ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Մամուլը «Խաչադրում 1713»-ի մասին

«Խաչադրում 1713»

 17. օգոստոսի, 2013 թվական, <Խաչադրում-1713>. Հոգևոր և Աշխարհիկ տոն էր Հայաստան Աշխարհում:

05<Նիգ-Ապարան> հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հեղինակած Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում, 2013-թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցավ  Խաչադրման արարողություն՝ Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1713 -րդ  խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Քրիստոնյա Հայաստանի տարիքը:

http://nigaparan.am/%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-1713-0001/

 

տեսանյութեր՝ ԽԱՉԱԴՐՈՒՄ 1713 

 http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=SeZZeG_aV8s

 

 Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանից 

 

 

TERT.am  

Գարեգին Երկրորդի և Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ ապարանյան Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1713-րդ խաչը

 22:38 • 17.08.13

Այսօր՝ օգոստոսի 17-ին Արագածոտնի մարզում մեծ հանդիսությամբ Սուրբ Խաչի վրա տեղադրվել է 1713-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով, Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը: Միջոցառմանը ներկա է գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով հեղինակել է Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ յուրաքանչյուր տարի խաչի օծության օրը արժևորվելու է մեր քրիստոնյա Հայաստանի տարիքը:Միջոցառմանը ժամանել էին բազմաթիվ հյուրեր Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, սփյուռքահայ բարեկամներ և օտարերկրյա հյուրեր: 1713-րդ խաչի խաչքավոր էր ընտրվել ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Միջոցառման հետաքրքիր դրվագներին կարելի է ծանոթանալ Գագիկ Շամշյանի ներկայացրած ֆոտոռեպորտաժի միջոցով:

http://www.tert.am/am/news/2013/08/17/surb-xach/

 

SLAQ.am

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գլխավոր դատախազի մասնակցությամբ տեղադրվեց 1713-րդ խաչը

17.08.1321:11

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գլխավոր դատախազի մասնակցությամբ տեղադրվեց 1713-րդ խաչը
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գլխավոր դատախազի մասնակցությամբ տեղադրվեց 1713-րդ խաչը
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գլխավոր դատախազի մասնակցությամբ տեղադրվեց 1713-րդ խաչը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գլխավոր դատախազի մասնակցությամբ տեղադրվեց 1713-րդ խաչը

Այսօր՝ օգոստոսի 17-ին Արագածոտնի մարզում մեծ հանդիսությամբ Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1713-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով, Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը: Ինչպես միջոցառման վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ 1713-րդ խաչի տեղադրման համար ժամանել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը: Իսկ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով հենց ինքն էլ հեղինակել է Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ յուրաքանչյուր տարի խաչի օծության օրը արժեվորվելու է մեր քրիստոնյա Հայաստանի տարիքը, գրում էshamshyan.com-ը:

Գլխավոր դատախազը վստահաբար նշում էր, որ այս սովորույթը, որի մեջ միաձուլված են և հոգեվոր, և աշխարհիկ իմաստները, տարիներով կշարունակվի և այն մեր ժողովրդի համար կդառնա ուխտատեղի: Միջոցառմանը ժամանել էին գրեթե բոլոր մարզերից, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցներն ու արտասահմանցի հյուրեր: Գ. Շամշյանը հայտնում է, որ 1713-րդ խաչի խաչքավորն է ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ում ընտրել է հոգեվոր խորհուրդն ու «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը:

  http://www.slaq.am/arm/news/148362/

 

 

