ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




1918թ. ապարանցին ինքնապաշտպանության անցավ և այսօր տոնում է Բաշ-Ապարանի հերոսամարտի 97-ամյակը

IMG_6746-197 տարի առաջ ապարանցին իր հաղթական ոգով և փոքրաթիվ զորքով կարողացավ դիմակայել թուրքական կանոնավոր բանակին և պարտության մատնել:

1918թ. մայիսի 22-ին սկսած ճակատամարտին ապարանցին հանդից մեկնեց, թուրքական զորքի թիվը գերազանցում էր, սակայն ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը դիպուկ  եղավ: Չնահանջելու վճռականությամբ ապարանցին ինքնապաշտպանության է անցել և ընդամենը մի քանի օր տևած ճակատամարտում թուրքական դիվիզիան, տալով 3000-ից ավելի զոհ, պարզեց սպիտակ դրոշ:

Հերոսամարտն ավարտվեց փառահեղ հաղթանակով և հենց այս հաղթանակի շնորհիվ էլ ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս, ավանդույթի ուժով, Ապարանի հերոսամարտը նշվեց մեծ շուքով:

Ապարանում տոն էր, տոնակատարությանը ներկա էին ապարանցիներ, երկրի տարբեր մարզերից ու մայրաքաղաք Երևանից ժամանած ինչպես  բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քաղաքական գործիչներ ու մտավորականներ, այնպես էլ՝ քաղաքացիներ:

Նիգ-Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին  hերոսամարտի մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան հերոսամարտում զոհվածների հուշակոթողներին:

Տոնախմբության մասնակիցներն Ապարանի հրապարակից քայլերթով բարձրացան դեպի «Վերածնունդ» հուշահամալիր, ապա ծաղիկներ դրեցին 15 տարի առաջ հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա վերահուղարկավորված Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի շիրմին:

Աղվան Հովսեփյանը, ներկաներին շնորհավորելով, նշեց՝ Բաշ-Ապարանի հաղթանակով հիմք դրվեց մեր բոլոր հետագա հաղթանակներին:

«Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, երբ եղել է միակամ, այսօր այդ միասնությունը և միակամությունն ակնհայտ է: Մենք միակամ ենք, միակամության հիմքը դա նաև այն է, որ մեկս մյուսի նկատմամբ հարգանքով վերաբերվենք, սիրենք միմյանց: Ես անչափ ուրախ եմ, որ այսօր ավելի շատ պատանիներ ու մանուկներ են այստեղ, քան տարիներ առաջ, երբ կազմակերպվում էր այս միջոցառումը»,- ասաց Նիգ-Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահը:

Ողջույնի խոսքով և շնորհավորանքներով հանդես եկան նաև, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը և այլոք:

Տոնախմբության պաշտոնական ավարտին ազգագրական երգ ու պարով մասնակիցներին ողջունեցին սիրված երգիչ-երգչուհիներ, ապա ներկաները ճաշակեցին հայկական ավանդական ուտեստներ:

Share on Facebook