ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Տոնակատարություն ` նվիրված Ապարանի հերոսամարտի 96-ամյակին

 

Նիգ-Ապարանը տոնում է Ապարանի փառապանծ հերոսամարտի 96-ամյակը

20140528_1131232014թ. մայիսի 28-ին <<Նիգ-Ապարան>> հայրենակցական միությունը Ապարան քաղաքի <<Վերածնունդ>> հուշահամալիրում կազմակերպել էր  տոնակատարություն` նվիրված Ապարանի փառապանծ հերոսամարտի 96-ամյակին: Միջոցառումը, ավանդույթի համաձայն, մեկնարկվեց Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից:

20140528_122621Բաշ-Ապարանի հերոսամարտը, որի հաղթանակի շնորհիվ նաև կերտվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, յուրաքանչյուր տարի առանձնհատուկ շուքով նշվում է Ապարան քաղաքում, «Նիգ_Ապարան» հայրենակցական միության բարձր կազմակերպվածության շնորհիվ: Ինչպես, տոնախմբության հանդիսավոր մասի բացման խոսքում նշեց  հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը.«Մայիսյան այս օրը հիշելը կարևոր է երիտասարդ սերունդի համար, որպեսզի այսօր, յուրաքանչյուրը հիշի իր քաջարի նախնիների փառապանծ սխրանքները, հիշի, որ այս վայրում հայ ժողովուրդը, յուրաքանչյուր ընտանիք, ոտքի կանգնեցին ու ջախջախեցին թուրքական բանակին: Հաղթանակի գրավականը հայ ազգի կորովն էր ու ոգին, և այլ ելք չկար, քան հաղթել թշնամուն»: 20140528_115631Աղվան Հովսեփյանը, նաև պատգամեց, որ այն, ինչ այսօր կազմակերպում է հայրենակցական միությունը, այն է`  յուրաքանչյուր սերունդ  պետք է ոչ միայն ավանդույթ ստեղծի, այլ նաև պարտավոր է իր քաջարի նախնիների հերոսական ավանդը սերունդներին փոխանցի: Եւ Նիգ-Ապարան հայրենակցական միության գործունեության սկզբունքներից մեկն էլ հենց մեր ժողովրդի լավագույն ավանդույթները պահել, պահպանել ու սերունդներին փոխանցելն է:

20140528_114204Պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, ուղեկցությամբ հայրենակցական միության նախագահ, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի, և բազում այլ բարձրաստիճան հյուրերի ու ԱԺ պատգամավորների, հարգանքի տուրք մատուցեցին «Վերածնունդ» հուշահամալիրում Արցախյան ազատամարտի հերոսների շիրիմներին, ծաղկեպսակ դրեցին 1918թվականի հերոսամարտի մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցեցին Դրաստամատ Կանայանի հուշաքարին:

20140528_120659Տոնակատարության հանդիսավոր մասի ավարտից հետո, սկսվեց ժողովրդական տոնախմբությունը, որին մասնակցում էին բազմահազար հյուրեր թե Սփյուռքից, թե հանրապետության գրեթե բոլոր մարզերից: Ազգարական երգ ու պարով, հանրապետության սիրված երգիչ-երգչուհիների կատրմամբ, մինչև ուշ երեկո հնչում էր հայ երգն ու երաժշտությունը, պար էին բռնել ահել ու ջահել, հյուրերն ու Ապարանի բնակիչները:

Տոնակատարությանը մասնակցում էին նաև տարբեր քաղաքական ուժերի ու կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց համախմբել էր օրվա խորհուրդը, ինչպես 96 տարի առաջ, երբ միաձույլ բռունցք դարձած` հաղթեցին թշնամուն` Ապարանի մատույցներում:

 

Ֆոտոդարան-Ապարանի հերոսամարտ-96

http://nigaparan.am/%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF-96/

 

Տեսանյութեր` Ապարանի հերոսամարտի 96-ամյակի տոնակատարությունից

Տեսադարան–https://www.youtube.com/watch?v=gOy8KlnqucA

Արմնյուզ—-https://www.youtube.com/watch?v=c8Z6DlLCLOw

ԱՐ-Ազդարար  http://www.supertelevisor.com/ver/lEsi-YqBLxw

Երևան ԹԻՎԻ–http://www.supertelevisor.com/ver/gOy8KlnqucA

Կենտրոն–http://www.supertelevisor.com/ver/5YcGPpe5kcc

Երկիր Մեդիա—https://www.youtube.com/watch?v=Q6Qrs1AmHfM

http://www.bravica.tv/video_gOy8KlnqucA.htm

http://varkanish.am/news/12984

http://haynews.am/hy/1401272338

http://www.pastinfo.am/hy/node/42359

http://www.fnews.am/?p=2490337&l=am/axvan+hovsepyaninvo%D6%82+samvel+aleqsanyanin+dimavorecin+dhol-zurnayov+ev+axvo%D6%82+hacov+

http://henaran.am/news_view.php?post_id=42835

 

Share on Facebook