LURER.com

Տեղադրվեց 1713-րդ խաչը

2013-08-18 17:11:07
Օգոստոսի 17-ին ԱԻ նախարար Ա. Երիցյանը մասնակցեց Երևան-Ապարան ճանապարհին «Տառ-Քարերի» պուրակի մոտ գտնվող բլրին տեղակայված «Սուրբ Խաչի» վրա 1713-րդ խաչի տեղադրմանը:Միջոցառմանը ներկա էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ Կառավարության անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, բազմաթիվ հյուրեր:Ի պատասխան լրագրողների հարցերին՝ նախարար Ա. Երիցյանը մասնավորպես նշեց, որ քրիստոնեությունը մեր էությունն է, մեր հավատամքը, և մենք ազգովի պետք է ցույց տանք և ապացուցենք մեր քրիստոնյա լինելը, և արդեն ավանդույթ դարձած այս միջոցառումը ևս մեկ քայլ է դրան ընդառաջ:«Սուրբ Խաչ»-ը հյուսված է 1712 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Այս տարի «Սուրբ Խաչ»-ի վրա տեղադրվեց 1713-րդ խաչը: Այն օծվեց ու հրշեջ-փրկարարական մեքենայի սանդղակով, փրկարարի հզոր բազկի վրա վեր խոյացավ դեպի երկինք, հանգրվանեց ու ձուլվեց հազարի մեջ՝ դառնալով մի ամբողջություն:«Սուրբ Խաչ»-ի համար որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի բարձրությունը՝ 301 սմ է, որն էլ հիշատակում է 301թ.-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու տարեթիվը: «Սուրբ Խաչ»-ը քառաթև է և յուրաքանչյուր թևի տակ տեղակայված են 4 մատուռներ՝ մոմավառության սեղանիկներով: «Սուրբ Խաչ»-ի կառուցումը հատուկ գլանաձև խողովակներով նույնպես յուրահատուկ իմաստ ունի, քանզի գլանաձև խողովակները ձայնային էֆեկտներ արձակելու հնարավորություն ունեն և տարբեր ուժգնության քամիների ժամանակ տարբեր ձայնային հնչերանգներ են արձակում, որը հիշեցնում է եկեղեցական երգեհոնային երաժշտություն:

http://lurer.com/?p=112867&l=am

 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գլխավոր դատախազի մասնակցությամբ տեղադրվեց 1713-րդ խաչը

 Օգոստոսի 17-ին Արագածոտնի մարզում մեծ հանդիսությամբ Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1713-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով, Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը: Ինչպես միջոցառման վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ 1713-րդ խաչի տեղադրման համար ժամանել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը: Իսկ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով հենց ինքն էլ հեղինակել է Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ յուրաքանչյուր տարի խաչի օծության օրը արժեվորվելու է մեր քրիստոնյա Հայաստանի տարիքը, գրում է shamshyan.com-ը:

Գլխավոր դատախազը վստահաբար նշում էր, որ այս սովորույթը, որի մեջ միաձուլված են և հոգեվոր, և աշխարհիկ իմաստները, տարիներով կշարունակվի և այն մեր ժողովրդի համար կդառնա ուխտատեղի: Միջոցառմանը ժամանել էին գրեթե բոլոր մարզերից, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցներն ու արտասահմանցի հյուրեր: Գ. Շամշյանը հայտնում է, որ 1713-րդ խաչի խաչքավորն է ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ում ընտրել է հոգեվոր խորհուրդն ու «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան:

http://topnews.mediamall.am/?id=42936

 

 1in.am

Սուրբ Խաչի վրա 1713-րդ խաչի տեղադրման արարողությունը

22:01 | 2013-08-17 | Հայաստան | Հասարակություն | Սիրանույշ Պապյան

Այսօր Սուրբ խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի խորան հաղորդարանում տեղի ունեցավ խաչադրման արարողություն: Տեղադրվեց 1713-րդ խաչը, որը խորհրդանշում է քրիստոնյա Հայաստանի տարիքը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Ծայրագույն Պատրիարք ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, 12 թեմակալ առաջնորդների մասնակցությամբ ազդարարվեց խաչի օծման արարողությունը:

Հանրապետության բոլոր մարզերից արարողությանը մասնակցելու էին եկել բազմաթիվ մարդիկ, ովքեր հանրությանը ներկայանում էին իրենց մրգառատ և գեղեցիկ դիզայնով աչքի ընկնող տաղավարներով: Այսօր շատ ընտանիքներ կնքվեցին:

Ինչպես տեղեկացրել էինք, խաչքավոր էր ընտրվել ԱԺ պատգամավոր, «Արփա-Սևան» ընկերության նախագահ, Սուրբ Խաչի կառուցման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած Հակոբ Հակոբյանը:

1713-րդ խաչը Սուրբ Խաչի վրա ամրացնելուց հետո Գարեգին Բ կաթողիկոսն իր հովվապետական աղոթքը հնչեցրեց:

