ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Pastinfo. «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը գումարում է իր 6 –րդ համագումարը

«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ 2014թ.նոյեմբերի 9-ին` ժամը 11.00-ին, Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք 6-րդ  համագումարի մասին:Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

Ուղիղ 12 տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում  տեղի ունեցավ «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը:

Եւ արդեն 12 տարի «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հավատարիմ մնալով կազմակերպության կանոնադրության և առաջին համագումարում որդեգրած գաղափարախոսությանը, զորացած  հավատով և նվիրումով կերտել է «Նիգ-Ապարանի» պատմությունը, որն այլևս ոչ միայն կազմակերպության, այլ նաև մեր ժողովրդի պատմության մի մասն է:

«Միասնության շուրջպարի» մասին դեռ կհիշեն տասնյակ տարիներ, իսկ Տառ Քարերի պուրակը ու «Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» հուշակոթողը հանձնվել են հազարամյակների պատմությանը՝ դառնալով ինչպես մեր ազգաբնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության գաղափարախոսության հիմքում ընկած է ժողովրդի միասնության, միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի եւ սիրո դրսևորման գաղափարը:   Ներկայումս կազմակերպության կառույցները գործում են Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում, հանրապետության մարզերում և աշխարհի տասից ավելի պետություններում: «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպությունը նախորդ՝ 5-րդ համագումարից հետո, 2011-2014 թվականներին կազմակերպել և իրականացրել է բազում ծրագրեր և միջոցառումներ:

Կազմակերպության միջոցառումներից հիշատակման են արժանի արդեն ավանդույթ դարձած Ապարանյան հին Նոր տարին և Հանրապետության օրը՝ մայիսի 28-ը: Այս տոնակատարություններին իրենց մասնակցությամբ նոր շունչ ու ոգևորություն են տալիս Հայաստանի մարզերի և տասնյակ քաղաքների հարյուրավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան այրեր, գիտության եւ մշակույթի գործիչներ, ազգային ոգով ապրող հարյուրավոր քաղաքացիներ:

2013թ. մայիսին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ «Նիգ-Ապարան»  հայրենակցական միությունը կազմակերպեց այցելություններ մի շարք համայնքներ՝ Մեծ հայրենականի վետերանների և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Կազմակերպությունն առավել ուշադրություն է դարձնում երիտասարդների, մասնավորապես ուսանողների հետ տարվող աշխատանքներին: 2012թ. հուլիսին Աշտարակ քաղաքում կազմակերպվեց Երիտասարդական թևի հավաք: Կազմակերպության բոլոր միջոցառումներին իրենց մասնակցությամբ և ակտիվությամբ աչքի են ընկել բազմաթիվ ուսանողներ, երիտասարդ ասպիրանտներ և գիտաշխատողներ:

«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության ստեղծման 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2012թ. ապրիլի 7-ին առանձնահատուկ շուքով նշվեց Մայրության և գեղեցկության տոնը:

2012թ. ապրիլին տեղի ունեցավ Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն  Հույսի Խորան Հաղորդարանի հիմնարկեքի արարողությունը, իսկ հոկտեմբեր ամսին բազմահազար մարդկանց մասնակցությամբ իրականացվեց Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն  Հույսի Խորան Հաղորդարանի օծման արարողությունը: Տեղի ունեցավ նաև «Սուրբ Խաչ» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Սուրբ Խաչը մեր հայրենակիցների համար դարձել է թե՛ քրիստոնեական հավատի կենտրոն, թե՛ միասնության ամրապնդման խորան, թե՛ սուրբ տաճար, ուր ուխտի ենք գնում միասնաբար:

2013 և 2014 թվականներին տեղի ունեցան «Խաչադրում 1713» և «Խաչադրում 1714» արարողությունները՝ կնքահայրությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի: Իրավամբ կարող ենք փաստել, որ խաչադրման արարողությունը ուղեկցվում է ժողովրդական տոնախմբությամբ։

2013թ. հոկտեմբերին կազմակերպվեց ծառատունկ (Միության ջանքերով Հայաստանում տնկվել է շուրջ 3 միլիոն ծառ), իսկ   2014 թ. ապրիլին սուրբ Զատիկին նվիրված հոգևոր ժողովրդական տոնախմբություն Սուրբ Խաչի տարածքում:

2012թ. օգոստոսին մեր հայրենակից Արթուր Ջանիբեկյանի միջոցներով և նախաձեռնությամբ վերաօծվեց Վարդենիսի վերանորոգված եկեղեցին:

2013թ. հոկտեմբերին Տառ Քարերի պուրակում կատարվեց Սուրբ Հրեշտակաց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:

2014թ. հուլիսին կազմակերպության անդամ Աղվան Կարապետյանի բարերարությամբ վերանորոգվեց և վերաօծվեց Արագած համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Հաշվետու ժամանակաշրջանում հայրենակցական միությունն ակտիվ մասնակցություն է ունեցել պետական տարբեր կազմակերպությունների, հայրենակցական միությունների, անհատ անձանց կողմից կազմակերպած տասնյակ միջոցառումների: Անցած տասներկու տարիների ընթացքում «Նիգ-Ապարան»-ը տարբեր նախարարությունների և կազմակերպությունների հետ համատեղ բնապահպանական, առողջապահական, կրթական, մշակութային բազմաթիվ միջոցառումների ակտիվ մասնակից ու կատարող է դարձել:

Գործարկվել է nigaparan.am ինտերնետային կայքը, որտեղից կարելի է տեղեկանալ «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպության ծրագրերի, միջոցառումների և ընդհանրապես գործունեության մասին:

Համագումարին  ընտրվելու է կազմակերպության նոր ղեկավար կազմ, որի գործունեությունը միտված կլինի նոր ձեռքբերումների` «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության աշխատանքներում՝ ի փառս և զորություն Հայոց պետականության և հայ ժողովրդի:

Հեղինակ:
«Փաստինֆո»

- See more at: http://www.pastinfo.am/node/54939#sthash.K096UuvP.dpuf

Share on Facebook