ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Եթե Աղվան Հովսեփյանը չլիներ, մարտի 1-ն ավելի վատ ընթացք կստանար

11:10 – 4 / Նոյեմբեր /

2014 Նոյեմբերի 9-ին կկայանա «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական միության 6-րդ համագումարը: Հերթական համագումարը մեկ տարի ուշացումով հրավիրելը, միությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, պայմանավորված է ՀՄ-ի պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու եւ նոր պաշտոնի հետ կապված որոշակի ճշտումների հետ: Հերքելով մեր աղբյուրի տեսակետը, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գործադիր տնօրեն Միսաք Սարիբեկյանն ասաց, որ այդ պաշտոններն Աղվան Հովսեփյանի համար հարյուրերորդական նշանակություն ունեն: «Նա երբեք չանկռելով չի հասել պաշտոնի: Ինքը մեր հանրապետության այն եզակի իրավաբաններից է, որոնց կարիքը պետությունը միշտ ունի: Ոչ թե ինքն է ձգտում պաշտոն ստանալ, այլ պետությունն է նրան տեսնում պատասխանատու պաշտոններում»: Հարցին, թե հավատարմությունն իշխանություններին Հովսեփյանն ապացուցեց նաեւ մարտի 1-ով, Միսաք Սարիբեկյանն ասաց. «Եթե Հովսեփյանը չլիներ, մարտի 1-ն ավելի վատ ընթացք կստանար. լիքը անմեղ գլուխներ կտուժեին, բայց Հովսեփյանը կարողացավ այնպես անել, որ գելը գառին չկերավ, իսկ գառը՝ խոտը: Նա կարողացավ բոլորին հանգստացնել»: Իրավական ոլորտում տարածված կարծիքներն այն մասին, որ իշխանությունները Քննչական կոմիտեն ստեղծեցին հատուկ Աղվան Հովսեփյանի համար, Միսաք Սարիբեկյանը եւս անհեթեթ համարեց: «Նման ծառայություններ՝ տարբեր անվանումներով, բոլոր երկրներն ունեն: Մենք էլ պետք է ունենայինք: Իսկ թե ինչու դրա ղեկավարումը վստահեցին հենց Աղվան Հովսեփյանին, եւս խոսում է այն մասին, որ նավին իսկական նավավար էր պետք՝ պրոֆեսիոնալ, կազմակերպված, հավասարակշռված ու իր գործն իմացող նավավար»: Սարիբեկյանի փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանն իրենց համար (նկատի ունի «Նիգ-Ապարանի» կազմը՝ Ս. Մ.) երբեք չդարձավ գլխավոր դատախազ: «Նա միլիցու հոգեբանությունից զուրկ անհատ է, ում համար կարեւորը հոգեւոր եւ մշակութային արժեքներն են: Նրան լավ ճանաչողներն ինձ կհասկանան, իսկ ովքեր չեն ճանաչում՝ ծանոթանալու առիթ ունենալու դեպքում կկիսեն տպավորությունս»: Աղվան Հովսեփյանի նոր պաշտոնը նոր դժվարություններ է ստեղծել «Նիգ-Ապարան» ՀՄ-ի անդամների համար: Եթե պաշտոնանկության շրջանում Հովսեփյանի հետ շփումներն ավելի հաճախակի եւ ազատ են եղել, ապա Քննչական կոմիտեի նախագահ դառնալուց հետո խոչընդոտները շատացել են: «Ավելի ուրախ էինք, որ պաշտոն չուներ. մենք ավելի երկար էինք վայելում նրա հարազատ ներկայությունը: Բացի դա՝ ավելի հանդարտ էր, ավելի հասանելի… Իսկ հիմա, նրան տեսնելու համար 3-4 օր պետք է վազ տաս»,- ասաց միության գործադիր տնօրենը: Չմանրամասնելով «Նիգ-Ապարանի» կատարած աշխատանքները, Միսաք Սարիբեկյանն ասաց, որ դրանք հանգամանորեն կներկայացվեն առաջիկա համագումարի ընթացքում: Ֆինանսական հաշվետվություն կներկայացվի, կխոսվի ձեռքբերումների մասին, կլինեն հաշվետու զեկույցներ, իրենց մասին պատմող ֆիլմ կցուցադրվի, նաեւ խորհրդի կազմ կառաջադրվի, եւ կընտրվեն նախագահություն եւ նախագահ: «Նիգ-Ապարանի» նախկին մասշտաբային միջոցառումների ֆոնին ներկայիս անգործությունը երեւակայության ճգնաժամին ու ֆինանսական սուղ միջոցներին վերագրելը միության գործադիր տնօրենը դատարկախոսություն համարեց. «Մենք աշխատում ենք առանց բարձրաձայնելու: Եթե ոմանք 3-4 տոպրակ բան են վերցնում, գնում հիվանդանոց ու լիքը նկարահանող խմբեր տանում իրենց հետ, ապա մենք գերադասում ենք մեր գործը լուռ անել: Հսկայական ռեսուրս ունենք՝ թե մարդկային, թե մտավոր եւ թե ֆինանսական: 68 հազար գրանցված անդամ ունենք: Միայն խորհուրդը 300 հոգուց է բաղկացած: Մասնաճյուղեր ունենք նաեւ Հայաստանից դուրս, որոնք եւս առանց բարձրաձայնելու ակտիվ աշխատում են: Աշխատում ենք թափանցիկ. ծածուկ ոչինչ չենք անում: Մեր կայքը միշտ բաց է՝ կոդ չունի, մեր անդամավճարների գիրքը՝ միշտ սեղանին»:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Share on Facebook