ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Armenpress.am Հույները երախտապարտ են «Նիգ-Ապարան»-ին Վլադիմիր Սակկիլարիի կնոջ և որդու գերեզմանը բարեկարգելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Պոնտի» հունական ՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին և համայնքի կամավոր անդամ, մշակույթի հարցերով զբաղվող Ագապի Խուրշուդյանը փնտրելով գտել են Սարդարապատի, Բաշ-Ապարանի 1918թ. մայիսյան հերոսամարտերում հերոսացած հույն Վլադիմիր Գեորգիի Սակկիլարիի կնոջ և որդու՝ Բորիս Սակկիլարիի գերեզմանը: Այն գտնվում էր անմխիթար վիճակում: Ինչպես <<Արմենպրես>>-ին տեղեկացրին Հայաստանի հունական համայնքից, գերեզմանի բարեկարգման նպատակով համայնքի ներկայացուցիչները խնդրանքով դիմել են «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական միությանը:

Միության մշակույթի հանձնաժողովի նախագահ, Երևանի Դանիել Վարուժանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը բարեկամաբար է ընդունել հունական համայնքի դիմումը. միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանն ու նախագահ Սամվել Ալեքսանյանն ընդառաջել են խնդրանքին: «Նիգ-Ապարանի» պատվո անդամ Գագիկ Արշակյանն էլ բարեխղճորեն և պատվով իրականացրել է բարեկարգման աշխատանքները:

Հունական համայնքն իր երախտագիտությունն է հայտնում «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական միությանը՝ մարդասիրական մոտեցման և առաքելական գործունեության համար:

Եթե գրվեր հույն ժողովրդի լավագույն զավակների ցուցակը, ապա Բորիս Վլադիմիրի Սակկիլարիի անունը պետք է լիներ առաջինների թվում: Ա. Բուդաղյան ( երաժշտագետ, պրոֆեսոր,երաժշտության պատմության դասախոս, արվեստի վաստակավոր գործիչ):

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) վաստակավոր արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Բորիս Սակկիլարին ծնվել է 1920թ. օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում, զինվորականի ընտանիքում: Հայրը՝ Վլադիմիր Գեորգիի Սակկիլարին (1891-1938) կադրային զինվորական էր, ով մասնակցել է Սարդարապատի մայիսյան հերոսամարտին: 1944թ. նա դառնում է կոնսերվատորիայի ուսանող: 1949թ. ավարտում է տեսական կոմպոզիտորական ֆակուլտետը՝ դոցենտ Տ. Գ. Տեր-Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին գրում է լարային կվարտետներ (վարիացիաներ, 1944թ.), Ա. Պրոկոֆևի խոսքերի հիման վրա Հայրենական պատերազմի իրադարձություններին նվիրված կոնտատներ (1947թ.), «Ռե մինոր» սիմֆոնիան (անավարտ,1948թ.), երաժշտություն ըստ Ա. Օստրովսկու «Անօժիտը» դրամայի (1948թ.) և ուրիշ գործեր մենակատարների, երգչախմբերի և սիմֆոնիկ նվագախմբերի համար:

Կոնսերվատորիան ավարտելուց հետո անմիջապես գրել է չորս մասից բաղկացած կոնտատ «Խաղաղության սիրտը» խորհրդային պոետներ Ա. Պրոկոֆևի, Մ. Իսակովսկու խոսքերի վրա (1951թ.), սիմֆոնիկ նվագախմբերի համար «Սիմֆոնիա N 1» (1948թ.), մանկական սյուիտներ «Հեքիաթը» (1945թ.), որը կատարել է Հայ ֆիլհարմոնիայի նվագախումբը (դիրիժորներ Ի. Խարաջյան, Ա. Կատանյան):

1940-1967թթ. որպես ջութակահար և ալտահար աշխատել է Հայ ֆիլհարմոնիայի և օպերայի թատրոնի նվագախմբերում: Միաժամանակ, սկսած 1947թ.-ից, տեսական առարկաներ  (երաժշտության անալիզ, գործիքավորում և պոլիֆոնիա, 1990թ.-ից կոմպոզիցիա) է դասավանդել Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Իսկ 1967թ.-ից դասախոսել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Նրան աշակերտել են հայտնի դեմքեր երաժշտության ասպարեզում՝ Է. Հովհաննիսյան, Ա. Աճեմյան, Ա. Տերտերյան, Գ. Հախինյան, Տ. Մանսուրյան, Է. Արիստակեսյան, Ս. Հովհաննիսյան, Խ. Ավետիսյան, Ռ. Ամիրխանյան: 1955թ. նրան ընդունել են ՍՍՀՄ կոմպոզիտորների և ՍՍՀՄ երաժշտական ֆոնդի անդամ: 1957-1958թթ. գրել է մանկական բալետ «Մոյդադիր» («Չոփչոփիկ»), ըստ Չուկովսկու (լիբրետտո Ա. Ղարիբյանի), որը 1962թ. բեմադրվեց Երևանի Սպենդիարովի անվան օպերայի և բալետի բեմում: Բալետը մեծ ընդունելություն ունեցավ պատանի հանդիսատեսի կողմից ոչ միայն Երևանում, այլև Բաքվում, Թբիլիսիում, որտեղ թատրոնը գնացել էր հյուրախաղերի: Բալետի երաժշտության հիմա վրա 1964թ.-ին Մոսկվայում հրատարակվել է պարտիտուրա:

Տարբեր տարիներ գրվել են «Սիմֆոնիա N2» (1953, 2-րդ խմբագրում 1972թ.), «Պիոներական սյուիտ» (1954),«Մանկական երաժշտություն» դաշնամուրային պիեսների շարքը (1969թ., հավաքածուն տպագրվել է Երևանում, 1972թ.), «Սոնատ» (1970), Երկրորդ լարային կվարտետը (1971), վարիացիաներ II (1974), III (1976), IV (1980) ջութակի և դաշնամուրի համար, III սիմֆոնիա (1977), IV սիմֆոնիա՝ նվիրված Սարդարապատի հերոսների հիշատակին (1981), մանկական սյուիտ (1980), ջութակի և նվագախմբի համար գրված «Պարտիտա» (1983), դաշնամուրի և նվագախմբի համար «Մանկական պատկերներ» (1985) սյուիտը, կլարնետի և նվագախմբի համար (1987) համերգ և ռոմանսներ հայ պոետների խոսքերով երգեր և այլ գործեր:

Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել մյուս հեղինակների ստեղծագործությունների վերագործիքավորման և վերախմբավորման գործին: Նա կատարել է Բերնստայնի «Վեստայդյան պատմություն» օպերայի, Չուխաջյանի «Զեմիրե» օպերայի գործիքավորումները, նոր հազվագյուտ գործիքավորում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի համար և այլն: Մասնակցել է օպերաների նոր խմբագրումներին՝ Ա. Տիգրանյանի «Դավիթ-Բեկ», Ա. Չուխաջյանի «Արշակ II» (1957թ. Մոսկվայում հայկական արվեստի տասնօրյակի համար), գործիքավորել է բալետավարներ Վ. Վարկովսկու, Մ. Մարտիրոսյանի, Մ. Մնացականյանի բեմադրած բալետային տեսարաններ՝ Գրիգի, Ռախմանինովի, Շուստակովիչի, Օրբելյանի և ուրիշների երաժշտության հիման վրա:

1963թ.-ին նա արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով՝ ՀՍՍՀ Գերահույն խորհրդի կողմից:

Հանկարծամահ է եղել 1992թ. հունիսի 16-ին: Հանգչում է մոր կողքին, ք. Երևանում:

 

Share on Facebook