Ամենուր հնչում էր երգ ու պար, բարձր տրամադրություն էր տիրում:

http://www.1in.am/arm/armenia_society_207221.html

 

BLOGNEWS.am

17.08.2013  22:43

Սուրբ Խաչի վրա 1713-րդ խաչի տեղադրման արարողությունը

Սուրբ Խաչի վրա 1713-րդ խաչի տեղադրման արարողությունը (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Այսօր Սուրբ խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի խորան հաղորդարանում տեղի ունեցավ խաչադրման արարողություն: Տեղադրվեց 1713-րդ խաչը, որը խորհրդանշում է քրիստոնյա Հայաստանի տարիքը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Ծայրագույն Պատրիարք ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, 12 թեմակալ առաջնորդների մասնակցությամբ ազդարարվեց խաչի օծման արարողությունը:

Հանրապետության բոլոր մարզերից արարողությանը մասնակցելու էին եկել բազմաթիվ մարդիկ, ովքեր հանրությանը ներկայանում էին իրենց մրգառատ և գեղեցիկ դիզայնով աչքի ընկնող տաղավարներով: Այսօր շատ ընտանիքներ կնքվեցին:

Ինչպես տեղեկացրել էինք, խաչքավոր էր ընտրվել ԱԺ պատգամավոր, «Արփա-Սևան» ընկերության նախագահ, Սուրբ Խաչի կառուցման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած Հակոբ Հակոբյանը:

1713-րդ խաչը Սուրբ Խաչի վրա ամրացնելուց հետո Գարեգին Բ կաթողիկոսն իր հովվապետական աղոթքը հնչեցրեց:

Ամենուր հնչում էր երգ ու պար, բարձր տրամադրություն էր տիրում:

http://blognews.am/arm/news/76658/surb-khachi-vra-1713-rd-khachi-texadrman-araroxutyuny.html

 

 

ANKAKH.com

Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1713-րդ խաչը

«Յուրաքանչյուր տարի արժեւորելու ենք մեր քրիստոնյա Հայաստանը: Վստահ եմ, որ այս սովորույթը, որի մեջ միաձուլված է եւ հոգեւոր, եւ աշխարհիկ արժեքը, տարիներով կշարունակվի եւ կդառնա մեր ժողովրդի համար սքանչելի ուխտատեղի»,-այսօր Սուրբ Խաչի 1713-րդ խաչադրման արարողության ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1713-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Քրիստոնյա Հայաստանի տարիքը: Օծման արարողության ավարտից հետո, օծված խաչը, հոգեւոր դասի թափորի ուղեկցությամբ, ժողովրդի ձեռքերի վրա, միմյանց փոխանցելով, բարձրացվեց եւ խաչքավորի ձեռքով ամրակցվեց Սուրբ Խաչին:

Դատախազին հարցրեցինք, թե ինչով է իր կյանքն իմաստավորված, նա պատասխանեց` նրանով, որ ինքն ամեն անգամ կարող է համբուրել իր 87 տարեկան հոր ձեռքը.

«Ինչպես յուրաքանչյուր արժեք, այնպես էլ բարին ու բարիքը պետք է սնունդ ստանա, որ ապրի ու հարատեւի: Ցավոք սրտի չարիքն էլ սնունդի կարիք ունի, երբ մենք բարով պատասխանում ենք, մենք զրկում ենք չաիքին զարգանալուց, չարին երբեք չարով չպետք է պատասխանենք` դրանով նրան սովամահ կանենք»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր հովվապետական աղոթքը հղեց հավատավոր ժողովրդին.

«Այս Սուրբ Խաչի օրհնության ներքո թող բարվոք կյանքով ապրի ու արարի, մեր երկիրն ու ժողովուրդը, որպեսզի այն դառնա տուն աշխարհասփյուռ հայության համար: Խաչը մեր պատմությունն է: Նրա խորհրդով ապրել է մեր ժողովուրդը, հույսով ու հավատով կերտել իր կյանքը»:

Միջոցառման խաչքավոր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի համոզմամբ խաչի բարձրությունը 33մ է, խորհրդանշելով Քրիստոսի տարիքը, իսկ հիմքերը 12-ն են` առաքյալների թիվն է.

