ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Մակարյան Ռոբերտ

10752152_795977697111658_984551017_nԾնվել է 1982թ. սեպտեմբերի 16-ին Ապարանում:

1999թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ-ին կից Ապարանի վարժարանը:

2003թ. գերազանցությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ. նույն բուհի մագիստրատուրան, 2008թ. ասպիրանտուրան:

2003-2011թթ. ղեկավարել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդը:

2004-2011թթ. աշխատել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի Արագածոտնի մասնաճյուղի տնօրեն:

2005-2008թթ. աշխատել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ագրոպարենային համակարգի էկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ, 2008թ. առ այսօր: ՀՊԱՀ Ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոնի դասախոս:

2005թ. ընտրվել է Ապարան քաղաքի ավագանու անդամ:

2009-2011թթ. եղել է Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիայի փոխնախագահը: Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ է:

2005-2011թթ. եղել  է ՙՆիգ-Ապարան՚ ՀԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար, 2007թ. ընտրվել է կազմակերպության նախագահի տեղակալ:

2011թ. նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:

ՀՀԿ անդամ է:

Ամուսնացած է , ունի երկու երեխա:

Share on Facebook