շարք նախարարներ, պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, հավատացյալների հոծ բազմություն:

Հեղինակ: «Փաստինֆո»

- See more at: http://www.pastinfo.am/hy/node/51800#sthash.QytFtfoH.dpuf
Share on Facebook