«Այսօր ես մասնակցում եմ հայ ժողովրդի պետականության համար կարեւոր օրվա քավորությանը, միայն հպարտ եւ ուրախ եմ»:

Խաչադրման արարողությունից հետո, հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչները իրենց ավանդական-ժողովրդական հագ ու կապով, երգ ու տաղով, սուփրայով ուրախ տոնահանդես կազմակերպեցին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Արմնյուզ.

Նիգ-Ապարան հայրենակցական միությունը տեղադրեց 1713-րդ խաչը

Ներկաներին իր օրհության խոսքն ասաց Նորին Սրբությունը: Վեհափառ հայրապետը հայությանը մաղթեց հավատ, հույս և խաղաղություն:

Նիգ-Ապարան հայրենակցական միությունը տեղադրեց 1713-րդ խաչըԽորհրդանշական շապիկներով ու գլխարկներով, երիտասարդները մեծ խաչի մոտ շարք են կազմել: Նիգ- Ապարան հայրենակցական միության նախաձեռնությանը միացել էին ապարանցիները, մարզերից եկած բնակիչները, նախարարներն ու արտասահմանցի հյուրերը: Խաչադրմանը մասնակցեց նաև Ամենայն հայոց կաթողիկոսը:Մոտ 300 հոգևորականներ օծեցին խաչն ու ձեռքից ձեռք տալով բարձրացրին բլուրը: Տոնակատարությանն ընտրել էին նաև խաչքավոր` Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր: 1713 խաչը տեղադրելու է հենց ինքը:Խաչադրմանը ներկա էր Արմեն Երիցյանը: Արտակարգ իրավիճակների նախարարը եկել է ապարանցիների հետ կիսելու ուրախությունն ու մասնակցելու ավանդական միջոցառմանը: Իր ենթականերն էլ պետք է օգնեն բարձրացնել ու տեղադրել խաչը:Ներկաներին իր օրհության խոսքն ասաց Նորին Սրբությունը: Վեհափառ հայրապետը հայությանը մաղթեց հավատ, հույս և խաղաղություն:Այս հուշարձանն ուներ 1712 խաչ, 33 մետր է, Քրիստոսի տարիքն է խորհրդանշում, այսքան տարի է Հայաստանն ընդունել է քրիստոնեությունը: Այս տարվա խաչը բարձրացրին ու տեղադրեցին մյուսների կողքին:Հուշարձանի մտահղացման ու ավանդույթի հեղինակը Հանրապետության գլխավոր դատախազն է: Աղվան Հովսեփյանը վստահեցրեց, որ այսպիսի յուրաքանչյուր քայլ օգնում է ուժեղացնել հավատն ու դաստիարակել սերունդներին:Տոնակատարությունից հետո բեմադրություն ներկայացվեց ու բոլորը բաժակ բարձրացրին ու բռնեցին հայկական քոչարին:Հեղինակ` Դավիթ Դավթյան

http://www.armnewstv.am/hy4/1376751736

 

 

ԱՌԱՎՈՏ օրաթերթ

ՀՀ գլխավոր դատախազ. Չարիքն էլ սնունդի կարիք ունի 

«Յուրաքանչյուր տարի արժեւորելու ենք մեր քրիստոնյա Հայաստանը: Վստահ եմ, որ այս սովորույթը, որի մեջ միաձուլված է եւ հոգեւոր, եւ աշխարհիկ արժեքը, տարիներով կշարունակվի եւ կդառնա մեր ժողովրդի համար սքանչելի ուխտատեղի»,-այսօր Սուրբ Խաչի 1713-րդ խաչադրման արարողության ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Դատախազին հարցրեցինք, թե ինչով է իր կյանքն իմաստավորված, նա պատասխանեց` նրանով, որ ինքն ամեն անգամ կարող է համբուրել իր 87 տարեկան հոր ձեռքը. «Ինչպես յուրաքանչյուր արժեք, այնպես էլ բարին ու բարիքը պետք է սնունդ ստանա, որ ապրի ու հարատեւի: Ցավոք սրտի չարիքն էլ սնունդի կարիք ունի, երբ մենք բարով պատասխանում ենք, մենք զրկում ենք չաիքին զարգանալուց, չարին երբեք չարով չպետք է պատասխանենք` դրանով նրան սովամահ կանենք»: Արագածոտնի մարզի Քար տառերի պուրակում տեղադրված Սուրբ Խաչի վրա ավելացվեց 1713-րդ խաչը` խորհրդանշելով Քրիստոնյա Հայաստանի տարիքը: Օծման արարողության ավարտից հետո, օծված խաչը, հոգեւոր դասի թափորի ուղեկցությամբ, ժողովրդի ձեռքերի վրա, միմյանց փոխանցելով, բարձրացվեց եւ խաչքավորի ձեռքով ամրակցվեց Սուրբ Խաչին: Միջոցառման խաչքավոր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի համոզմամբ խաչի բարձրությունը` 33 մ, խորհրդանշելով Քրիստոսի տարիքը, իսկ հիմքերը 12-ն են` առաքյալների թիվն է. «Այսօր ես մասնակցում եմ հայ ժողովրդի պետականության համար կարեւոր օրվա քավորությանը, միայն հպարտ եւ ուրախ եմ»: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր հովվապետական աղոթքը հղեց հավատավոր ժողովրդին. «Այս Սուրբ Խաչի օրհնության ներքո թող բարվոք կյանքով ապրի ու արարի, մեր երկիրն ու ժողովուրդը, որպեսզի այն դառնա տուն աշխարհասփյուռ հայության համար: Խաչը մեր պատմությունն է: Նրա խորհրդով ապրել է մեր ժողովուրդը, հույսով ու հավատով կերտել իր կյանքը»: Խաչադրման արարողությունից հետո, հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչները իրենց ավանդական-ժողովրդական հագ ու կապով, երգ ու տաղով, սուփրայով ուրախ տոնահանդես կազմակերպեցին:

http://www.aravot.am/2013/08/17/277371/

 

 

168. ժամ

Աղվան Հովսեփյանի հեղինակած Սուրբ Խաչի վրա տեղադրվելու է 1713-րդ խաչը | 16:04 | Օգոստոս 14 2013 Տպել | Դիտվել է` 347 3 «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հեղինակած Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում 2013 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 16.00-ին տեղի կունենա  Խաչադրման արարողություն. այն է՝ Սուրբ Խաչի վրա տեղադրվելու է 1713-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը: Համաժովրդական տոնախմբությունը սկսվելու է հոգեւոր դասի ներկայացուցիչների կողմից 1713-րդ խաչի օծման արարողությամբ, այնուհետև  խաչը թափորով, ժողովրդի ձեռքերի վրա, միմյանց փոխանցելով, բարձրացվելու  և ամրակցվելու է Սուրբ Խաչին: Խաչադրման արարողությունից հետո հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչները իրենց ավանդական-ժողովրդական հագ ու կապով, երգ ու տաղով, աղանդերով ու սուփրայով ուրախ տոնահանդես կկազմակերպեն: Ամենուր կհնչի զուռնան ու դհոլը, քոչարին կգոտևորի Արագածի լանջերը:  Երեկոյան` Սուրբ Խաչից շողարձակող լույսերի ներքո, տեղի կունենա մոմավառություն , որին հաջորդելու է խարույկների շուրջ  հեղինակային երգերի կատարում, այնուհետեւ միասնաբար, միակամ, միաձույլ  բազմությամբ շուրջպարն է օղակելու Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը: Տոնախմբությանը մասնակցելու են և իրենց երգով, արվեստի հմայքով ժողովրդին ոգևորելու են հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, բեմական և պարավեստի գեղարվեստական խմբեր: Սիրելի հայրենակիցներ, համաժողովրդական տոնախմբությանը կարող եք մասնակցել Ձեր ընտանիքներով, հարազատներով, աշխատանքային կոլեկտիվներով, կարող եք կատարել կնունքի և մատաղի արարողություն: Խաչադրմանը հրավիրված են նաեւ հասարակական և մշակույթային  անվանի գործիչներ, գիտնականներ,  գրողներ, բարձրաստիճան այրեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հարգելի հայրենակիցներ, Խաչադրման արարողությանը մասնակցելու համար ավտոշարասյունը Երեւանից դեպի միջոցառման վայր անվճար կտեղափոխի և միջոցառման ավարտից հետո տուն կվերադարձնի մասնակիցներին: Ավտոշարասյունը Երևանից մեկնելու է ժամը 14.30, Գ. Հասրաթյան փողոցից, (Աջափնյակ վարչական շրջան, Ապարանի նախկին ավտոկայան):

http://168.am/2013/08/14/263346.html

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը համալրեց 1713- րդ խաչը 20:09, 17 Օգոստոս, 2013

Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը համալրվեց ևս մեկ խաչով։ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հեղինակած հուշարձանին ամրացվեց 1713-րդ խաչը, որը խորհրդանշում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ժմանակվանից անցած տարիների քանակը։ Խաչի օծման և ամրակցման խաչքավոր հռչակվեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ում կողքին էր նաև հուշարձանի հեղինակ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Նա ուրախությամբ
նշեց, որ հուշարձանը մեծ ճանաչում է գտել ժողովրդի շրջանում։ «Բարին պետք է մշտապես սնուցվի։ Ինչպես յուրաքանչյուր արժեք, բարին ևս պետք է գոյատևի և բազմանա։ Երբ մենք բարուն պատասխանում ենք բարով, չարը զրկում ենք սնունդից»,- ասաց
ՀՀ գլխավոր դատախազը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոգևոր դասի մոտ 300
ներկայացուցիչների կողմից 1713-րդ խաչը օծվեց և միմյանց փոխանցելով՝ բարձրացվեց ու ամրակցվեց Սուրբ Խաչին: Խաչադրման արարողությունից հետո հանրապետության տարբեր մարզերից ժամանած հյուրերն ավանդական երգ ու պարով շարունակեցին տոնահանդեսը: Երեկոյան` Սուրբ Խաչից շողարձակող լույսերի ներքո, տեղի կունենա մոմավառություն, որին հաջորդելու է խարույկների շուրջ հեղինակային երգերի կատարումը, այնուհետեւ միասնաբար, միակամ, միաձույլ բազմությամբ շուրջպարն է օղակելու Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը:

 

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/.

Սուրբ Խաչի վրա տեղադրվելու է 1713-րդ խաչը` խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հեղինակած Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում 2013 թվականի օգոստոսի 17-ին ժամը 16.00-ին տեղի կունենա Խաչադրման արարողություն։

Ինչպես տեղեկացնում են «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունից, Սուրբ Խաչի վրա տեղադրվելու է 1713-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:

Համաժողովրդական տոնախմբությունը սկսվելու է հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից 1713-րդ խաչի օծման արարողությամբ, այնուհետև խաչը թափորով, ժողովրդի ձեռքերի վրա, միմյանց փոխանցելով, բարձրացվելու և ամրակցվելու է Սուրբ Խաչին:

Խաչադրման արարողությունից հետո հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչները իրենց ավանդական-ժողովրդական հագ ու կապով, երգ ու տաղով, աղանդերով ու սուփրայով ուրախ տոնահանդես կկազմակերպեն:

Ամենուր կհնչի զուռնան ու դհոլը, քոչարին կգոտևորի Արագածի լանջերը: Երեկոյան` Սուրբ Խաչից շողարձակող լույսերի ներքո, տեղի կունենա մոմավառություն , որին հաջորդելու է խարույկների շուրջ հեղինակային երգերի կատարում, այնուհետեւ միասնաբար, միակամ, միաձույլ բազմությամբ շուրջպարն է օղակելու Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը:

Տոնախմբությանը մասնակցելու են և իրենց երգով, արվեստի հմայքով ժողովրդին ոգևորելու են հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, բեմական և պարավեստի գեղարվեստական խմբեր:

Խաչադրմանը հրավիրված են նաեւ հասարակական և մշակույթային անվանի գործիչներ, գիտնականներ, գրողներ, բարձրաստիճան այրեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հարգելի հայրենակիցներ, Խաչադրման արարողությանը մասնակցելու համար ավտոշարասյունը Երևանից դեպի միջոցառման վայր անվճար կտեղափոխի և միջոցառման ավարտից հետո տուն կվերադարձնի մասնակիցներին:

 

 

 

Share on Facebook